ADWISE Consulting ընկերությունը, համագործակցելով E.Co Ltd-ի հետ, աջակցում է Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակին (ԲԾԻԳ) (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն), Կանաչ Կլիմայական հիմնադրամի (GCF) ֆինանսավորման հայտի մշակման գործընթացում՝ «Կանաչ վերականգնման խթանում Հայաստանում – անտառային ենթակառուցվածքի զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում» նախագծի համար։
ԲԾԻԳ-ի կողմից ղեկավարվող այս նախաձեռնությունը նպատակ ունի լուծելու անտառահատումների, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի դիմակայունության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ Կոտայք, Արագածոտն, Շիրակ և Գեղարքունիք մարզերում։
Նախագծի հիմնական ուղղություններն են՝
- Անտառային ենթակառուցվածքի զարգացում և անտառածածկի ընդլայնում
- Կայուն անտառային կառավարման և ագրոանտառային մեթոդների խթանում
- Խոցելի բնակչության կլիմայական դիմակայունության բարձրացում՝ միաժամանակ խթանելով կայուն զարգացումը և գյուղաբնակների կենսամակարդակի բարելավումը
- Երկարաժամկետ կարողությունների զարգացում՝ գիտելիքի փոխանակման, վերապատրաստման և համայնքային ներգրավվածության միջոցով