«Կանաչ Օրակարգ» ծրագիրը՝ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

«Կանաչ օրակարգ» ծրագիրը, որի ազգային իրականացնող գործընկերը Հայաստանում ADWISE Consulting-ն է, այսօր պաշտոնապես մեկնարկեց Երևանում։

ՀՀ կառավարությունը՝ Ստոկոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։

Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ Օրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային Ղեկավար Կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության անդամներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը․ «Հայաստանը փոխակերպման շեմին է։ Շրջակա միջավայրի մասին մեր իրազեկվածությունն ընդլայնվում է, սակայն մենք դեռ շարունակում ենք բախվել նշանակալի մարտահրավերների, ներառյալ՝ աղտոտումը, թափոնների կառավարումը և անտառահատումները: Սրանք այն հրատապ խնդիրներն են, որոնց մենք եռանդորեն ձգտում ենք լուծում տալ։ Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ մեր մոտեցումը պետք է հիմնված լինի կայուն զարգացման վրա։ «Կանաչ օրակարգը» վճռական ճանապարհային քարտեզ է, որը կոչված է մեր քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր ձևավորելու, մեր բնական պաշարներն ավելի արդյունավետ կառավարելու և, ի վերջո, մեզ դեպի ավելի էկոլոգիապես մաքուր Հայաստան տանելու»:

Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից․ «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ Օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:

Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է․ «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություններ և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։

«Կանաչ Օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին

Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափորոշիչների որդեգրման վրա՝ այս ծրագիրը նպատակադրված է խթանել ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։

2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում:

Վարդան Մելիքյանը միացել է ADWISE Consulting-ին, որպես գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին տարիներին առաջնահերթություն տալով շրջակա միջավայրին և կայուն զարգացմանը, այս ոլորտում մեր աշխատանքի հետագա կատարելագործման համար առանձնացնում ենք բիզնես առանձին ուղղություն՝ «Շրջակա միջավայրի և կայուն զարգացման խորհրդատվություն»։ Այս առիթով շատ ուրախ ենք ողջունել Վարդան Մելիքյանին մեր թիմում ՝ որպես այս ուղղությամբ գործընկեր և տնօրեն:

Վարդան Մելիքյանն ունի կլիմայի փոփոխության, բնական ռեսուրսների կառավարման և կայուն զարգացման ոլորտի 17 տարվա առաջատար փորձ ՀՀ կառավարությունում և միջազգային զարգացման կազմակերպություններում:

Լինելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Վարդան Մելիքյանը պատասխանատու է եղել անտառային տնտեսության, կենսաբազմազանության և պահպանվող տարածքների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման համակարգման համար, ինչպես նաև հանդիսացել է Հայաստանում կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  քաղաքական և գործառնական համակարգող և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի փոխնախագահ։

Վարդանի փորձը հատկապես հարուստ է քաղաքական վերլուծության, ռազմավարական պլանավորման, մասնակցային որոշումների կայացման գործընթացների ղեկավարման, ուսումնական նյութերի մշակման և մարզչական սեմինարների անցկացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված տեխնոլոգիական կարիքների գնահատման ոլորտում:

Շրջակա միջավայրի պահպանության և կայունության ոլորտում Վարդանի խորը փորձառությունը և կայուն զարգացման հասնելու տենչը էլ ավելի կհարստացնեն մեր առաջարկների փաթեթը հաճախորդների համար:

Վարդան Մելիքյանը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, նաև մասնակցել է ոլորտային բազմաթիվ թրեյնինգների։

ADWISE Consulting-ն իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Ուրախ ենք տեղեկացնել, որ ADWISE Consulting-ը ավարտին է հասցրել ևս մեկ կարևոր նախագիծ։

ADWISE Consulting-ը, CIPE (միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի) և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է ՀՀ-ում մասնավոր հատվածին հանրային ծառայությունների մատուցման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում։

Հետազոտական աշխատանքի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հարցազրույցների և ֆոկուս-խմբերում քննարկումների միջոցով, մեր փորձագետները կարողացան իրականացնել գնահատումը, որը կօգտագործվի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացում:

ADWISE-ի գործընկեր Արա Խզմալյանը` IP Global Forum-ի բանախոս

Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի 29-ին մեր գործընկեր Արա Խզմալյանը որպես բանախոս մասնակցել է մտավոր սեփականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար քննարկմանը, իսկ մեր իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը վարել է քննարկումը IP Global Forum-ի շրջանակներում:

Ֆորումը կազմակերպվել է Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիայի կողմից, Katapult Pavilion ցուցասրահի, AGBU-ի (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության) և ArtNexus-ի աջակցությամբ:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին իրենց ջանքերի և նվիրվածության համար և պատրաստ ենք շարունակել աջակցել նման կարևոր նախաձեռնություններին:

ADWISE Consulting-ը իրականացրել է Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ վարկային ծրագրին նվիրված միջոցառումը

Մենք ուրախ էինք իրականացնել Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ վարկային գծին նվիրված միջոցառումը, որպես ծրագրի ազգային իրականացնող ընկերություն: Միջոցառմանը մասնակցել են ծրագրի շահագրգիռ կողմերը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներ, տեղական ֆինանսական հաստատությունների ղեկավարություն, ծրագրի շահառուներ և այլն:

ADWISE Consulting-ը պատասխանատու է ծրագրի տեղական համակարգման ջանքերի համար՝ որպես ծրագրի մասնակից ֆինանսական հաստատություններին տրամադրվող տեխնիկական աջակցության մաս:

Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում՝ Եվրոպական Միության կողմից կանխիկի հետվերադարձի (cashback) և տեխնիկական խորհրդատվության ծախսերի ֆինանսավորմամբ:

ADWISE Consulting-ը Chambers & Partners-ի կողմից ճանաչվել է որպես Հայաստանի առաջատար իրավաբանական գրասենյակների ցանկում

Երրորդ տարին անընդմեջ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ Chambers & Partners միջազգային ռեյթինգային ընկերության կողմից ճանաչվում է որպես Հայաստանի առաջատար իրավաբանական գրասենյակների, իսկ մեր գործընկեր Արա Խզմալյանը՝ երկրի առաջատար իրավաբանների ցանկում։

Շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին ու գործընկերներին։ Այս ձեռքբերումը հենց նրանց բարձր գնահատականի ու վստահության արդյունք է։ Մենք շարունակելու ենք աշխատել նրանց իրավական ռիսկերը նվազեցնելու ու կառավարելու, հին ու նոր մարտահրավերների լուծումներ գտնելու ուղղությամբ։

ADWISE Сonsulting-ի իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը ստացել փաստաբանի կարգավիճակ

Ուրախ ենք կիսվել ձեզ հետ, որ ADWISE Сonsulting-ի իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունը և ստացել փաստաբանի կարգավիճակ (փաստաբանի գործունեության № 3263 արտոնագիր):

Շնորհավորում ենք Ադելինային՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին անդամակցելու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Աշխատաժողով «Սևանա լճի ազգային տեսլականի մշակման ճանապարհային քարտեզի իրականացում» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 20-ին EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի «Սևանա լճի ազգային տեսլականի մշակման ճանապարհային քարտեզի իրականացում» գործողության շրջանակներում ADWISE Consulting ընկերությունն անցկացրեց աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր շահագրգիռ խմբերի, մասնավորապես՝ պետական մարմինների, մարզպետարանների, ՏԻՄ-երի, հասարակական կազմակերպությունների, գիտական համայնքի և միջազգային կազմակերպությունների 38 ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերին տեսլականի նախնական տարբերակի և դրան նախորդած գործընթացների ներկայացումը, դրա շուրջ քննարկման ծավալումն ու արձագանքների և մեկնաբանությունների հավաքագրումը՝ տեսլականի ամփոփման համար։

Աշխատաժողովի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի մանրամասները հաշվի կառնվեն տեսլականի վերջնական տարբերակի ամփոփման և դրանից բխող հաջորդ քայլերի ընթացքում։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

ADWISE-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia-) հետ

Առաջիկայում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն և համատեղ կքարտեզագրեն տնտեսվարողների առջև ծառացած մարտահրավերները, ապագա զարգացման ուղիներն ու համապատասխան բարելավման օրենսդրական ուղիները։

Հայաստանի Ներդրումային խորհուրդը (IC Armenia-ն) ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: IC Armenia-ն աջակցվում է ՎԶԵԲ-ի կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի (GGF) կողմից:

ADWISE Consulting-ը շարունակում է աշխատել «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»-ի մշակման շուրջ

ADWISE Consulting-ի փորձագետները շարունակում են աշխատել մի կարևոր նախագծի շուրջ՝ «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»։ Նախագծի շրջանակներում անց են կացվել մի շարք ֆոկուս-խմբային քննարկումներ, այդ թվում պետական հատվածի ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ֆոկուս-խմբի քննարկմանը մասնակցելու համար։

Ֆոկուս խմբերը կարևոր նշանակություն ունեն ծրագրի մասնակցային բաղադրիչի ապահովման գործում, որն իր հերթին կխրախուսի տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը մինչև 2050 թվականը տեսլականին հասնելու գործողությունների հետագա իրականացմանը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությունը: Ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Երևանը կունենա կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր

Մենք ուրախ ենք և հպարտ, որ սկսում ենք աշխատել այս կարևոր նախագծի վրա:

«Հայաստանում հարմարվողականության ազգային պլան» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ն իրականացնում է Երևան քաղաքի Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանի մշակումը։

Ներածական հանդիպման ընթացքում մեր խորհրդատուների թիմը հնարավորություն ունեցավ սահմանել ծրագրի նպատակները և հստակեցնել ուղղությունները, որոնք պետք է կարևորվեն հարմարվողականության պլանի մշակման գործընթացում՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ Հայաստանի ներկայացուցիրների հետ քննարկման միջոցով։

ADWISE CONSULTING-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Մտավոր սեփականության իրավունի հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից կազմակերպված Մտավոր սեփականության իրավունքի ամառային դպրոցի շրջանակներում ADWISE Consulting-ի համահիմնադիր Արա Խզմալյանը դասախոսություն է կարդացել ապրանքային նշանների թեմայով:

ADWISE-ի իրավախարհրդատու Ադելինա Ասատրյանը հանդես է գալիս որպես Ասոցիացիայի մշտական անդամ:

Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկը

Գեղարքունիքի մարզի համայնքների վրա մեծ ազդեցություն են թողնում Սևանա լճի հետ կապված մարտահրավերները: Հետևաբար, բարձր ներառական մոտեցում ապահովելու համար կարևոր էր պարզեցնել խնդիրների և ակնկալիքների քննարկումը, խթանել Գեղարքունիքի տարբեր համայնքների ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին ընձեռված հնարավորության համար։

Ծրագրի ողջ ընթացքում ADWISE Consulting-ի փորձագետները հանդիպումներ են ունեցել տարբեր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի համոզվեն, որ տեսլականը երկարաժամկետ է, ընդունելի է և խթանում է շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը տեսլականին հասնելու գործողությունների հետագա իրականացման մեջ:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար) ծրագիրը (EU4Sevan) համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Այն ԵՄ «ԵՄ-ն Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» գործողության և BMZ-ի կողմից ֆինանսավորվող «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանում Հարավային Կովկասում գյուղական կայուն զարգացման համար» ծրագրի մի մասն է (ECOserve): Ծրագիրն իրականացվում է GIZ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

ADWISE-ի փորձագետները հանդիպել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչներին Սևանա լճի երկարաժամկետ տեսլականի ծրագրի շրջանակներում

«Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացում» ծրագրի շրջանակներում ADWISE թիմը շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հետ։

Բացահայտվեցին և քննարկվեցին ներկա և ապագա մարտահրավերները, նպատակներն ու խնդիրները:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՄԿ-ին այս տեղեկատվական հանդիպման համար:

Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակներում ADWISE խորհրդատվական թիմը հանդիպումներ է ունենում տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝  որպեսզի ապահովի, տեսլականի երկարաժամկետ, ինտերիացված լինելը և խթանի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը իրականացման գործընթացում:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Ֆինանսների և մարքեթինգի թրեյնինգ “Տուրիզմի նորարարության ակադեմիայի” համար

ADWISE Consulting-ը ֆինանսական պլանավորման և թվային մարքեթինգի թրեյնինգներ է անցկացրել Տուրիզմի նորարարության ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակիցների համար:

ADWISE-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը ներկայացրել է ֆինանսական կառավարման հիմունքները և ֆինանսական կառավարման տարբեր գործիքներ՝ արդյունավետ որոշումներ կայացնելու համար։

Մարքեթինգի և հաղորդակցության մեր գործընկեր Նունե Մելքումյանը ներկայացրել է թվային մարքեթինգը, ներառյալ թվային մարքեթինգի ռազմավարությունը և սոցիալական մեդիա մարքեթինգը, ինչպես նաև կարևոր տեղեկատվություն սոցիալական ցանցերից օգտվող հաճախորդների հետ շփվելու ճիշտ ձևի վերաբերյալ:

Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի, Զբոսաշրջության աջակցման կենտրոնի և Իմփաքթ հաբ Երևանի շնորհիվ։