ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ

2015 թ-ի հունիսի 4-ին տեղի ունեցան մի շարք օրենսդրական փոփոխություններ (այդ թվում նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և Դատական օրենսգրքում)՝ ներկայացնելով հաշտարարության մեխանիզմը քաղաքացիական դատավարության մեջ: Սեպտեմբերի կեսերին՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես, հաշտարարության մասին օրենքի ընթացակարգը հասանելի կլինի քաղաքացիական վեճերի մասնակից կողմերին: Ընդ որում, ակնկալվում է, որ այդ օրվանից ի վեր սկսվում է Արդարադատության նախարարության կողմից հաշտարարների սերտիֆիկացումը:

Հաշտարարության մասին օրենքի ընթացակարգը կհանդիասանա վեճերի լուծման  խթանիչ գործոն, ինչպես նաև կնվազեցնի դատավարության տևողությունն ու ծախսերը:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԵՏՆԱՄԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ Է ԱԶԱՏ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

2015 թվականի մայիսի 29-ին Եվրասիական Տնտեսական Միությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը ստորագրեցին Ազատ Առևտրի Համաձայնագիր (ԱԱՀ), որը ուժի մեջ է մտնում վավերացման հաջորդ  60 օրերի ընթացքում:

ԵՏՄ ԱԱՀ-ի հիմնական դրույթներից են  ապրանքների նկատմամբ համաձայնեցված մաքսային տուրքերի նվազեցումը և (կամ) վերացումը, որոնք վերաբերում են ապրանքների ավելի քան 6,000 տեսակներին: Հայաստանյան բիզնեսները կարող են հատկապես օգուտ քաղել մետաղական հանքաքարերի և տարբեր սննդամթերային ապրանքների արտահանման մաքսատուրքերիվերացումից: Ստորագրման արարողության ժամանակ հայտարարվել է, որ ԱԱՀ-ի ստորագրման արդյունքում ԵԱՏՄ երկրներ արտահանողները  կխնայեն տարեկան շուրջ 40-60 մլն դոլար: