ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ ADWISE Consulting-ի կողմից կազմակերպված «Մտավոր Սեփականության Պաշտպանություն» դասընթացը, որը նախատեսված է ընկերությունների բարձր և միջին օղակի ղեկավարների, բիզնեսմենների, արտադրության, վաճառքի և մարքեթինգի պատասխանատուների համար և հատկապես արդիական է ՏՏ ոլորտի մասնագետների, ՏՏ ընկերությունների հիմնադիրների և ղեկավարների համար։ Այն նպատակ ունի ծանոթացնել ոչ միայն մտավոր սեփականությանը և դրա պաշտպանության առանձնահատկություններին, այլև խախտումների դեմ պայքարի մեխանիզմներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին՝ – առավել արդյունավետ կազմակերպել մտավոր սեփականության պաշտպանությունը – խուսափել մտավոր սեփականության իրավունքների խախտումներից – արդյունավետ կանխել ու պայքարել մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ EQUAL RIGHT TRUST-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

ADWISE խորհրդատվականը պատիվ ունի սկսել աշխատել բրիտանական Equal Right Trust-ի հետ որպես հայաստանյան գործընկեր մի ծրագրի շուրջ, որի նպատակն է բարելավել Հայաստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ու Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքային իրավունքների կոնվենցիաների իմպլեմենտացիան։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության GSP+ մեխանիզմի շրջանակներում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու սոցիալական գործընկերներին իրականացնել համապատասխան կոնվենցիաների իմպլեմենտացիայի մոնիտորինգ ու ջատագել հանուն օրենսդրության ու քաղաքականության փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են այդ կոնվենցիաները պահպանելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը կօգնի բարելավել մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐՏԵՆՍԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ 20-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի 20-րդ հոբելյանական մրցույթին։ Այս մրցույթը կազմակերպվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի տարածաշրջանային գրասենյակի կողմից ու միավորում է տարածաշրջանի փորձառու իրավաբաններին ու առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքները զարգացնելու նպատակով։ Մենք հույս ունենք, որ այս գիտելիքների զարգացումը թույլ կտա նվազեցնել մեր տարածաշրջանում առկա զինված ընդհարումներից առաջացող աղետները ու հասնել դրանց խաղաղ լուծմանը։

ADWISE CONSULTING-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ADWISE Consulting-ը իրավաբանական ընկերությունների հանրահայտ միջազգային գնահատող «The Legal 500»-ի կողմից ճանաչվել է Հայաստանում առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը։ Այս գնահատականը հավաստում է մեր իրավաբանական թիմի նվիրված աշխատանքը՝ մշտապես ուղղված մեր Հաճախորդներին լավագույն և համապարփակ մասնագիտական խորհրդատվություն մատուցելուն։ Ուրախ ենք արժանանալու այս պատվավոր գնահատականին։