Շրջակա միջավայր
և կայունություն

ADWISE խորհրդատվական ընկերությունն առաջարկում է բնապահպանական կառավարման մի շարք ծառայություններ, որոնք ներառում են կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսները, բնության վրա հիմնված լուծումներն, ինչպես նաև ռազմավարական նախագծումը և կարողությունների զարգացումը: Մենք խորապես հավատում ենք բնության և զարգացման փոխկախվածությանը և պատրաստ ենք օգնել ձեզ՝  կլիմայի փոփոխության և բնական ռեսուրսների կառավարման նկատառումները ձեր գործունեությանն ինտեգրելու գործում: Բնապահպանական կառավարման մեր գիտելիքներն ու պատկերացումները բխում են կառավարությունում, միջազգային զարգացման և մասնավոր կառույցներում մեր թիմի անդամների փորձից:

Մենք այստեղ ենք՝ օգնելու պետական հատվածին և մասնավոր ընկերություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, զարգացման միջազգային գործակալություններին և քաղաքացիական հասարակությանը՝ վստահորեն կողմնորոշվել կանաչ օրակարգում։

Կլիմայի օրակարգ

ADWISE խորհրդատվական ընկերությունը կօգնի  ձեզ  հասկանալ կլիմայի փոփոխության վտանգներն ու խոցելիությունները, մշակել համապատասխան արձագանքման պլաններ, նվազեցնել ածխածնային հետքը և մշակել համապատասխան մոնիտորինգի և հաշվետվությունների մեխանիզմներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր գործընկերներին ավելի լավ հասկանալ, թե որտեղ եք գտնվում:

Կարդալ ավելին

Բնական ռեսուրսների կառավարում

ADWISE խորհրդատվական ընկերությունը պատրաստ է աջակցելու պահպանվող տարածքների, անտառների, ջրհավաք ավազանների և այլ բնական համակարգերի կառավարման հավասարակշռված մոտեցումների մշակմանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն և ռազմավարական պլանավորում

Բարդ բնապահպանական համակարգերի կառավարումը պահանջում է ռազմավարական պլանավորում, և ADWISE խորհրդատվական ընկերությունն ունի այդ անհրաժեշտ փորձը՝ համակարգելու տարածաշրջանային, ազգային և տեղական պլանավորման փաստաթղթերի, ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների և օրենսդրության մշակումը:

Կարդալ ավելին

Կարողությունների զարգացում

ADWISE խորհրդատվական ընկերությունը հավատում է, որ մարդկային ռեսուրսները ռազմավարությունների և ծրագրերի հաջող իրականացման բանալին են, մասնավորապես, կապված բնապահպանական կառավարման հետ:

Կարդալ ավելին

Շահերի պաշտպանություն և հանրային իրազեկում

Բնապահպանական կառավարումը, ներառյալ կլիմայական գործողությունները, դժվար է իրականացնել առանց հանրային իրազեկման և համապատասխան աջակցության, նույնիսկ այն դեպքում, երբ գիտությունն աջակցում է դրանց, և փաստերի վրա հիմնված քաղաքականության շրջանակները լավ մշակված են:

Կարդալ ավելին

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն v.melikyan@adwise.am (+374) 60 541 295