ADWISE Consulting-ը շարունակում է աշխատել «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»-ի մշակման շուրջ

ADWISE Consulting-ի փորձագետները շարունակում են աշխատել մի կարևոր նախագծի շուրջ՝ «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»։ Նախագծի շրջանակներում անց են կացվել մի շարք ֆոկուս-խմբային քննարկումներ, այդ թվում պետական հատվածի ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ֆոկուս-խմբի քննարկմանը մասնակցելու համար։

Ֆոկուս խմբերը կարևոր նշանակություն ունեն ծրագրի մասնակցային բաղադրիչի ապահովման գործում, որն իր հերթին կխրախուսի տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը մինչև 2050 թվականը տեսլականին հասնելու գործողությունների հետագա իրականացմանը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությունը: Ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Երևանը կունենա կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր

Մենք ուրախ ենք և հպարտ, որ սկսում ենք աշխատել այս կարևոր նախագծի վրա:

«Հայաստանում հարմարվողականության ազգային պլան» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ն իրականացնում է Երևան քաղաքի Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանի մշակումը։

Ներածական հանդիպման ընթացքում մեր խորհրդատուների թիմը հնարավորություն ունեցավ սահմանել ծրագրի նպատակները և հստակեցնել ուղղությունները, որոնք պետք է կարևորվեն հարմարվողականության պլանի մշակման գործընթացում՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ Հայաստանի ներկայացուցիրների հետ քննարկման միջոցով։