Բիզնես խորհրդատվություն

ADWISE Խորհրդատվական ընկերությունն առաջարկում է բիզնես խորհրդատվության ծառայությունների փաթեթ, որը ծածկում է Ձեր բիզնեսի ցիկլի բոլոր փուլերը։ Մեր կողմից մատուցվող բիզնես խորհրդատվության ծառայությունները սևեռված են հաճախորդների կարևորագույն խնդիրների և հնարավորությունների վրա։ Կիրառելով մեր լայն փորձը՝ մենք աջակցում ենք մեր հաճախորդներին արդյունավետ կառավարել բիզնեսը բարդ և մշտապես փոփոխվող միջավայրերում տարբեր ոլորտներում՝

Ռազմավարական պլանավորում և զարգացում

Յուրաքանչյուր կազմակերպություն իր զարգացման ցանկացած փուլում պետք է ուսումնասիրի և գնահատի շուկայում իր զբաղեցրած դիրքն ու բիզնեսի արդյունքները՝ նպատակ հետապնդելով բավարարել հաճախորդների և ներդրողների պահանջները, արձագանքել փոփոխվող և մրցակցային միջավայրին ու զարգացող տեխնոլոգիաներին։

կարդալ ավելին

Ֆինանսական կառավարում

Կազմակերպության ֆինանսական գործառույթը պետք է միշտ համահունչ լինի բիզնեսի ռազմավարությանը։

կարդալ ավելին

Ռիսկերի կառավարում

Ներկայիս մշտապես փոփոխվող և բարդ բիզնես միջավայրում յուրաքանչյուր բիզնեսի կառավարում հագեցած է մարտահրավերներով և բարդություններով։ Կազմակերպության տարատեսակ ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է ապահովել հուսալի ներքին վերահսկողության միջավայր։

կարդալ ավելին

Գնահատումներ

Գնահատման ծառայությունները ընկերությունների ղեկավարների և բաժնետերերի համար կարևոր են ֆինանսական հաշվետվությունների, դատական գործընթացների, միաձուլումների և ձեռքբերումների, ներդրումների ներգրավման և այլ ռազմավարական նշանակությամբ նպատակների համար։

կարդալ ավելին

ՄՌ կառավարում և վերապատրաստում

Միջազգային փորձը ապացուցում է, որ մարդկային ռեսուրսների կառավարումը ցանկացած ընկերության հաջողության կարևորագույն գրավականներից է։ Մինչդեռ շատ կազմակերպություններ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ կամ փորձ՝ ընկերության կառավարման և որոշումների կայացման գործում ընդգրկելու որակյալ ու արդյունավետ ՄՌ կառավարման փորձը։

կարդալ ավելին

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499