ADWISE-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները

Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բնական կերհանդակների կառավարման արդյունավետ և միասնական մեխանիզմի ներդրումը, որի կիրարկումը կհանգեցնի անասնապահության ոլորտի կայուն զարգացմանը և կձևավորի բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու պահվածք։

Մասնավորապես, ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը ուսումնասիրել է ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, վերլուծել բնական կերհանդակների կառավարման տեղական և միջազգային լավագույն փորձը, իրականացրել անհատական և խմբային քննարկումներ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Արդյունքում՝ ADWISE Consulting-ը մշակել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգը, որն արտացոլում է ինչպես համապատասխան շահագրգիռ կողմերի դիրքորոշումը ոլորտի զարգացման վերաբերյալ, այնպես էլ միջազգային լավագույն փորձը: