Դկտ 21 2023

«Կանաչ Օրակարգ» ծրագիրը՝ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

«Կանաչ օրակարգ» ծրագիրը, որի ազգային իրականացնող գործընկերը Հայաստանում ADWISE Consulting-ն է, այսօր պաշտոնապես մեկնարկեց Երևանում։

ՀՀ կառավարությունը՝ Ստոկոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։

Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ Օրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային Ղեկավար Կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության անդամներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը․ «Հայաստանը փոխակերպման շեմին է։ Շրջակա միջավայրի մասին մեր իրազեկվածությունն ընդլայնվում է, սակայն մենք դեռ շարունակում ենք բախվել նշանակալի մարտահրավերների, ներառյալ՝ աղտոտումը, թափոնների կառավարումը և անտառահատումները: Սրանք այն հրատապ խնդիրներն են, որոնց մենք եռանդորեն ձգտում ենք լուծում տալ։ Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ մեր մոտեցումը պետք է հիմնված լինի կայուն զարգացման վրա։ «Կանաչ օրակարգը» վճռական ճանապարհային քարտեզ է, որը կոչված է մեր քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր ձևավորելու, մեր բնական պաշարներն ավելի արդյունավետ կառավարելու և, ի վերջո, մեզ դեպի ավելի էկոլոգիապես մաքուր Հայաստան տանելու»:

Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից․ «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ Օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:

Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է․ «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություններ և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։

«Կանաչ Օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին

Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափորոշիչների որդեգրման վրա՝ այս ծրագիրը նպատակադրված է խթանել ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։

2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում:

Կիսվել։

կարդալ ավելին

Նյմ 16 2023

Վարդան Մելիքյանը միացել է ADWISE Consulting-ին, որպես գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն

Կարդալ ավելին

Հնս 28 2023

ADWISE Consulting-ն իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Կարդալ ավելին

Մյս 04 2023

ADWISE-ի գործընկեր Արա Խզմալյանը` IP Global Forum-ի բանախոս

Կարդալ ավելին