Զարգացման
համագործակցություն

Այսօր, առավել քան երբևէ, բազմաթիվ հիմնախնդիրների ֆոնին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը և աշխարհաքաղաքական կոնֆլիկտները, կայուն զարգացումը աշխարհի և հատկապես զարգացող երկրների համար առավել կարևոր է դառնում: ADWISE Consulting-ն աջակցում է կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դոնոր կազմակերպություններին, միջազգային ֆինանսական կառույցներին, հասարակական կազմակերպություններին  արդյունավետ ծրագրերի իրականացման և տևական փոփոխության հասնելու գործում։

Քաղաքականության և օրենսդրության, ոլորտային ռազմավարությունների և ճանապարհային քարտեզների մշակման, սոցիալ-տնտեսական գնահատումների իրականացման, ինչպես նաև լայնածավալ ծրագրերի մշակման և իրականացման մեր փորձի յուրահատուկ համադրման շնորհիվ մենք տրամադրում ենք խորհրդատվություն ՝ ուղղված տնտեսական աճի և կայուն զարգացման խթանմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

Մասնավոր հատվածի զարգացում

Մասնավոր հատվածի զարգացումն առանցքային դեր ունի տնտեսական աճի և կայունության խթանման գործում՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, նորարարությանը և բարգավաճմանը:

Կարդալ ավելին

Գյուղատնտեսության ոլորտի զարգացում

Չնայած վերջին տարիներին գյուղատնտեսության արտադրողականության զգալի աճին` այս ոլրոտի կայուն զարգացումը շարունակում է մնալ զարգացող երկրների կարևորագույն առաջնահերթություններից։

Կարդալ ավելին

Կլիմա, դիմադրողականություն և շրջակա միջավայր

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները փոխկապակցված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ավելի լայն խնդիրների հետ։

Կարդալ ավելին

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499