Մայիսի 26-ին ամփոփվեցին «Կլիմայի փոփոխություն. #մեդիա դասընթաց» լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները: Երկօրյա դասընթացը կազմակերպված էր ADWISE Consulting-ի կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրությունը կլիմայի փոփոխությանը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցրերի նկատմամբ և խրախուսել դրանց ակտիվ ու հանրամատչելի լուսաբանումը: Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ արժանի հաջողության կապակցությամբ։
- Մրցույթի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Տաշչյանը՝ «Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին» հեղինակային ֆիլմի համար:
- Երկրորդ մրցանակը շնորհվեց Անի եղիազարյանին «Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի» հոդվածի համար:
- Երրորդ մրցանակակիրը մրցույթի ամենաերիտասարդ մասնակից Օքսաննա Առաքելյանն է՝ «Եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի կլինի» հոդվածով:
Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական մրցանակներ: Ուրախ ենք համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև բոլոր պրոֆեսիոնալ և կլիմայի փոփոխություններով հետաքրքրվող մեդիա մասնագետների հետ։