Նյմ 16 2023

Վարդան Մելիքյանը միացել է ADWISE Consulting-ին, որպես գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին տարիներին առաջնահերթություն տալով շրջակա միջավայրին և կայուն զարգացմանը, այս ոլորտում մեր աշխատանքի հետագա կատարելագործման համար առանձնացնում ենք բիզնես առանձին ուղղություն՝ «Շրջակա միջավայրի և կայուն զարգացման խորհրդատվություն»։ Այս առիթով շատ ուրախ ենք ողջունել Վարդան Մելիքյանին մեր թիմում ՝ որպես այս ուղղությամբ գործընկեր և տնօրեն:

Վարդան Մելիքյանն ունի կլիմայի փոփոխության, բնական ռեսուրսների կառավարման և կայուն զարգացման ոլորտի 17 տարվա առաջատար փորձ ՀՀ կառավարությունում և միջազգային զարգացման կազմակերպություններում:

Լինելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Վարդան Մելիքյանը պատասխանատու է եղել անտառային տնտեսության, կենսաբազմազանության և պահպանվող տարածքների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման համակարգման համար, ինչպես նաև հանդիսացել է Հայաստանում կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  քաղաքական և գործառնական համակարգող և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի փոխնախագահ։

Վարդանի փորձը հատկապես հարուստ է քաղաքական վերլուծության, ռազմավարական պլանավորման, մասնակցային որոշումների կայացման գործընթացների ղեկավարման, ուսումնական նյութերի մշակման և մարզչական սեմինարների անցկացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված տեխնոլոգիական կարիքների գնահատման ոլորտում:

Շրջակա միջավայրի պահպանության և կայունության ոլորտում Վարդանի խորը փորձառությունը և կայուն զարգացման հասնելու տենչը էլ ավելի կհարստացնեն մեր առաջարկների փաթեթը հաճախորդների համար:

Վարդան Մելիքյանը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, նաև մասնակցել է ոլորտային բազմաթիվ թրեյնինգների։

Կիսվել։

կարդալ ավելին

Դկտ 21 2023

«Կանաչ Օրակարգ» ծրագիրը՝ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

Կարդալ ավելին

Հնս 28 2023

ADWISE Consulting-ն իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Կարդալ ավելին

Մյս 04 2023

ADWISE-ի գործընկեր Արա Խզմալյանը` IP Global Forum-ի բանախոս

Կարդալ ավելին