Ուրախ ենք ազդարարելու շատ կարևոր ծրագրի մեկնարկը՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացումը

Նախագծի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, ADWISE Consulting-ի գրասենյակում։ Նախագծի հիմքում է բարձր մասնակցային մոտեցումը: Այն կներգրավի տարբեր շահագրգիռ կողմերին, որպեսզի ստեղծվի երկարաժամկետ տեսլական, որն իր հերթին կնպաստի մինչև 2050 թվականը ծրագրի բարեհաջող իրականացմանը:

Մենք նաև չափազանց ուրախ ենք ևս մեկ անգամ աշխատելու ՄԱԶԾ Հայաստանի հետ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

ADWISE Consulting-ն իրականացրել է ևս կարևոր նախագիծ՝ այս անգամ նվիրված հայրենադարձության հիմնախնդիրների լուծմանը

USAID կողմից ֆինանսավորվող ու MSI կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ADWISE-ի թիմը, համագործակցելով Repat Armenia-ի փորձագետների հետ, կատարել է հայրենադարձության հիմնախնդիրների ու դրա հետ կապված առանձին ոլորտների խորը ուսումնասիրություն։

Ուսումնասիրելով օրենադրական դաշտը, իրականացնելով շահագրգիռ կողմերի հարցազրույցներ ու ֆոկուս խմբերի հանդիպումներ, մեր թիմը վեր է հանել ոլորտում առկա հիմնական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, և հույս ունենք որ մոտ ապագայում դրանք կգործարկվեն օրենսդրական փոփոխությունների ու պետական ռազմավարությունների միջոցով։