ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ (ՀԿՀԲ) ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Մեր գործընկեր Արա Խզմալյանը մայիսի 17-ին մասնակցեց Բրյուսելում GIZ-ի կողմից կազմակերպված Արևելյան Գործընկերության երկրներում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների (ՀԿՀԲ) տարածաշրջանային համագործակցության կոնֆերանսին, որը կայացավ Արևելյան Գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակներում: Քննարկվեցին առանցքային եվրոպական դոնորների հիմնական մոտեցումները ՀԿՀԲ նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանային մոտեցումների հիմնական առավելություններն ու սահմանափակումները: Կոնֆերանսի շրջանակներում Արան ներկայացրեց խնդիրների շուրջ մասնավոր հատվածի դիրքորոշումները:

ADWISE Consulting-ը ուրախ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների շարունակական իրականացմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԼԻԼԻԹ ՂԱՐԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ #WETALK ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցել է առաջին #WETalk պանելային քննարկմանը՝ որպես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության հարցերով խոսնակ: Քննարկման նպատակն էր նախաձեռնել երկխոսություն տարբեր բնագավառների, քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի ներկայացուցիչների միջև՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներում, ինչպես նաև ձեռներեցության ոլորտում կանանց մասնակցության վերաբերյալ։ WETalk-ի ընթացքում ներկայացված փաստերը, վիճակագրական տվյալները և ոգեշնչող պատմությունները վկայում են վերոնշյալ ոլորտներում կանանց աճող ներգրավվածության մասին։

ADWISE Consulting- ը ուրախ է նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: