ADWISE CONSULTING-Ը ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Մտավոր սեփականության և Կորպորատիվ իրավունքի Վերափոխման անդրանիկ Վեհաժողովը։ Վեհաժողովն ուղղված էր Հայաստանում մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխմանը՝ նպատակ ունենալով երկրում խթանել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը։ Այն հնարավորություն տվեց համախմբել փորձագետների, իրավաբանների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների։

Վեհաժողովն ամփոփում էր  մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների առաջարկների մշակման 9-ամսյա աշխատանքը։ ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի իրավաբանների թիմը եղել է ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության կողմից իրականացվող այս նախաձեռնության առանցքային մասնակիցների մեկը՝ ղեկավարելով ձևավորված աշխատանքային խմբերից երկուսը և ակտիվորեն աշխատել է բարեփոխումների փաթեթի վրա։

Ներկայացված առաջարկությունները ողջունվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից և լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կիմպլեմենտացվեն գործնականում։

Ուրախ ենք հայտնել, որ մեր ավագ իրավախորհրդատու Հասմիկ Մովսեսյանը և գործընկեր Արա Խզմալյանը հնարավորություն ունեցան ներկայացնել կորպորատիվ օրենսդրական դաշտի բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է Վենչուրային կապիտալների/Հրեշտակ ներդրողների (Venture Capitals/Angel Investors) խթանմանը (կարող եք հետևել ուղիղ եթերի ձայնագրությանը հետևյալ հղմամբ )․

ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հայտնում է իր խորին շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և այն բոլոր անձանց, ովքեր իրականություն դարձրին նման հրաշալի միջոցառումը և ևս մեկ անգամ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից կազմակերպված և Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի կողմից իրականացված «Պատասխանատու ֆինանսավորում Կովկասում, Ուկրաինայում և Իրանում» ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ը կատարել է ուսումնասիրություն Հայաստանում թվային հաղորդակցման ծառայությունների վերաբերյալ։ Հետազոտության հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին Հայաստանի ֆինանսական հատվածում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության և կանոնակարգերի բարեփոխման գործընթացում:

Հետազոտությունը ներառում էր առկա թվային ֆինանսական ծառայությունների և դրանց առանձնահատկությունների, սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող գործող օրենսդրական դրույթների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների ունեցած պատկերացումների ուսումնասիրություն և վերլուծություն: Հետազոտության արդյունքում ADWISE-ը հանդես եկավ ծրագրի նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ մի շարք առաջարկություններով։ Նախագծի շրջանակներում ՄՀԽԲՀ-ի կողմից ներգրավվեց նաև միջազգային փորձագետ թվային հաղորդակցման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված հավելյալ առաջարկությունների և համաշխարհային լավագույն փորձառության ներդրման համար։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում ֆինանսական հատվածի և ֆինանսական թվային ծառայությունների առաջխաղացմանը: