«Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ»

ADWISE խորհրդատվական ընկերության Մարքեթինգի և Հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանը մասնակցել է «Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ» քննարկմանը։ Քննարկումը կազմակերպել է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի կողմից։ Բանախոսներն ու հյուրերը քննարկեցին այն մարտահրավերներն ու նոր հնարավորությունները, որոնք պետք է ուսումնասիրվեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար։

Ուրախ ենք ազդարարելու շատ կարևոր ծրագրի մեկնարկը՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացումը

Նախագծի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, ADWISE Consulting-ի գրասենյակում։ Նախագծի հիմքում է բարձր մասնակցային մոտեցումը: Այն կներգրավի տարբեր շահագրգիռ կողմերին, որպեսզի ստեղծվի երկարաժամկետ տեսլական, որն իր հերթին կնպաստի մինչև 2050 թվականը ծրագրի բարեհաջող իրականացմանը:

Մենք նաև չափազանց ուրախ ենք ևս մեկ անգամ աշխատելու ՄԱԶԾ Հայաստանի հետ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

ADWISE Consulting-ն իրականացրել է ևս կարևոր նախագիծ՝ այս անգամ նվիրված հայրենադարձության հիմնախնդիրների լուծմանը

USAID կողմից ֆինանսավորվող ու MSI կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ADWISE-ի թիմը, համագործակցելով Repat Armenia-ի փորձագետների հետ, կատարել է հայրենադարձության հիմնախնդիրների ու դրա հետ կապված առանձին ոլորտների խորը ուսումնասիրություն։

Ուսումնասիրելով օրենադրական դաշտը, իրականացնելով շահագրգիռ կողմերի հարցազրույցներ ու ֆոկուս խմբերի հանդիպումներ, մեր թիմը վեր է հանել ոլորտում առկա հիմնական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, և հույս ունենք որ մոտ ապագայում դրանք կգործարկվեն օրենսդրական փոփոխությունների ու պետական ռազմավարությունների միջոցով։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱԶԾ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ADWISE Consulting-ը նախագծել և իրականացրել է ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի «Start-Me-Up» և «Իմ Գյուղը» շահառուների համար նախատեսված «Ձեռներեցության հմտությունների զարգացման» դասընթացները:

Դասընթացների նպատակն էր օգնել մասնակիցներին վերածել իրենց բիզնես գաղափարները կենսունակ բիզնես մոդելի:

Դասընթացը կառուցված է «Բիզնես մոդելի կտավ» մոտեցման վրա և ներառում է մի շարք բիզնեսի կառավարմանը առնչվող թեմաներ։ Դիտել տեսանյութն այստեղ

ADWISE CONSULTING-Ը ՄՇԱԿԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԳԻ ՀԱՄԱՐ

Մենք ուրախ էինք ևս մեկ նախագծի շրջանակներում նպաստել կանաչ ֆինանսավորման զարգացմանը Հայստանում։

Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Կանաչ ֆինանսական պրակտիկաների ընդլայնումը ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում ADWISE Consulting ընկերությունը, համագործակցելով միջազգային խորհրդատուի հետ, մշակել է Բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ ձեռնարկ ֆինանսական համակրգի համար։ Ձեռնարկը տրամադրում է կանաչ ֆինանսավորումն արդյունավետ ներդնելու համար անհրաժեշտ գործիքակազմ։
ADWISE Consulting ընկերությունը իրականացնրել է դասընթաց, որի ընթացքում ներկայացրել է ձեռնարկը ՀՀ բանկերին, Կենտրոնական Բանկի, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Ընկերությունների ներկայացուցիչներին։

ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄԸ.

«ADWISE Consultiing»-ը մշակել և իրականացրել է «Ագրոբիզնեսի շուկայավարման հիմունքները և մարքեթինգային պլանի մշակումը» թեմայով բազմափուլ վերապատրաստման ծրագիր: Դասընթացն անցկացվել է ADWISE-ի մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող Green Agriculture Initiative European Union-GAIA Armenia ծրագրի շրջանակներում:
Սա կարևոր դասընթաց է, որի նպատակն է օգնել հայկական ագրոբիզնեսին ընտրել թիրախային հաճախորդին, վերլուծել իր բիզնեսը, կիրառել շուկայի հետազոտության նոր գործիքներ և վերջապես մշակել իրագործելի մարքեթինգային ռազմավարական պլան։

ADWISE CONSULTING-Ը ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ IFLR1000 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Ուրախ ենք հայտնել, որ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ IFLR1000 ընկերության ուղեցույցում ճանաչվել է որպես Հայաստանում գործող առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը։ Մեր իրավաբանների թիմը ջանասիրաբար աշխատել է մեր հաճախորդների համար ապահովելու ժամանակին, բարձրորակ և ամբողջական իրավական աջակցություն և սպասարկում՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին իրենց վստահության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը մեր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով։ADWISE Consulting-ը վերահաստատում է իր հավատարմությունը՝ տրամադրելու իր հաճախորդներին բացառապես բարձրորակ և բազմակողմանի իրավական աջակցություն։

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ #ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑ» ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 26-ին ամփոփվեցին  «Կլիմայի փոփոխություն. #մեդիա դասընթաց» լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները: Երկօրյա դասընթացը կազմակերպված էր ADWISE  Consulting-ի կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրությունը կլիմայի փոփոխությանը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցրերի նկատմամբ և խրախուսել դրանց ակտիվ ու հանրամատչելի լուսաբանումը: Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ արժանի հաջողության կապակցությամբ։

  • Մրցույթի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Տաշչյանը՝ «Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին» հեղինակային ֆիլմի համար:
  • Երկրորդ մրցանակը շնորհվեց Անի եղիազարյանին «Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի» հոդվածի համար:
  • Երրորդ մրցանակակիրը մրցույթի ամենաերիտասարդ մասնակից Օքսաննա Առաքելյանն է՝ «Եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի կլինի» հոդվածով:

Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական մրցանակներ: Ուրախ ենք համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև բոլոր պրոֆեսիոնալ և կլիմայի փոփոխություններով հետաքրքրվող մեդիա մասնագետների հետ։

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ՝ ուղղված Հայաստանում ներդրումային ոլորտի բարելավմանը։

Ուրախ ենք հայտնել, որ նախագիծը մշակվել է ADWISE Consulting-ի, Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Օրենքի նախագծով առաջարկվում են բազմաթիվ նորամուծություններ, որոնք համահունչ են համաշխարհային գործարար ոլորտի արդի զարգացումներին և զգալիորեն բարելավում են Հայաստանի ներդրումային գրավչությունը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Նախագծով, ի թիվս այլոց՝

  • Թույլատրվում է սովորական բաժնետոմսերի տարբերակված դասերի թողարկումը;
  • Թույլատրվում է առավել մեծ ճկունություն ընկերությունների կառավարման մարմինների լիազորությունների պատվիրակման հարցերում;
  • Թույլատրվում է կոտորակային բաժնետոմսերի գոյությունը՝ հատկապես կոնսոլիդացիայի արդյունքում ՝ դրանով բացառելով Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկան բաժնետոմսերի կոնսոլիդացման ոլորտում;
  • Թույլատրվում է ընկերություններին գործել բացասական կապիտալով, որը հատկապես կարևոր է ՏՏ ստարթափերի ոլորտի ու հետազոտական ոլորտի ընկերությունների համար (R&D);
  • Վերացվում է երկար տարիներ գործող իրավական ֆիկցիան և թույլատրվում է կանոնադրական կապիտալը վճարել ընկերության պետական գրանցումից հետո;
  • Վերացվում են խոշոր գործարքների խիստ կարգավորումները և լիբերալացվում է դրանց կնքման գործընթացը;
  • Վերացվում է նորաստեղծ ընկերությունների համար սահմանված արգելքը առաջին երեք տարիների ընթացքում առանց ապահովման պարտատոմսեր թողարկելու մասով, ինչը զգալի խոչընդոտ էր հանդիսանում ստարտափների համար՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ ստեղծման առաջին իսկ տարիներից:

Շնորհակալություն ենք հայտնում ոլորտի մեր գործընկերներին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային խմբին՝ քննարկումների մասնակցելու և առաջարկներ ներկայացնելու համար։ 

Լիահույս ենք, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ 

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=61916

IRIS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ

Մեկ այլ կարևոր ծրագիր, որը ձեռնարկվել է մեր թիմի կողմից 2020 թվականին, հայեցակարգի մշակումն էր սոցիալապես անապահով բնակչության (ներառյալ փախստականների և տեղահանվածների) համար բնակարանային ֆինանսավորման առավել իրագործելի և կայուն լուծումների վերաբերյալ՝ «Սիրիահայերի և հյուրընկալող բնակչության դիմադրողականության բարձրացման» շրջանակներում: IRIS) ծրագիր: Ծրագրի ընթացքում մենք կատարել ենք թիրախային խմբի սոցիալ-տնտեսական պայմանների (պահանջարկի կողմ) և ֆինանսական շուկայի պատրաստակամության գնահատում (առաջարկի կողմ), վերլուծել ենք իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ինչպես նաև ոլորտում լավագույն միջազգային փորձը: Արդյունքում մենք արտադրեցինք բնակարանային ֆինանսավորման լուծումների, իրագործելի մոդելների և գործիքների փաթեթ՝ ուղղված թիրախային բնակչության բնակարանային պայմանների բարելավմանը: Հուսով ենք, որ առաջարկվող մոդելներն ու լուծումները լայնորեն կկիրառվեն թիրախային խմբի համար առավել կայուն բնակարանային պայմանների հասնելու համար:

ADWISE CONSULTING-Ը CHAMBER AND PARTNERS ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Մեծ ուրախության և հպարտությամբ հայտնում ենք, որ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ Chamber and Partners ընկերության Համաշխարհային Ուղեցույցում ճանաչվել է որպես Հայաստանում գործող առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը։ Մեր իրավաբանների թիմը ջանասիրաբար աշխատել է՝ մեր հաճախորդների համար ապահովելու ժամանակին, բարձրորակ և ամբողջական իրավական աջակցություն և սպասարկում՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում։ 2020 թվականի ընթացքում մենք աշխատել ենք ապահովել մեր բոլոր տեղացի հաճախորդների և օտարերկրյա ներդրողների համար իրավական ռիսկերի սահուն կառավարում Հայաստանում իրենց գործունեության ժամանակ, ինչպես նաև աջակցել ենք մեր գործընկեր օտարերկրյա իրավաբանական մի շարք գրասենյակների՝ Հայաստանի օրենսդրությանը վերաբերող բազում հարցերով։

Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին իրենց վստահության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը մեր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով։

ADWISE Consulting-ը վերահաստատում է իր հավատարմությունը՝ տրամադրելու իր հաճախորդներին բացառապես բարձրորակ և բազմակողմանի իրավական աջակցություն։

ADWISE CONSULTING-ը մշակել է Ձեռնարկ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիների ներգրավվածությունը կառավարման գործընթացում ժողովրդավարության էական մասն է: Քաղաքացիների մասնակցությունը տեղական կառավարմանը ներառում է սովորական քաղաքացիներ, ովքեր գնահատում են իրենց կարիքները և մասնակցում տեղական բյուջեի և բյուջեի մոնիտորինգի գործընթացներին:
GIZ ADWISE Consulting-ի կողմից իրականացվող «Լավ տեղական կառավարում» ծրագրի (Քաղաքացիների մասնակցություն մունիցիպալ բյուջետավորման ծրագրի) շրջանակներում մշակվել է «Մունիցիպալիտետների մասնակցային բյուջետավորման ձեռնարկ»: Շատ քաղաքապետարաններ չունեն իրավասություններ, մոտեցումներ և փորձ բյուջետային գործընթացի գործընթացում իրենց քաղաքացիներին ներգրավելու հարցում: Ձեռնարկը նպատակ ունի համայնքների վարչակազմերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ակտիվ և քաղաքացիներին ուղղված մասնակցության մեթոդների և գործիքների կիրառման համար՝ քաղաքացիներին մասնակցության բյուջետավորման գործընթացներում ակտիվացնելու և ներգրավելու համար:

ADWISE Consulting-ը նաև մշակել և սեմինար է անցկացրել քաղաքապետարանների ղեկավարությանը` ներկայացնելով ձեռնարկում նկարագրված գործիքներն ու միջոցառումները:

ADWISE-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները

Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բնական կերհանդակների կառավարման արդյունավետ և միասնական մեխանիզմի ներդրումը, որի կիրարկումը կհանգեցնի անասնապահության ոլորտի կայուն զարգացմանը և կձևավորի բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու պահվածք։

Մասնավորապես, ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը ուսումնասիրել է ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, վերլուծել բնական կերհանդակների կառավարման տեղական և միջազգային լավագույն փորձը, իրականացրել անհատական և խմբային քննարկումներ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Արդյունքում՝ ADWISE Consulting-ը մշակել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգը, որն արտացոլում է ինչպես համապատասխան շահագրգիռ կողմերի դիրքորոշումը ոլորտի զարգացման վերաբերյալ, այնպես էլ միջազգային լավագույն փորձը:

ADWISE CONSULTING-Ը ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Մտավոր սեփականության և Կորպորատիվ իրավունքի Վերափոխման անդրանիկ Վեհաժողովը։ Վեհաժողովն ուղղված էր Հայաստանում մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխմանը՝ նպատակ ունենալով երկրում խթանել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը։ Այն հնարավորություն տվեց համախմբել փորձագետների, իրավաբանների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների։

Վեհաժողովն ամփոփում էր  մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների առաջարկների մշակման 9-ամսյա աշխատանքը։ ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի իրավաբանների թիմը եղել է ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության կողմից իրականացվող այս նախաձեռնության առանցքային մասնակիցների մեկը՝ ղեկավարելով ձևավորված աշխատանքային խմբերից երկուսը և ակտիվորեն աշխատել է բարեփոխումների փաթեթի վրա։

Ներկայացված առաջարկությունները ողջունվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից և լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կիմպլեմենտացվեն գործնականում։

Ուրախ ենք հայտնել, որ մեր ավագ իրավախորհրդատու Հասմիկ Մովսեսյանը և գործընկեր Արա Խզմալյանը հնարավորություն ունեցան ներկայացնել կորպորատիվ օրենսդրական դաշտի բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է Վենչուրային կապիտալների/Հրեշտակ ներդրողների (Venture Capitals/Angel Investors) խթանմանը (կարող եք հետևել ուղիղ եթերի ձայնագրությանը հետևյալ հղմամբ )․

ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հայտնում է իր խորին շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և այն բոլոր անձանց, ովքեր իրականություն դարձրին նման հրաշալի միջոցառումը և ևս մեկ անգամ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից կազմակերպված և Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի կողմից իրականացված «Պատասխանատու ֆինանսավորում Կովկասում, Ուկրաինայում և Իրանում» ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ը կատարել է ուսումնասիրություն Հայաստանում թվային հաղորդակցման ծառայությունների վերաբերյալ։ Հետազոտության հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին Հայաստանի ֆինանսական հատվածում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության և կանոնակարգերի բարեփոխման գործընթացում:

Հետազոտությունը ներառում էր առկա թվային ֆինանսական ծառայությունների և դրանց առանձնահատկությունների, սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող գործող օրենսդրական դրույթների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների ունեցած պատկերացումների ուսումնասիրություն և վերլուծություն: Հետազոտության արդյունքում ADWISE-ը հանդես եկավ ծրագրի նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ մի շարք առաջարկություններով։ Նախագծի շրջանակներում ՄՀԽԲՀ-ի կողմից ներգրավվեց նաև միջազգային փորձագետ թվային հաղորդակցման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված հավելյալ առաջարկությունների և համաշխարհային լավագույն փորձառության ներդրման համար։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում ֆինանսական հատվածի և ֆինանսական թվային ծառայությունների առաջխաղացմանը:

ADWISE-Ը` «ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Որպես հովանավոր գործընկեր՝ ADWISE-ը վերջերս մասնակցություն ունեցավ Երևանում “Greenpact”-ի կողմից կազմակերպված «Կայուն ֆինանսների համաժողովին» (Արևելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, 2019), որը համախմբել էր ավելի քան 150 ներդրողների (այդ թվում՝ ՎԶԵԲ, ՄՖԿ, ՎՎԲ, ՄԱԿ), առևտրային բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների՝ երկխոսություն ծավալելու և տարածաշրջանի կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հաստատման համար: Համաժողովի գլխավոր նպատակն էր զարգացնել բիզնես մոդելներ, որոնք արդյունավետորեն կմիավորեն ավանդական ֆինանսական ինստիտուտները տարածաշրջանում դրական հասարակական և բնապահպանական միջավայրի ստեղծմամբ շահագրգռված կազմակերպությունների հետ։ Կլոր սեղանների շուրջ տեղի ունեցան քննարկումներ «կանաչ» բանկինգի, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, թափոնների վերամշակման, օրգանական սննդի և գյուղատնտեսության, ֆինտեխի և բլոկչեքի թեմաների, ինչպես նաև «սմարթ» քաղաքների և ճկուն ենթակառուցվածքների ստեղծման մասին: Իրականացնելով բազմաթիվ նախագծեր ավելի քան 10 երկրներում՝ ADWISE թիմը ֆինանսական հատվածում ձևավորել է զգալի փորձառություն՝ միաժամանակ օգտագործելով ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն նպաստելու կանաչ տնտեսությանն անցման գործընթացին: Համաժողովի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց ՓՄՁ ոլորտում բիզնեսի կայացման համար նախապայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ քննարկումներին` միտված ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ու ներդրումների ներգրավմանը: Նա նաև հանդես եկավ որպես ստարտափ ընկերությունների մրցույթի ժյուրիի անդամ, որի շրջանակներում հնչեցին մի շարք նորարական գաղափարներ՝ ուղղված կայուն բիզնես մոդելների շնորհիվ ֆինանսական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում կայուն և նորարական ֆինանսական ենթակառուցվածքի զարգացմանն ու առաջխաղացմանը:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ (ՀԿՀԲ) ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Մեր գործընկեր Արա Խզմալյանը մայիսի 17-ին մասնակցեց Բրյուսելում GIZ-ի կողմից կազմակերպված Արևելյան Գործընկերության երկրներում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների (ՀԿՀԲ) տարածաշրջանային համագործակցության կոնֆերանսին, որը կայացավ Արևելյան Գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակներում: Քննարկվեցին առանցքային եվրոպական դոնորների հիմնական մոտեցումները ՀԿՀԲ նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանային մոտեցումների հիմնական առավելություններն ու սահմանափակումները: Կոնֆերանսի շրջանակներում Արան ներկայացրեց խնդիրների շուրջ մասնավոր հատվածի դիրքորոշումները:

ADWISE Consulting-ը ուրախ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների շարունակական իրականացմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԼԻԼԻԹ ՂԱՐԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ #WETALK ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցել է առաջին #WETalk պանելային քննարկմանը՝ որպես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության հարցերով խոսնակ: Քննարկման նպատակն էր նախաձեռնել երկխոսություն տարբեր բնագավառների, քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի ներկայացուցիչների միջև՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներում, ինչպես նաև ձեռներեցության ոլորտում կանանց մասնակցության վերաբերյալ։ WETalk-ի ընթացքում ներկայացված փաստերը, վիճակագրական տվյալները և ոգեշնչող պատմությունները վկայում են վերոնշյալ ոլորտներում կանանց աճող ներգրավվածության մասին։

ADWISE Consulting- ը ուրախ է նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

ADWISE-Ի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ «THE LEGAL 500»-Ի ԿԵՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԱՌԱՋԱՏԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Հպարտ ենք հայտարարել, որ ADWISE խորհրդատվական ընկերության իրավաբանական ուղղությունը «The Legal 500»-ի՝ իրավաբանական համաշխարհային խոշորագույն ուղեցույցներից մեկի կողմից, դասվել է Հայաստանի 10 առաջատար իրավաբանական ընկերությունների շարքում։ «The Legal 500»-ը ուղեցույց է, որն օբյեկտիվորեն գնահատում ու ցուցակում է առաջատար իրավաբանական գրասենյակներին։ Մեզ համար մեծ պատիվ է այս ճանաչումը մեր իրավաբանական թիմի նվիրվածության և որակյալ աշխատանքի և համար:

ՊՐՈ-ԲՈՆՈ ՍԵՄԻՆԱՐ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» նախագծի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանն անցկացրեց ֆինանսական կառավարման պրո-բոնո սեմինար «Հայէկոնոմբանկ» -ի հաճախորդ կին ձեռներեցների համար:

Սեմինարը նպատակ էր մասնակիցներին տալ հիմնական ֆինանսական գիտելիքներ, ինչպես նաև զինել նրանց ֆինանսական կառավարման ամենակարևոր և գործնականում անհրաժեշտ գործիքներով:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք կին ձեռներեցների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը, քանի որ կանանց ձեռներեցության խթանումն ու հզորացումը ADWISE Consulting- ի առանցքային նպատակներից մեկն է:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ «OՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ADWISE Consulting-ը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԿ) հետ համատեղ հաջողությամբ ավարտեց «Օրգանական Գյուղատնտեսության Աջակցություն» նախաձեռնության (Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) ծրագիր) շահառուների համար կազմակերպված կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլը:

Ծրագրի շրջանակներում իրականացվեցին միկրո-ձեռներեցության մոդելավորման դասընթացներ, որոնց նպատակն էր օգնել մասնակիցներին զարգացնել ձեռնարկատիրական մտածողություն և որոշումներ կայացնելու հմտություններ, հասկանալ միկրո-բիզնեսներին առնչվող մարտահրավերներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև սովորել աշխատել ֆինանսական տեղեկատվության հետ:

Այժմ ADWISE-ը պատրաստ է անցնել հաջորդ՝ բիզնես պլանավորմանն ուղղված սեմինարների իրականացման փուլ: Այս դասընթացների նպատակն է լինելու օգնել վերածել առկա բիզնես գաղափարները գործող նախագծերի` մշակելով հստակ բիզնես ռազմավարություն և կազմելով համապատասխան գործառնական պլան: Դասընթացներին կհաջորդեն անհատական քոուչինգ-սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին մշակել իրենց բիզնես գաղափարի գրավոր հայեցակարգը:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում:

ADWISE-Ը ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ

Մենք հպարտ ենք հայտնել, որ ADWISE  Խորհրդատվական ընկերությունը  դարձել է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի անդամ (AmCham):

AmCham-ը առաջատար գործարար միություն է, որն ունի ավելի քան 130 անդամ կազմակերպություն տարբեր բիզնես ոլորտներից: Միությունը ոչ միայն լավագույնս ներկայացնում է իր անդամ կազմակերպությունների բիզնես շահերը ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և առհասարակ գործարար համայնքին, այլ նաև հանդիսանում է հիանալի հարթակ բիզնես միջավայրում կապեր հաստատելու համար:

ADWISE Խորհրդատվական ընկերությունը մշտապես բաց է նոր գործընկերության և ուրախ է համագործակցել AmCham- ի հետ` նպաստելով Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը:

ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱ-ԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեր գործընկեր Արա Խզմալյանը մասնակցեց ՀՀ-ում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը նվիրված համաժողովին: Համաժողովում նա ներկայացրեց այս ոլորտին առնչվող՝ միջազգային հանրային իրավունքի համաձայն պատասխանատվության մասով հիմնախնդիրները: Մենք հաստատակամ ենք աջակցել Հայաստանի իրավական և արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներին:

ADWISE-Ը IFLR1000-Ի ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Հպարտ ենք հայտարարել, որ ADWISE խորհրդատվական ընկերության  իրավաբանական ծառայությունը IFLR1000-ի՝ կորպորատիվ և ֆինանսական իրավաբանական ընկերությունների վերաբերյալ աշխարհի առաջատար ուղեցույցերից մեկի կողմից պաշտոնապես դասվել է Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունների շարքին։

Մեզ համար մեծ պատիվ է այս ճանաչումը մեր իրավաբանական թիմի որակյալ աշխատանքի և նվիրվածության համար:

TOT ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` «ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԽԱՂ» ԵՒ «ՄԻԿՐՈ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

Sparkassenstiftunging-ի (SBFIC) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ADWISE Consulting ընկերության փորձագետները համատեղ վարեցին «Խնայողական խաղ» և «Միկրո ձեռներեցության մոդելավորում» ToT (դասընթացավարների դասընթաց) դասընթացներ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

«Խնայողական խաղ» դասընթացը տնային տնտեսությունների համար նախատեսված խաղ է, որի նպատակն է օգնել մասնակիցներին ծանոթանալ խնայողության գաղափարին, կատարելագործել խնայելու հմտությունները և ձեռք բերել ֆինանսական գրագիտություն:

«Միկրո ձեռներեցության մոդելավորում» դասընթացը բիզնեսի մոդելավորման խաղ է, որի նպատակն է բարելավել ֆինանսական և ձեռնարկատիրական որոշումներ կայացնելու ունակությունները:
ToT (դասընթացավարների դասընթաց) դասընթացների հիմնական նպատակն էր նպաստել դասընթացների տարածմանը «Պատասխանատու ֆինանսավորում» ծրագրի երկրներում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում դասընթացների մասնակիցներին և SBFIC-ին՝ «Պատասխանատու ֆինանսներ» ծրագրի շրջանակներում համագործակցելու ևս մեկ հնարավորության համար։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ VI ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Մեր Գործընկեր Արա Խզմալյանը հուլիսի 4-ին մասկանցեց Եկատերինբուրգում անցկացված Մարդու Իրավունքների VI Ամառային Դպրոցին՝ նվիրված Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 70-ամյակին որպես հրավիրված դասախոս: Արան անցկացրեց ապաստանի իրավունքի վերաբերյալ դասընթաց: Ամառային դպրոցի դասընթացներին մասնակցեցին ուսանողներ տարածաշրջանի մի շարք երկրներից, ինչպես նաև էքսպերտներ Եվրոպայի ու ԱՊՀ երկրներից: Մենք ուրախ ենք շարունակել մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում գիտելիքների զարգացմանը:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ

Վերջերս ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հրավիրվել էր Համաշխարհային բանկի խմբի կողմից մասնակցելու Հայաստանում թվային տնտեսության ոլորտի և  տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների իրավական կարգավորման դաշտի հետազոտության:

 Հետազոտությունը թույլ կտա Համաշխարհային բանկի խմբին գնահատել մասնակցող երկրների համապատասխանության մակարդակը «Doing Business Report»-ին, ինչպես նաև գործող կարգավորումների պատրաստվածությունը՝ պատշաճ կարգով ապահովելու Ինտերնետ ծառայությունների միջոցով  գործարքների կատարումը:

 Հաշվի առնելով հեռահաղորդակցման, անձնական տվյալների պաշտպանության, թվային շուկաների և դրանց կարգավորումների հարցերով  ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի ծավալուն փորձը, մենք ուրախ էինք աջակցել և լրացնել երկու ծավալուն հարցաշար հետևյալ թեմաներով՝ «Լայնաշերտ ինտերնետ կարգավորումների շրջանակը» և «Թվային շուկաների կարգավորման շրջանակը»:

 Այս հարցումները նպատակ ունեին բացահայտել լայնաշերտ ինտերնետի առնչությամբ Հայաստանում գործող իրավական կարգավորումները, լիցենզավորման կարգերը, ինչպես նաև անձնական տվյալների և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ կարգավորումները էլեկտրոնային առևտրի և թվային շուկաների ոլորտում:

 ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը շնորհակալ է մեր աշխատանքի և մեր ընկերության նկատմամբ մեծ վստահության համար, և մենք վստահաբար ապագայում կշարունակենք մեր փոխշահավետ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ:

ՍԵՄԻՆԱՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանում տեղի ունեցավ Քաղաքապետերի Դաշնագրի  ստորագրող կողմերի համար նախատեսված նախագծային առաջարկների նախապատրաստման սեմինարը: Սեմինարը վարում էր Աստղինե Պասոյանը (էներգախնայողության հիմնադրամ) և մեր ընկերության գործադիր  տնօրեն Լիլիթ Ղարայանը: Միջոցառման նպատակն էր ամրապնդել տեղական համայնքների կարողությունները ` գնահատելով Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրերում նշված նախագծային գաղափարի տնտեսական արդյունավետությունը, բացահայտել առավել հեռանկարային գործողություններ  և զարգացնել բարձրորակ նախագծային առաջարկներ, որոնք ընդունելի են ֆինանսավորման համար:

 Միջոցառմանը մասնակցում էին Դաշնագրի 15 ստորագրող կողմեր, ինչպես նաև ՀՀ Էներգետիկայի Ենթակառուցվածքների և Բնական Պաշարների Նախարարության, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարարության ներկայացուցիչները:

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը հպարտությամբ հայտարարում է «Ձեր բիզնեսի ուղեցույցը» հավելվածի մեկնարկը, որը մշակվել է մեր Ընկերության կողմից Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԿ) հետ համագործակցության արդյունքում «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Ձեր բիզնեսի ուղեցույցը» ուսումնական գործիք է, որը նախատեսված ձեռնարկատերերի և ստարթափների համար՝ բիզնեսի ռազմավարական զարգացման և գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու նպատակով։ «Ձեր բիզնեսի ուղեցույցը» եզակի գործիք է, որն անդրադառնում է բիզնեսի իրավական ասպեկտներին, ձեռներեցության, ֆինանսների, մարկետինգի և մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներին: Ծրագիրը ապահովում է յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, ինչպես նաև տալիս է գիտելիքները ստուգելու հնարավորություն է թեսթերի միջոցով։ 
Ծրագիրը հասանելի է android համակարգում և շուտով հասանելի կլինի նաև iOS համակարգում։ 
Դուք կարող եք ներբեռնել հավելվածը Google Play- ից հետևյալ հղումով։ 
https://bit.ly/2HnGJE1

ՄԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԼԻԼԻԹ ՂԱՐԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ 2018 Թ․ 9-ՐԴ ԲԻԶՆԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻՆ

Մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված 2018 թ․ 9-րդ Բիզնես հնարավորությունների ֆորումին, որը տեղի ունեցավ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մարտի 14-15-ը։ Միջոցառման նպատակն էր համախմբել բոլոր այն խորհրդատուներին, արտադրողներին և մատակարարներին, որոնք ցանկություն ունեն ապրանքներ և ծառայություններ տրամադրել Ասիական Զարգացման Բանկի ծրագրերին, ինչպես նաև բացահայտել բիզնես հնարավորությունները։ Միջոցառման ընթացքում ADWISE Consulting-ը համագործակցություն հաստատցեց աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, էներգետիկայի, հանրային կառավարման, ֆինանսների, տրանսպորտի և քաղաքաշինության ոլորտներից, ինչպես նաև ձեռք բերեց տեղեկություններ Ասիական Զարգացման Բանկի կողմից ֆինանսավորված առկա և նախատեսվող ծրագրերի մասին։

ADWISE ԽՈՐՀՐԴՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԵՒՍ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ADWISE Խորհրդտվական ընկերությունը հաջողությամբ իրականացրեց ևս մեկ դասընթաց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված էր ՄՌ մասնագետների, ընկերությունների ղեկավարների և ձեռնարկատերերի համար։ Դասընթացի նպատակն էր ներկայացնել աշխատանքային իրավունքի բոլոր հիմնական ասպեկտները։ Ինչպես բոլոր մեր դասընթացները, այս դասըթացը ևս հաշվի էր առնում մասնակիցների կազմակերպությունների առանձնահատկություններն ու կարիքները։ Գործնական առաջադրանքների և քննարկումներ նպատակն էր թիրախավորել և հասկանալ թեմայի առանձնահատկությունները։ Մեր ընկերության իրավաբանական խորհրդատվության գծի ղեկավար և դասընթացավար Արա Խզմալյանը այս դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրեց համապարփակ գիտելիքներ և օրենքի կիրառման հմտություններ` շոշափելով աշխատանքային օրնենդրության կարևորագույն կողմերը։ Մեզ համար մեծ ուրախություն էր հյուրընկալել և վերապատրաստել մասնակիցների այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ameriabank CJSC-ն, Anelik Bank CJSC-ն, Cascade People & Business-ը, Lydian Armenia-ն, DarmanTest Laboratories-ն, Digitain-ը, Benivo Armenia-ն, 2mindS-ը։

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է 1 ՏԱՐՈՎ

Երեկ, դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովը ընդունեց մի շարք փոփոխություններ ու լրացումներ ՀՀ հարկային օրենսգրքում։ Ի թիվս այլ փոփոխությունների, հետաձգվում է բուռն քննարկումների առակա դարձած՝ ՀՀ քաղաքացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 5% եկամտային հարկի կիրառումը։ Հարկը կկիրառվի միայն 01.01.2018 թ․ հետո իրականացրած գործունեությունից շահույթից վճարվող շահաբաժինների նկատմամբ։ Մինչ այդ ընդունված տարբերակով հարկվելու էին 01.01.2018 թ․ հետո վճարված շահաբաժինները նաև նախկին ժամանակահատվածների շահույթից։ Նմանապես, հետադարձ կարգով մեկ տարով հետաձգվում է օտարերկրացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 10% եկամտային հարկի կիրառումը: Փոփոխությունները կատարող օրենքը դեռ ենթակա է ստորագրման ՀՀ նախագահի կողմից։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՄՄԻ) ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ազգային պատվիրակության կողմից կազմակերպված Միջազգային Մարդասիրական Իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղին, որը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 8-10-ին։ Այս մրցույթը 2005թ․-ից ի վեր Հայաստանում անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների մասին իրազեկվածությունը ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում՝ բարելավելով ՄՄԻ-ի կիրառման նրանց հմտությունները: Դատախաղի նպատակն է նաև զարգացնել ուսանողների մոտ միջազգային մարդասիրական իրավունքի ոչ միայն տեսական գիտելիքները, այլև դրա գործնական կիրառման ունակությունները՝ դերախաղերի միջոցով զարգացնելով որոշումների կայացման և ժամանակի կառավարման նրանց հմտությունները։

ADWISE CONSULTING-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ DEVELOPMENTAID- Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ADWISE Consulting-ը մասնակցեց DevelopmentAid- ի կողմից կազմակերպված 2017 թ. Միջազգային համագործակցության և զարգացման համաժողովին, որը տեղի ունեցավ DoubleTree Hilton City Center հյուրանոցում նոյեմբերի 20-ին, որտեղ մեր գործընկերներ Լիլիթ Ղարայանն ու Արա Խզմալյանը ամրապնդեցին համագործակցությունը առաջատար դոնոր կազմակերպությունների և միգազգային ֆինանսական կառույցների հետ: Ֆորումը ներգրավում էր դոնորների, ինչպիսիք են Եվրոպական Հանձնաժողովը, ՎԶԵԲ (EBRD) ԵՆԲ (EIB), Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալությունը, ՀԲ (WB) ու այլ կազմակերպություններ, որոնք մտադիր են շարունակել աջակցել Հայաստանին իր զարգացման ճանապարհին:

Օրակարգում եղել են մի քանի թեմաներ, այդ թվում՝ զարգացման միջազգային համագործակցության կարևորությունը, դրա առաջիկա մարտահրավերներն ու նախկին լավագույն փորձը, որը կարող է օգտագործվել ապագայում:

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՈՒՐՋ

Կայացավ լուսանկարչության ոլորտում հեղինակային իրավունքի ու հարակից հարցերի սեմինար-քննարկումը։

Մեր ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց առկա իրավական հարցերն ու դրանց լուծման եղանակները։

Քանի որ ներկայումս լուսանկարների ապօրինի օգտագործումը դարձել է շատ տարածված, մասնակիցների համար քննարկումը չափազանց արդիական և հետաքրքրաշարժ էր։

Միջոցառումը կազմակերպվել է Ֆոտո Ատելիե Մարաշլյան-ի հետ համատեղ։

ADWISE Consulting-ը հանդիսանում է մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացած ընկերություն և մատուցում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված ծառայություններ։ Իրավաբանական ծառայութունների շրջանակին կարող եք ծանոթանալ այստեղ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԸ ՄԱՏՈՒՑԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը իրականացրեց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ դասընթացները։ Թեմայի շրջանակներում տեղի ունեցավ 2 դասընթաց՝ «Աշխատանքային Օրենսդրության Ներածություն» և «Խորացված Աշխատանքային Օրենսդրություն»։ Դասընթացները նախատեսված էին ձեռնարկատերերի, ընկերությունների ղեկավարների, ՄՌ մասնագետների, հաշվապահների համար, և ներառում էին Աշխատանքային Օրենսդրության բոլոր թեմաները։

Մեր դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով մասնակիցների կազմակերպությունների և համապատասխան ոլորտի առանձնահատկությունները։ Մեր ընկերության իրավաբանական խորհրդատվության գծի ղեկավար և դասընթացավար Արա Խզմալյանի կողմից թեմաների ներկայացումը, քննարկումները, պրակտիկ առաջադրանքները և հարց-ու-պատասխանները մասնակիցներին ապահովեցին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Մեր թիմն ուրախ էր ընդունել և վերապատրաստել ներկայացուցիչների առաջատար միջազգային և տեղական ընկերությունների, որոնք գործում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական, ՏՏ, արտադրության, հյուրանոցային և ռեստորանային, խորհրդատվական և այլ ոլորտներ։

ADWISE-Ը ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ BMO ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում Բիզնես Անդամակցության վրա Հիմնված Կազմակերպությունների ոլորտի ուսումնասիրությունը SMEDA (Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում) նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Բիզնես անդամակցության վրա հիմնված կազմակերպությունները (BMO) կարևոր դեր ունեն ՓՄՁ-ների և առհասարակ տնտեսության զարգացման գործում։ Մեր ուսումնասիրությունը բացահայտեց ոլորտում առկա մարտահրավերները և հնարավորությունները, ինչպես նաև առաջարկեց մի շարք լուծումներ, որոնց ներդրումը էապես կնպաստի մեր տնտեսությունում BMO-ների զարգացմանը։ Ուսումնասիրության աարդյունքները ներկայացվեցին ՀՀ առաջատար BMO-ներ ներկայացուցիչներին 2017 թվականի հուլիսի 12-ին GIZ Հայաստան-ի գրասենյակում։ Ուսումնասիրության արդյունքները կարող եք բեռնել այստեղ։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ ADWISE Consulting-ի կողմից կազմակերպված «Մտավոր Սեփականության Պաշտպանություն» դասընթացը, որը նախատեսված է ընկերությունների բարձր և միջին օղակի ղեկավարների, բիզնեսմենների, արտադրության, վաճառքի և մարքեթինգի պատասխանատուների համար և հատկապես արդիական է ՏՏ ոլորտի մասնագետների, ՏՏ ընկերությունների հիմնադիրների և ղեկավարների համար։ Այն նպատակ ունի ծանոթացնել ոչ միայն մտավոր սեփականությանը և դրա պաշտպանության առանձնահատկություններին, այլև խախտումների դեմ պայքարի մեխանիզմներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին՝ – առավել արդյունավետ կազմակերպել մտավոր սեփականության պաշտպանությունը – խուսափել մտավոր սեփականության իրավունքների խախտումներից – արդյունավետ կանխել ու պայքարել մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ EQUAL RIGHT TRUST-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

ADWISE խորհրդատվականը պատիվ ունի սկսել աշխատել բրիտանական Equal Right Trust-ի հետ որպես հայաստանյան գործընկեր մի ծրագրի շուրջ, որի նպատակն է բարելավել Հայաստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ու Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքային իրավունքների կոնվենցիաների իմպլեմենտացիան։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության GSP+ մեխանիզմի շրջանակներում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու սոցիալական գործընկերներին իրականացնել համապատասխան կոնվենցիաների իմպլեմենտացիայի մոնիտորինգ ու ջատագել հանուն օրենսդրության ու քաղաքականության փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են այդ կոնվենցիաները պահպանելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը կօգնի բարելավել մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐՏԵՆՍԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ 20-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի 20-րդ հոբելյանական մրցույթին։ Այս մրցույթը կազմակերպվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի տարածաշրջանային գրասենյակի կողմից ու միավորում է տարածաշրջանի փորձառու իրավաբաններին ու առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքները զարգացնելու նպատակով։ Մենք հույս ունենք, որ այս գիտելիքների զարգացումը թույլ կտա նվազեցնել մեր տարածաշրջանում առկա զինված ընդհարումներից առաջացող աղետները ու հասնել դրանց խաղաղ լուծմանը։

ADWISE CONSULTING-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ADWISE Consulting-ը իրավաբանական ընկերությունների հանրահայտ միջազգային գնահատող «The Legal 500»-ի կողմից ճանաչվել է Հայաստանում առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը։ Այս գնահատականը հավաստում է մեր իրավաբանական թիմի նվիրված աշխատանքը՝ մշտապես ուղղված մեր Հաճախորդներին լավագույն և համապարփակ մասնագիտական խորհրդատվություն մատուցելուն։ Ուրախ ենք արժանանալու այս պատվավոր գնահատականին։

ՄԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԴԱՍԸՆԹԱՑ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեր իրավաբանական գծով տնօրեն Արա Խզմալյանը անցկացրեց դասընթաց «Խաղաղապահ կորպուսի» կամավորների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում շահույթ չհետապնդող և փոքր ու միջին ձեռնարկությունների իրավական հարցերը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան  հիմնական կորպորատիվ կառուցվածքների, հարկային սխեմաների, մտավոր սեփականության իրավունքի և այլ հիմնախնդիրներին առնչվող օրենսդրական դաշտին։ Կամավորները կկարողանան օգտվել ձեռք բերված գիտելիքներից `օգնելու իրենց շահառուներին Հայաստանի համայնքներում:

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՄՐՑՈՒՆԱԿ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2016». ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈ

Մեր Ընկերության տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց Թբիլիսիում կայացած խորհրդատվական ոլորտի փորձագետների միջազգային համաժողովին: Կոնֆերանսը կազմակերպվել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից և հյուրընկալում էր ավելի քան 200 խորհրդատուների՝ ուսումնասիրելու խորհրդատվական ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները: Նիստերի ժամանակ  ուսումնասիրվեցին ոլորտի գլոբալ միտումներն ու տարածաշրջանի նոր մարտահրավերները: Համաժողովին մասնակցնեցին խորհրդատուներ տարբեր շուկաներից,  ինչպես նաև մի շարք միջազգային խորհրդատվական ընկերություններից, որոնք հետաքրքրված էին տեղական գործընկերների ձեռք բերմամբ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է SME.ACBA.AM ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ, ՈՐԸ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

2016 թվականի հոկտեմբերի 25-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանի ավելի քան 200 ձեռնարկատերերի ներկայացրեց sme.acba.am պորտալը։ Sme.acba.am-ը Հայաստանի առաջին ՓՄՁ պորտալն է, որը ձեռնարկատերերերին կտրամադրի բիզնես ռեսուրսներից և գործիքկներից օգտվելու հնարավորություն, ինչը կօժանդակի նրանց հաստատելու, բարելավելու և զարգացնելու իրենց բիզնեսը։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից նախաձեռնած այն ծրագիրը կմեկնարկի 2016 թվականի դեկտեմբերին և կներկայացնի մի շարք գործիքներ, որոնք ծածկում են հաջող բիզնես վարելու համար անհրաժեշտ ամենակարևոր ոլորտները: ADWISE խորհրդատվական ընկերությունը  sme.acba.am պորտալի իրավական և ՄՌ ոլորտների համար պատասխանատու գործընկերն է։ Մենք հպարտ ենք, որ ևս մեկ քայլով նպաստում ենք Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՈՐՊԵՍ ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսներ ոչ ֆինանսիստ ղեկավարների համար» դասընթացի մեկնարկը ևս մեկ քայլ է դեպի մեր առաքելության իրականացումը։ Դասընթացը, որը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 23-27-ը,  նպատակ ուներ ընկերության բաժնետերերին, տնօրեններին և միջին դասի  ղեկավարներին տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ինչպես ռազմավարական և գործառնական մակարդակի որոշումներ կայացնելու և բիզնեսի կատարողականը բարելավելու, այնպես էլ գործառնական արդյունավետությունը բարձրացնելու համար: Դասընթացը կլինի շարունակական և հնարավորություն կընձեռի ղեկավար անձանց և մասնագետներին ձեռք բերելու ֆինանսական գիտելիքներ։   

ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը մասնակցեց ՓՄՁ բանկկայն ոլորտի 2-րդ ամենամյա կոնֆերանսին՝ փորձելով նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ՓՄՁ-ների զարգացմանը։

Թիֆլիսում անցկացված համաժողովին, որը տեղի  ունեցավ 2016 թվականի մայիսի 18-19-ը, մասնակցում էին բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ հիմնականում Կովկասից և ԱՊՀ տարածաշրջանից։ Նրանք կիսվեցին ՓՄՁ բանկային հատվածի իրենց փորձով՝ ընդգծելով այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են՝

• Ֆինանսական հաստատությունների կառավարումը ճգնաժամային ժամանակաշրջանում

• ՓՄՁ սեգմենտում նորարարություններ

• Ֆինանսական հաստատություններում գործառնական արդյունավետության ապահովումը

Բանկային ոլորտում այսօրվա ամենաթեժ թեմաներից մեկը՝ գործառնական արդյունավետության և ֆինանսական ինստիտուտների կատարելագործման ուղիները ներկայացրեց ADWISE խորհրդատվական ընկերության  համահիմնադիր և գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը: «Նորություն չէ, որ Հայաստանում ֆինանսական հաստատությունները  անցնում են դժվարին ժամանակաշրջան ու խոշոր վերափոխումներ, և  ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը համարվում է գործառնական արդյունավետության բարձրացումը։ Մենք, որպես ֆինանսական կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրող ընկերություն, այսօր մեծ ջանքեր ենք գործադրում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների օպերացիոն արդյունավետության բարձրացման գործում», — ասում է Լիլիթ Ղարայանը:

Մասնակիցների թվում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի տարբեր առաջատար ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի ֆինանսական հատվածը ներկայացնում էին Ամերիա բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկը, SEF  Միջազգային Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը և ADWISE խորհրդատվական ընկերությունը: Համաժողովի ընթացքում մասնակիցները փոխանակեցին իրենց փորձը, ձեռք բերեցին տեղեկություններ բանավեճերի առանցքային ոլորտների վերաբերյալ և հաստատեցին գործարար կապեր։

Ծանուցում. Նշված երկրների և հաստատությունների ցանկի հետ կապված որևէ հատուկ տրամաբանություն չի կիրառվել:

ՄՆԱՑԵԼ Է ՇԱՏ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՎԿԱՍԻ ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ 2-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու ՓՄՁ Բանկային Ակումբի կողմից կազմակերպվող ամենամյա տարածաշրջանային hամաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի Թբիլիսիում: Համաժողովը շոշափելու է ֆինանսական համակարգի ներկայիս կարևորագույն թեմաները՝ ճգնաժամի կառավարում, ռազմավարության և ռիսկերի կառավարմում, ՓՄՁ հատվածի նորարարություններ, ՓՄՁ ֆինանսավորում։ ADWISE Ընկերությունը, հանդիսանալով ՓՄՁ Բանկային Ակումբի ներկայացուցիչը  Հայաստանում, խրախուսում է բանկային և ֆինանսական ոլորտի մասնագետներին մասնակցել  ՓՄՁ բանկային համաժողովին։  Համաժողովը կմեկնարկի 2016 թ. Մայիսի 18-19-ը Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում: Գրանցման, մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ADWISE խորհրդատվական ըներությանը հետևյալ  էլ. հասցեով `info@adwise.am կամ  զանգահարեք 374 60 54 12 95 հեռախոսահամարով: Մանրամասն տեղեկություններ օրակարգի և համաժողովի ներկայիս մասնակիցների մասին նույնպես հնարավոր է ձեռք բերել։ 

ԳՐԱՆՑՎԵԼ 2-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՎԿԱՍԻ ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ, ԹԲԻԼԻՍԻ, ՎՐԱՍՏԱՆ

Հայաստանում բանկային ոլորտը, կրելով տոկուն լարվածություն, այժմ ավելի մեծ մարտահրավերների միջով է անցնում։ Տեղական փորձի վրա հիմնված լինելով հանդերձ՝ փորձի փոխանակումը և տարածաշրջանում գործընկերների լայն ցանցը վճռորոշ գործոն է ՓՄՁ հատվածում ճգնաժամի և խափանումների ժամանակ կառավարելու միջոցով ավելի իմաստուն և գործնական լուծումներ գտնելու համար: ՓՄՁ Բանկային ակումբը կազմակերպում է ՓՄՁ բանկին նվիրված 2-րդ Տարածաշրջանային համաժողովը, որն այս տարի տեղի կունենա Թբիլիսիում, Վրաստան, որի նպատակն է կենտրոնանալ. Քոնսալթինգը, լինելով ՓՄՁ Բանկային ակումբի հայաստանյան գործընկերը, խրախուսում է բանկերի և ֆինանսների մասնագետներին մասնակցել 2016 թվականի մայիսի 18-19-ը Թբիլիսի Մարիոթ հյուրանոցում կայանալիք ՓՄՁ Բանկային համաժողովին: Գրանցվելու, մասնակցության և հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ADWISE Consulting էլեկտրոնային փոստով՝ info@adwise.am կամ Հեռ.՝ 374 60 54 12 95: Համաժողովի մասին լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.events.smebanking.club/event/ կովկաս16/.

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻՄԱՆԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՓՄՁ-ների զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման համար:

ADWISE ընկերությունը, որպես ՓՄՁ-ների զարգացմանն միտված խորհրդատվական ընկերություն,  2016 թ. Փետրվարի 23-ի մասնակցեց «ՓՄՁ քաղաքականության ինդեքս՝ Արևելյան գործընկեր երկրներում» ներկայացմանը։  Նախագիծը համաֆինանսավորվում է ԵՄ,  Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակեպության (ՏՀԶԿ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)   կողմից։ Ներկայացմանը հաջորդեց կլոր սեղան քննարկում մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում մենք նպատակ ունեինք բարձրացնել ՓՄՁ-ների գործարար միջավայրի բարելավման հիմնական մտահոգությունները`կարևորելով հարկային և մաքսային վարչարարության, ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության, պետական-մասնավոր երկխոսության, կանանց ձեռնարկատիրության հետագա պարզեցման կարևորությունը:

ՀԱՂԹԱՆԱԿ “PHILLIP JESSUP”-Ի ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Մեր Իրավաբանական Ծառայությունների տնօրեն Արա Խզմալյանը համանախագահ Եղիշե Կիրակոսյանի և խորհրդական Իսաբելա Մերաբովայի հետ համատեղ վերապատրաստել են Ամերիկյան համալսարանի թիմին Phillip Jessup միջազգային դատական մրցույթին մասնակցելու համար: Ուրախ ենք տեղեկացնել, որ փետրվարի 14-ին թիմը հաղթանակ է տարել  մրցույթի ազգային փուլերում և այժմ ներկայացնելու է Հայաստանը Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլերում: Սա առաջին անգամն է, երբ Ամերկյան համալասարանի թիմը հաղթանակ է տանում այս մրցույթում, և մենք նրանց մաղթում ենք մեծ հաջողություններ միջազգային մրցաշարերում:

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր Ընկերության իրավաբանական խորհրդատվության տնօրեն Արա Խզմալյանը հավաստագրվել է որպես Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գործակալության արտոնագրային հավատարմատար: Այս սերտիֆիկացումն  ADWISE Խորհրդատցական Ընկերության կողմից ևվս մեկ քայլ է դեպի գործարար համայնքի կարիքների սպասարկման կատարելագործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը, որում ակտիվորեն ներգրավվել է մեր իրավաբանական ծառայության տնօրեն  Արա Խզմալյանը, այսօր հրապարակել է Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիք:

Կարծիքը անդրադառնում է 1, 2, 7 և 8 գլուխներին, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև արդարադատության ոլորտին: Հրապարակված կարծիքը բարձրացնում է նախագծի հետ կապված մի շարք խնդիրներ և թերություններ՝ առաջարկելով նախագծի էական փոփոխություններ: Կարծիքը հասանելի է http://advocates.am/news/view/1050.html կայքում:

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ

2015 թ-ի հունիսի 4-ին տեղի ունեցան մի շարք օրենսդրական փոփոխություններ (այդ թվում նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և Դատական օրենսգրքում)՝ ներկայացնելով հաշտարարության մեխանիզմը քաղաքացիական դատավարության մեջ: Սեպտեմբերի կեսերին՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես, հաշտարարության մասին օրենքի ընթացակարգը հասանելի կլինի քաղաքացիական վեճերի մասնակից կողմերին: Ընդ որում, ակնկալվում է, որ այդ օրվանից ի վեր սկսվում է Արդարադատության նախարարության կողմից հաշտարարների սերտիֆիկացումը:

Հաշտարարության մասին օրենքի ընթացակարգը կհանդիասանա վեճերի լուծման  խթանիչ գործոն, ինչպես նաև կնվազեցնի դատավարության տևողությունն ու ծախսերը:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԵՏՆԱՄԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ Է ԱԶԱՏ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

2015 թվականի մայիսի 29-ին Եվրասիական Տնտեսական Միությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը ստորագրեցին Ազատ Առևտրի Համաձայնագիր (ԱԱՀ), որը ուժի մեջ է մտնում վավերացման հաջորդ  60 օրերի ընթացքում:

ԵՏՄ ԱԱՀ-ի հիմնական դրույթներից են  ապրանքների նկատմամբ համաձայնեցված մաքսային տուրքերի նվազեցումը և (կամ) վերացումը, որոնք վերաբերում են ապրանքների ավելի քան 6,000 տեսակներին: Հայաստանյան բիզնեսները կարող են հատկապես օգուտ քաղել մետաղական հանքաքարերի և տարբեր սննդամթերային ապրանքների արտահանման մաքսատուրքերիվերացումից: Ստորագրման արարողության ժամանակ հայտարարվել է, որ ԱԱՀ-ի ստորագրման արդյունքում ԵԱՏՄ երկրներ արտահանողները  կխնայեն տարեկան շուրջ 40-60 մլն դոլար:

«ՖԻՆԱՆՍՆԵՐ ՈՉ ՖԻՆԱՆՍԻՍՏ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑ, ՅՈՒՔՈՄ

ADWISE Խորհրդտվական ընկերությունը ուրախ է հայտարարել Յուքոմ  Ընկերությունում “Ֆինանսներ ոչ Ֆինանսիստ ղեկավարների համար” դասընթացների ավարտի մասին, որը հատուկ մշակված էր Ընկերության միջին և բարձր օղակի ղեկավարների համար՝ հաշվի առնելով կազմակերպության բոլոր առանձնահատկությունները։

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մասնագետ անկախ կազմակերպությունում իր դերից պետք է ունենա ֆինանսական գիտելիքներ։ Ուստի մենք ապահովեցինք մասնակիցներին (մոտ 100) բոլոր անհրաժեշտ ֆինանսական գործիքներով ու գիտելիքներով, օգնելով նրանց հասկանալ և վերլուծել ֆինանսական տվյալներ, բարելավել պլանավորման և բյուջետավորման տեխնիկաները և զարգացնել իրենց ֆինանսական մտածողությունը։ 
Մեր տնօրեն Լիլիթ Ղարայանը տրամադրեց համապարփակ գիտելիքներ ֆինանսական մոդելների ու կարևոր ֆինանսական սկզբունքների, ինչպես նաև կազմակրեպությունում ֆինանսների դերի վերաբերյալ։

Մեզ համար մեծ հաճույք Էր աշխատել այսպիսի հիանալի թիմի հետ, ուստի ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հատկապես Յուքոմ  Ընկերությանը մեզ վստահելու համար։