Կարողությունների զարգացում

ADWISE խորհրդատվական ընկերությունը հավատում է, որ մարդկային ռեսուրսները ռազմավարությունների և ծրագրերի հաջող իրականացման բանալին են, մասնավորապես, կապված բնապահպանական կառավարման հետ: Այսպիսով, մենք ուշադրություն ենք դարձնում համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը և այդ հարցում արդեն իսկ կուտակել ենք զգալի փորձ: Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը և մեղմումը, բնական ռեսուրսների կառավարումը, մշտադիտարկումը և գնահատումը այն թեմաներից են, որոնց վերաբերյալ ADWISE խորհրդատվական ընկերությունը մշակել է դասընթացներ և էլեկտրոնային ուսուցման գործիքներ՝ պետական և մասնավոր հատվածների, զարգացման միջազգային գործընկերների, լրատվամիջոցների և այլոց համար:

Ստորև ներկայացված են մեր կողմից առաջարկվող կարողությունների զարգացման ծառայությունների օրինակներ.

  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման դասընթացների նախագծում և իրականացում
  • Բնական ռեսուրսների կառավարման դասընթացների նախագծում և իրականացում
  • Էլեկտրոնային ուսուցման գործիքների մշակում
  • Շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացման ծրագրեր
  • Հարմարեցված դասընթացներ պետական հատվածի, մասնավոր հատվածի, միջազգային զարգացման կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և այլոց համար
Դեպի Շրջակա միջավայր
և կայունություն

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն v.melikyan@adwise.am (+374) 60 541 295