Բնական ռեսուրսների կառավարում

Բնական ռեսուրսների, ներառյալ՝ կենսաբազմազանության, անտառների և ջրային ռեսուրսների վրա մարդկային գործունեության և կլիմայի փոփոխության հետևանքով ճնշումների աճին զուգահեռ, առավել կարևոր է դառնում ավելի մեծ ուշադրությունը կառավարման համապատասխան պրակտիկաներին: ADWISE խորհրդատվական ընկերությունը պատրաստ է աջակցելու պահպանվող տարածքների, անտառների, ջրհավաք ավազանների և այլ բնական համակարգերի կառավարման հավասարակշռված մոտեցումների մշակմանը: Մենք կօգնենք բարելավել բուսածածկ տարածքների հրդեհների կառավարումը, կենսաբազմազանության պաշտպանությունը և էկոհամակարգային ծառայությունների ընդհանուր կառավարումը՝  ներգրավվելով բոլոր շահագրգիռ կողմերին: Բնության վրա հիմնված լուծումների մշակման մեր փորձը, ի թիվս այլ բաների, կօգնի աղետների ռիսկի կառավարմանը, սոցիալական ճնշումների կառավարմանը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․

  • Կենսաբազմազանության կառավարում
  • Կենսավառելիքի լուծումներ
  • Համայնքային իրազեկում
  • Համապատասխան քաղաքականության և օրենսդրության մշակում և վերանայում
  • Աղետների ռիսկի կառավարում
  • Ֆինանսական պլանավորում
  • Պահպանվող տարածքների կառավարում
  • Բնության վրա հիմնված լուծումներ
  • Կայուն անտառկառավարում
  • Ջրհավաք ավազանների կառավարում
  • Բուսածածկ տարածքների հրդեհների կառավարում
Դեպի Շրջակա միջավայր
և կայունություն

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն v.melikyan@adwise.am (+374) 60 541 295