Քաղաքականություն և ռազմավարական պլանավորում

Բարդ բնապահպանական համակարգերի կառավարումը պահանջում է ռազմավարական պլանավորում, և ADWISE խորհրդատվական ընկերությունն ունի այդ անհրաժեշտ փորձը՝ համակարգելու տարածաշրջանային, ազգային և տեղական պլանավորման փաստաթղթերի, ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների և օրենսդրության մշակումը: Մեր թիմը ներառում է պետական կառավարման և օրենսդրական ընթացակարգերի խորը պատկերացում ունեցող մասնագետներ, որոնք կարող են օգնել մշակել և իրականացնել պլանավորման գործընթացների հաջող կառավարման համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Բնապահպանական խնդիրների գերազանց իմացության հետ մեկտեղ՝ սա կապահովի վերջնարդյունքի ամենաբարձր որակը, լինի դա ազգային տեսլական, խոշոր և բարդ համակարգերի համար ռազմավարություն, թե աշխատանք դրանց իրականացման առավել տեխնիկական կողմերի վրա:

Մեր թիմը տրամադրում է նաև հետևյալ ծառայությունները.

  • Համապատասխան քաղաքականության և օրենսդրության մշակում և վերանայում
  • Բնապահպանական համապարփակ ռազմավարությունների մշակում
  • Ֆինանսական պլանավորում
  • Մասնակցային պլանավորման գործընթացների կառավարում
  • Միջազգային, ազգային և տեղական մակարդակներում ռազմավարական պլանավորման գործընթացների կառավարում
  • Աջակցություն համայնքային իրազեկմանը
Դեպի Շրջակա միջավայր
և կայունություն

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն v.melikyan@adwise.am (+374) 60 541 295