Կլիմայի օրակարգ

Կլիմայի փոփոխության համապարփակ բնույթը նշանակում է, որ այն ազդում է բոլորիս վրա, ուստի պետք է բոլորի գործունեության մաս կազմի՝ միջազգային, ազգային և տեղական մակարդակներում, մասնավոր և հանրային կառույցներում: ADWISE խորհրդատվական ընկերությունը կօգնի  ձեզ  հասկանալ կլիմայի փոփոխության վտանգներն ու խոցելիությունները, մշակել արձագանքման համապատասխան պլաններ, նվազեցնել ածխածնային հետքը և մշակել համապատասխան մոնիտորինգի և հաշվետվությունների մեխանիզմներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր գործընկերներին ավելի լավ հասկանալ, թե որ կետում եք: Մենք կօգնենք ձեզ կլիմայական օրակարգը ներկայացնել ձեր գործընկերներին՝ համոզվելով, որ այն հասկանալի է, ընդունելի և վայելում է աջակցություն,  այդպիսով իսկ օգնելով ձեզ հասնել ավելի լավ արդյունքների:

Կլիմայական օրակարգի շրջանակում մեր ծառայությունները ներառում են հետևյալը․

  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի մշակում
  • Կլիմայական ֆինանսավորում
  • Կլիմայի փոփոխության մեղմման ծրագրերի մշակում
  • Կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում
  • Համապատասխան քաղաքականության և օրենսդրության մշակում և վերանայում
  • Չափում, հաշվետվողականություն և հավաստագրում (MRV)
Դեպի Շրջակա միջավայր
և կայունություն

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն v.melikyan@adwise.am (+374) 60 541 295