Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Մենք ապահովում ենք բազմակողմանի և խորացված իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն բիզնեսի, ոչ առևտրային կազմակերպություններին և միջազգային կառույցներին։

Մենք ունենք ժամանակով ապացուցված փորձ՝ օգնելու մեր հաճախորդներին կառուցել և ընդլայնել իրենց բիզնեսը, գտնելու ու ներդնելու լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են կոնկրետ իրավիճակին, խնդիրներին ու կարիքներին: Մեր թիմը ունի խորը գիտելիքներ ու հարուստ փորձառություն իրավունքի բոլոր առանցքային ոլորտներում, որի շնորհիվ մենք կարողանում ենք համակողմանիորեն գնահատել ռիսկերը և մշակել հնարավոր լավագույն լուծումները՝ այդպիսով ապահովելով հնարավոր լավագույն արդյունքը:

Մեզ տարբերում է մեր հանձնառությունն ապահովել, որ յուրաքանչյուր խնդրին տրվի պատշաճ ուշադրություն, ու ցանկացած բարդ հարցով զբաղվի բարձր որակավորում ունեցող և փորձառու իրավաբան:

Մեր իրավաբանական պրակտիկան ներառում է մասնագիտացումների և ծառայությունների լայն շրջանակ: Մենք հատկապես մասնագիտացած ենք կորպորատիվ իրավունքի, բարդ առևտրային և ֆինանսական գործարքների, աշխատանքային իրավունքի, հարկային իրավունքի,  M&A և նախագծային ֆինանսավորման, ֆինանսական շուկայի, արժեթղթերի շուկայի, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տվյալների գաղտնիության, էլեկտրոնային առեւտրի և մտավոր սեփականության ոլորտներում մեր փորձառությամբ:

Ստորև ներկայացված են մեր հիմնական ծառայություններն ու մասնագիտացման ոլորտները՝

Ընթացիկ իրավաբանական սպասարկում

Անկախ նրանից, Ձեզ անհրաժեշտ է իրավական բոլոր հարցերով խորհրդատուի ծառայություններ, թե պարզապես աջակցություն ձեր ներքին իրավաբանների համար, մենք առաջարկում ենք ծառայությունների մատուցման ֆորմատի ու գնագոյացման մի շարք ճկուն մեխանիզմներ, որոնք առավել կհամապատասխանեն ձեր կարիքներին:

Կարդալ ավելին

Իրավական համապատասխանության ստուգում և հավաստում

Մենք կիրառում ենք մեր բազմակողմանի փորձն ու կոնմպեանսի ապահովման հարցում փորձառությունը՝ օգնելու մեր հաճախորդներին ապահովելու իրենց ներքին գործընթացների ու ընդհանուր գործունեության համապատասխանությունը օրենսդրական պահանջներին: Սա ներառում է ինչպես ոլորտային կոմպլեանսը (օրինակ՝ մրցակցության կոմպլեանսը, հարկային օրենսդրության համապատասխանությունը), այնպես էլ ավելի ընդհանուր համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Մենք նաև պարբերաբար համապատասխանության ուսումնասիրություններ (due diligence) ենք իրականացնում, ինչպես առանձին հարցերով, այնպես էլ կապիտալ ներդրումների ու նախագծային ֆինանսավորման շրջաններում համապարփակ ուսումնասիրությունները։

Կարդալ ավելին

Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրերը գտնվում են բիզների գործունեության հենց սրտում, և պատշաճ կազմված պայմանագրերը կարևորագույն նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման և բիզնեսի անխափան աշխատանքը համար:

Կարդալ ավելին

Կորպորատիվ իրավունք և կառավարում

ԸԴՎԱՅԶ Խորհրդատվականը ոլորտի առաջատարն է կորպորատիվ իրավունքի ու կորպորատից կառավարկան հարցերով։ Մենք ակտիվ դերակատարություն ենք ունեցել բաժնետիրական ընկերությունների օրենսդրության 2021 թվականի բարեփոխումներում, և շարունակաբար ներգրավված են կորպորատիվ օրենսդրության բարեփոխումների հարցով պետություն-մանսավոր երկխոսությանը։ Մենք նաև ունենք հարուստ փորձ կապիտալ ներդրումների գործարքների ստրուկտուրիզացիայի ու նախագծման, բաժնետիրական համաձայնագրերի և այլ կորպորատիվ պայմանագրերի մշակման հարցում։ Մենք հայտնի ենք շուկայում կորպորատիվ կառավարման ոլորտում մեր փորձառության համար, ու կորպորատիվ կառավարման քաղաքականություններ ենք մշակել առաջատար տեղական ու միջազգային ընկերությունների համար։

Կարդալ ավելին

Լիցենզավորում, թույլտվություններ և սերտիֆիկացում

Չնայած Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ պարզեցնելով լիցենզավորման և թույլատվության տրամադրման ընթացակարգերը, բիզնես գործունեության բազում տեսակներ ու գործողություններ դեռ պահանջում են լիցենզավորում, թույլտվություն կամ հավաստագրում:

Կարդալ ավելին

Դատական եւ վարչական ներկայացուցչություն

Մենք հավատում ենք, որ վեճերի մեծ մասը կարող են հաջողությամբ կարգավորվել բանակցությունների միջոցով, սակայն մեր իրավաբանները միշտ պատրաստ են ներկայացնել մեր հաճախորդներին դատական և վարչական վարույթներում:

Կարդալ ավելին

Նախագծերի և ենթակառուցվածքների ֆինանսավորում

Մեր թիմի իրավաբանները ներգրավված են եղել և տարբեր կարգավիճակներով մասնակցել Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած նախագծային ֆինանսավորման (այդ թվում՝ պետություն մասնավոր համագործակցությամբ) խոշորագույն գործարքների։

Կարդալ ավելին

Իրավաբանական կարծիքներ ու վերլուծություններ

Իրավական հետևանքներ կամ ռիսկեր պարունակող հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս հաճախ անհրաժեշտ է լինում նախապես իրականացնել իրավական վերլուծություն ու ստանալ իրավաբանական կարծիք կամ հուշագիր: Մենք իրականացնում ենք իրավական վերլուծություններ և տրամադրում ենք իրավական եզրակացություններ ու հուշագրեր ինչպես կոնկրետ հարցերի, այնպես էլ ամբողջական բիզնես մոդելների վերաբերյալ: Վերջիններս անդրադառնում են տվյալ բիզնես գործունեությանը վերաբերող կարգավորող դաշտի ամբողջությանը։ Մեր թիմի վերլուծությունները օգնել են մի շարք խոշոր միջազգային ընկերությունների մուտք գործել հայաստանյան շուկա՝ մեր օգնությամբ համապատասխանեցնելով իրենք բիզնես մոդելն ու բիզնես գործընթացները հայկական օրենսդրական դաշտին: Մենք նաև պարբերաբար իրավական կարծիքներ ենք տրամադրում M&A գործարքների, ֆինանսական հաստատությունների միջև, ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ փոխառուների միջև բարդ ֆինանսավորման գործարքների վերաբերյալ:

Կարդալ ավելին

Բիզնեսի ձեռքբերումներ եւ միաձուլումներ (M&A)

Մեր մասնագետները ներգրավված են եղել Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած M&A և կորպորատիվ այլ խոշորագույն գործարքների իրավական աջակցման գործընթացներում՝ ձեռք բերելով անգնահատելի փորձ նշված ասպարեզում՝ ի շահ իր հաճախորդների ծառայեցնելու համար։

Կարդալ ավելին

Վարկավորում, փոխառություններ և բանկային իրավունք

Այս ոլորտում մեր մասնագետների տասնամյակներ հաշվող բարձրակարգ իրավական աջակցության փորձառությունը էական դեր է խաղում պարտքային ֆինանսավորման խնդիրների հետ առնչվող հաճախորդների շահերի պաշտպանության իրավական գործընթացների կազմակերպման ընթացքում։

Կարդալ ավելին

Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն, էլեկտրոնային առևտուր

Տեխնոլոգիական ոլորտում մենք ծառայություններ ենք մատուցում հեռահաղորդակցության, ինտերնետի, մեդիա տեխնոլոգիաների՝ այդ թվում բջջային, օպտիկամալուխային և արբանեակային կապի, եթերի, էլէկտրոնային հաղորդակցությունների, տեխնոլոգիական արտադրությունների ասպարեզներում ընգրկված բիզնեսներին՝ նշված հարցերում մասնագիտացած մեր իրավաբանների միջոցով։

Կարդալ ավելին

Ներդրումային գործունեություն և արժեթղթեր

Ֆինանսական ոլորտում ունենալով տասնամյակների փորձառություն մեր թիմը տիրապետում է հմտությունների և հնարավորություների այնպիսի շրջանակի, որը թույլ է տալիս բարձր մակարդակի իրավական խորհրդատվությամբ ապահովել թե արտասահմանյան թե տեղական կապիտալի ներկայացուցիչներին, ցանկացած խնդիրների շուրջ, որոնք առնչվում են ֆինանսաներին և ներդրումներին, արժեթղթերի շուկային և ներդրումային ծառայություններին և այդ ոլորտում պետական կարգավորմանը։

Կարդալ ավելին

Էներգետիկա, բնական ռեսուրսներ եւ բնապահպանություն

Այս ոլորտների ամենափարձառու մասնագետներից մենք ձեւավորել ենք դրանցում մասնագիտացած իրավաբանների Հայաստանում ամենահզոր թիմերից մեկը։ We are proud of being experts particularly counselling green and clean energy projects and investors.

Կարդալ ավելին

Ապահովագրական իրավունք

ADWISE թիմի իրավաբանները կանգնած են եղել ապահովագրական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության մշկման ակունքներում։ Նրանք հինալի տիրապետում են ապահովագրական կարգավորումների առանձնահատկություններին և պատրաստ են այս ոլորտում մատուցել ներկայացուցչկական և խորհրդատվական ծառայություններ

Կարդալ ավելին

Մտավոր սեփականություն

Այսօր մտավոր սեփականությունը անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար:

Կարդալ ավելին

Տնտեսական մրցակցության իրավունք

Մրցակցային իրավունքի հարցերում մասնագիտացած մեր թիմի անդամները կօգնեն հաճախորդներին որոշումներ կայացնելու բիզնես գործընթացների բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցկացության պաշտպանության օրենսդրությանը։

Կարդալ ավելին

Անշարժ գույք եւ քաղաքաշինություն

Մեր իրավաբանները վարում են աշարժ գույքի հետ կապված նախագծերի բավականին լայն շրջանակ ներառյալ՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, ընդերքօգտագործման, բնակելի և այլ նպատակային նշանակության նախագծեր։

Կարդալ ավելին

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի երկար տարիների փորձը, հավելված ՄՌ կառավարման ոլորտում մեր մասնագետների գիտելիքներով, թույլ է տալիս մեզ առաջարկել թե՛ փաթեթային լուծումներ, և թե՛ շարունակական աջակցություն աշխատանքային իրավունքի բոլոր հարցերում:

Կարդալ ավելին

Հարկային օպտիմալացում և վեճեր

Հարկային օրենսդրությունը, թերևս, կարգավորման առավել խնդրահարույց ոլորտն է Հայաստանում: Չնայած բազմաթիվ ընթացիկ հարկային հարցեր կարող են ապահովվել ներքին հաշվապահների կամ հաշվապահական կազմակերպությունների կողմից, բարդագույն հարցերը չեն կարող լուծվել առանց հարկային իրավաբանի ներգրավման:

Կարդալ ավելին

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450