Տնտեսական մրցակցության իրավունք

Մրցակցային իրավունքի հարցերում մասնագիտացած մեր թիմի անդամները կօգնեն հաճախորդներին որոշումներ կայացնելու բիզնես գործընթացների բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությանը։ Մենք հաճախորդներին օգնում ենք ստանալ համակենտրոնացման համաձայնություններ, ներկայացնում ենք հաճախորդի շահերը վարչական և դատական վարույթների ընթացքում՝ պետական և մասնավոր անձանց հետ վեճերում։ Մեր թիմը շարունակաբար ստանձնում է հաճախորդների շահերի պաշտպանությունը հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ վարույթներում։

Մրցակցային իրավունքի տարբեր ուղղությունների նույնիսկ ամենախճճված հարցերի հանգուցալուծումը կարող էք վստահորեն պատվիրակել մեր մասնագետներին։

Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450