Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն, էլեկտրոնային առևտուր

Տեխնոլոգիական ոլորտում մենք ծառայություններ ենք մատուցում հեռահաղորդակցության, ինտերնետի, մեդիա տեխնոլոգիաների՝ այդ թվում բջջային, օպտիկամալուխային և արբանյակային կապի, եթերի, էլեկտրոնային հաղորդակցությունների, տեխնոլոգիական արտադրությունների ասպարեզներում ընդգրկված բիզնեսներին՝ նշված հարցերում մասնագիտացած մեր իրավաբանների միջոցով։

Մեր կողմից այս ոլորտում առավել հաճախ մատուցվող ծառությունները ներառում են (բայց չեն սահմանափակվում) անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների ստացում, դրանց փոփոխություն և դադարեցում, ոլորտում աշխատող ընկերություններին գործարքային և պայմանագրային հարցերում իրավական աջակցություն, պետական կարգավորման հարցերի առնչությամբ խորհրդատվություն ու ներկայացուցչություն։

Մեր թիմի իրավաբանները նաև հաճախ խորհրդատվություն տրամադրելով են կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են՝ ծրագրային ապահովման և տեխնոլոգիական պատենտների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների գրանցումը և պաշտպանությունը, դրանց փոխանցումն ու լիցենզավորումը, անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Մեդիա ոլորտում մասնագիտացման մեր ծառայությունները ներում են ստեղծագործական կոնտենտի մշակման ու լիցենզավորման հարցերով իրավական աջակցություն։

Մենք նաև աջակցում են տեղական ու միջազգային ընկերություններին էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային առևտրի հարթակների հետ կապված տարբեր հարցերով։ Մենք աջակցում ենք ինչպես առանձին հարցերով (օրինակ՝ հարկում, առցանց պայմանագրերի կնքում), այնպես էլ ամբողջական բիզնես մոդելի կազմում կամ հարմարեցում հայաստանյան օրենսդրությանը։

Այս ոլորտներում  շրջանակներում մենք իրականացնում ենք ներկայացուցչություն պետական մարմինների հետ հարաբերություններում, գործարքների ուղեկցում, խորհրդատվություն և այլ հարցերով իրավաբանական աջակցություն։

Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450