Մտավոր սեփականություն

Այսօր մտավոր սեփականությունը անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար: Մենք առաջարկում ենք մտավոր սեփականության իրավունքների ձեռքբերմանը, պահպանմանը և պաշտպանությանը առնչվող բոլոր ծառայությունները: Աշխարհով մեկ առկա գործընկերների ցանցի միջոցով մենք կարող ենք իրականացնել մտավոր սեփականության պորտֆելների կառավարում ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր հիմնական շուկաներում: Մեր իրավաբանները և արտոնագրային հավատարմատարները մատուցում են հետևյալ ծառայությունները՝

  • Մտավոր սեփականության իրավունքների (ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, արտոնագրերի և օգտակար մոդելների) գրանցում
  • Մտավոր սեփականության իրավունքների գրանցումների սպասարկում և կառավարում (ժամկետների երկարաձգում, լիցենզավորում, ֆրանչայզինգ և այլն) և հեղինակային իրավունքների պաշտպանություն
  • Մտավոր սեփականության իրավունքներին վերաբերող առևտրային պայմանագրեր
  • Ռազմավարական խորհրդատվություն մտավոր սեփականության ոլորտում
  • Մտավոր սեփականության իրավունքներին վերաբերող վեճերով ներկայացուցչություն և դատական գործերի վարում
Դեպի Իրավաբանական և
հարկային խորհրդատվություն

Արա Խզմալյան

Իրավաբանական խորհրդատվության ղեկավար a.khzmalyan@adwise.am (+374) 95 954 450