Լուսինե Սարգսյան

Իրավախորհրդատու

l.sargsyan@adwise.am Լուսինեն LinkedIn-ում

Լուսինեն ունի նեղ մասնագիտացված փորձառություն կորպորատիվ, աշխատանքային և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում՝ համատեղելով գործարքների իրականացման գործնական փորձը իրավաբանական խորհրդատվության պրակտիկ և հաճախորդամետ մոտեցման հետ: Նա խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին իրավական հարցերի լայն շրջանակում՝ հատուկ շեշտադրում կատարելով կորպորատիվ փաստաթղթերի ու պայմանագրերի մշակման և վերանայման, մտավոր սեփականության պորտֆելների կառավարման (ներառյալ ապրանքային նշանների գրանցումը), ինչպես նաև կորպորատիվ և աշխատանքային իրավունքի բարդ խնդիրների վերաբերյալ հիմնավորված ու համակողմանի իրավական կարծիքների պատրաստման վրա:

Նախքան թիմին միանալը, Լուսինեն կատարելագործել է աշխատանքային իրավունքի իր գիտելիքները միգրացիոն և աշխատանքային իրավունքի մեջ մասնագիտացված փաստաբանական գրասենյակում, որտեղ զարգացրել է ամուր մասնագիտական փորձառություն աշխատանքային իրավունքի ամենապահանջկոտ ուղղություններից մեկում՝ օտարերկրյա անձնակազմի աշխատանքի թույլտվությունների և միգրացիոն համապատասխանության (compliance) ապահովման գործում: Մտավոր սեփականության գրանցման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ՝ նա զգալի փորձ ունի ծառայությունների մատուցման և մատակարարման պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև ներքին ՄՀ (HR) քաղաքականությունների և կորպորատիվ կառավարման փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման ու վերանայման գործում, որոնց անհրաժեշտությունն ունեն ժամանակակից գործատուները:

Լուսինեն ստացել է իրավագիտության բակալավրի կրթություն Երևանի պետական համալսարանում և ներկայումս ընդլայնում է իր մասնագիտական գիտելիքները՝ որպես մագիստրոս՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Արա Խզմալյան

Արա Խզմալյան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին
Կարէն Բաբալեան

Կարէն Բաբալեան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

kar.babalyan@adwise.am Կարէնը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Ավագ խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Սաթենիկ Հարությունյան

Սաթենիկ Հարությունյան

Իրավախորհրդատու

s.harutyunyan@adwise.am Սաթենիկը LinkedIn-ում Կարդալ ավելին
Քնարիկ Մարգարյան

Քնարիկ Մարգարյան

Կրտսեր խորհրդատու

k.margaryan@adwise.am Քնարիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին