Արա Խզմալյան

Գործընկեր, իրավական ու հարկային խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում

Արա Խզմալյանը «ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Ղեկավարում է կազմակերպության իրավաբանական խորհրդատվությունը:

Արան միջազգային վարկանիշներում ճանաչված է որպես Հայաստանի առաջատար իրավախորհրդատուներից մեկը, և հատկապես հայտնի է բարդ առևտրային գործարքների, M&A, կորպորատիվ իրավունքի, աշխատանքային իրավունքի, հարկային, մտավոր սեփականության և վարչական իրավունքի ոլորտներում իր փորձառությամբ: Արան հայտնի է բարդ և դժվարին խնդիրների համար նորարարական և պրակտիկ լուծումներ գտնելով:

Արան ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ։ Մինչ 2015 թ.-ին ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հիմնադրելը, նա շուրջ 10 տարի աշխատել է Պեռնո Ռիկար խմբի հայկական ընկերություններում (այդ թվում՝ 7 տարի ղեկավար պաշտոններում), աշխատել է որպես իրավախորհրդատու տեղական առաջատար իրավաբանական խորհրդատվական կազմակերպությունում։ Արան 2009 թ.-ից դասավանդում է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երում։ Արան հաջողությամբ լրացուցիչ արժեք է ապահովում բիզնեսի համար՝ իրավական ռիսկերի մեղմացման և օպտիմալ լուծումներ տալու միջոցով։ Իր հագեցած կարիերայի ընթացքում Արան ձևավորել է խորը պատկերացում Հայաստանում ու տարածաշրջանում բիզնեսի առջև ծառացող խնդիրների ու դրանց լուծման օպտիմալ եղանակների մասին։

Արան իրավաբանական գիտությունների թեկնածու է, նաև հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ և արտոնագրային հավատարմատար։ Նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի ad hoc դատավոր է։

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վարդան Մելիքյան

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի գծով խորհրդատվություն

v.melikyan@adwise.am Վարդանը LinkedIn-ում Կարդալ ավելին
Կարեն Բաբալյան

Կարեն Բաբալյան

Համագործակցող Փորձագետ, ֆինանսական, արժեթղթերի ու բնական ռեսուրսների իրավունք

kar.babalyan@adwise.am Կարենը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Բիզնես խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Ադելինա Ասատրյան

Ադելինա Ասատրյան

Իրավախորհրդատու

a.asatryan@adwise.am Ադելինան LinkedIn-ում Կարդալ ավելին
Միլենա Խորոտյան

Միլենա Խորոտյան

Իրավախորհրդատու

m.khorotyan@adwise.am Միլենան LinkedIn-ում Կարդալ ավելին
Աստղիկ Բաբայան

Աստղիկ Բաբայան

Կրտսեր իրավախորհրդատու

a.babayan@adwise.am Աստղիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին