Մենք ապահովում ենք բազմակողմանի և խորացված իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն բիզնեսի, ոչ առևտրային կազմակերպություններին և միջազգային կառույցներին։
Մենք ունենք ժամանակով ապացուցված փորձ՝ օգնելու մեր հաճախորդներին կառուցել և ընդլայնել իրենց բիզնեսը, գտնելու ու ներդնելու լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են կոնկրետ իրավիճակին, խնդիրներին ու կարիքներին: Մեր թիմը ունի խորը գիտելիքներ ու հարուստ փորձառություն իրավունքի բոլոր առանցքային ոլորտներում, որի շնորհիվ մենք կարողանում ենք համակողմանիորեն գնահատել ռիսկերը և մշակել հնարավոր լավագույն լուծումները՝ այդպիսով ապահովելով հնարավոր լավագույն արդյունքը:
Մեզ տարբերում է մեր հանձնառությունն ապահովել, որ յուրաքանչյուր խնդրին տրվի պատշաճ ուշադրություն, ու ցանկացած բարդ հարցով զբաղվի բարձր որակավորում ունեցող և փորձառու իրավաբան:
Մեր իրավաբանական պրակտիկան ներառում է մասնագիտացումների և ծառայությունների լայն շրջանակ: Մենք հատկապես մասնագիտացած ենք կորպորատիվ իրավունքի, բարդ առևտրային և ֆինանսական գործարքների, աշխատանքային իրավունքի, հարկային իրավունքի, M&A և նախագծային ֆինանսավորման, ֆինանսական շուկայի, արժեթղթերի շուկայի, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տվյալների գաղտնիության, էլեկտրոնային առեւտրի և մտավոր սեփականության ոլորտներում մեր փորձառությամբ:
Ստորև ներկայացված են մեր հիմնական ծառայություններն ու մասնագիտացման ոլորտները՝
Անկախ նրանից, Ձեզ անհրաժեշտ է իրավական բոլոր հարցերով խորհրդատուի ծառայություններ, թե պարզապես աջակցություն ձեր ներքին իրավաբանների համար, մենք առաջարկում ենք ծառայությունների մատուցման ֆորմատի ու գնագոյացման մի շարք ճկուն մեխանիզմներ, որոնք առավել կհամապատասխանեն ձեր կարիքներին:
Կարդալ ավելինՄենք կիրառում ենք մեր բազմակողմանի փորձն ու կոնմպեանսի ապահովման հարցում փորձառությունը՝ օգնելու մեր հաճախորդներին ապահովելու իրենց ներքին գործընթացների ու ընդհանուր գործունեության համապատասխանությունը օրենսդրական պահանջներին: Սա ներառում է ինչպես ոլորտային կոմպլեանսը (օրինակ՝ մրցակցության կոմպլեանսը, հարկային օրենսդրության համապատասխանությունը), այնպես էլ ավելի ընդհանուր համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:Մենք նաև պարբերաբար համապատասխանության ուսումնասիրություններ (due diligence) ենք իրականացնում, ինչպես առանձին հարցերով, այնպես էլ կապիտալ ներդրումների ու նախագծային ֆինանսավորման շրջաններում համապարփակ ուսումնասիրությունները։
Կարդալ ավելինՊայմանագրերը գտնվում են բիզների գործունեության հենց սրտում, և պատշաճ կազմված պայմանագրերը կարևորագույն նշանակություն ունեն ռիսկերի նվազեցման և բիզնեսի անխափան աշխատանքը համար:
Կարդալ ավելինԸԴՎԱՅԶ Խորհրդատվականը ոլորտի առաջատարն է կորպորատիվ իրավունքի ու կորպորատից կառավարկան հարցերով։ Մենք ակտիվ դերակատարություն ենք ունեցել բաժնետիրական ընկերությունների օրենսդրության 2021 թվականի բարեփոխումներում, և շարունակաբար ներգրավված են կորպորատիվ օրենսդրության բարեփոխումների հարցով պետություն-մանսավոր երկխոսությանը։Մենք նաև ունենք հարուստ փորձ կապիտալ ներդրումների գործարքների ստրուկտուրիզացիայի ու նախագծման, բաժնետիրական համաձայնագրերի և այլ կորպորատիվ պայմանագրերի մշակման հարցում։Մենք հայտնի ենք շուկայում կորպորատիվ կառավարման ոլորտում մեր փորձառության համար, ու կորպորատիվ կառավարման քաղաքականություններ ենք մշակել առաջատար տեղական ու միջազգային ընկերությունների համար։
Կարդալ ավելինՉնայած Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ պարզեցնելով լիցենզավորման և թույլատվության տրամադրման ընթացակարգերը, բիզնես գործունեության բազում տեսակներ ու գործողություններ դեռ պահանջում են լիցենզավորում, թույլտվություն կամ հավաստագրում:
Կարդալ ավելինՄենք հավատում ենք, որ վեճերի մեծ մասը կարող են հաջողությամբ կարգավորվել բանակցությունների միջոցով, սակայն մեր իրավաբանները միշտ պատրաստ են ներկայացնել մեր հաճախորդներին դատական և վարչական վարույթներում:
Կարդալ ավելինՄեր թիմի իրավաբանները ներգրավված են եղել և տարբեր կարգավիճակներով մասնակցել Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած նախագծային ֆինանսավորման (այդ թվում՝ պետություն մասնավոր համագործակցությամբ) խոշորագույն գործարքների։
Կարդալ ավելինԻրավական հետևանքներ կամ ռիսկեր պարունակող հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս հաճախ անհրաժեշտ է լինում նախապես իրականացնել իրավական վերլուծություն ու ստանալ իրավաբանական կարծիք կամ հուշագիր:Մենք իրականացնում ենք իրավական վերլուծություններ և տրամադրում ենք իրավական եզրակացություններ ու հուշագրեր ինչպես կոնկրետ հարցերի, այնպես էլ ամբողջական բիզնես մոդելների վերաբերյալ: Վերջիններս անդրադառնում են տվյալ բիզնես գործունեությանը վերաբերող կարգավորող դաշտի ամբողջությանը։ Մեր թիմի վերլուծությունները օգնել են մի շարք խոշոր միջազգային ընկերությունների մուտք գործել հայաստանյան շուկա՝ մեր օգնությամբ համապատասխանեցնելով իրենք բիզնես մոդելն ու բիզնես գործընթացները հայկական օրենսդրական դաշտին:Մենք նաև պարբերաբար իրավական կարծիքներ ենք տրամադրում M&A գործարքների, ֆինանսական հաստատությունների միջև, ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ փոխառուների միջև բարդ ֆինանսավորման գործարքների վերաբերյալ:
Կարդալ ավելինՄեր մասնագետները ներգրավված են եղել Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած M&A և կորպորատիվ այլ խոշորագույն գործարքների իրավական աջակցման գործընթացներում՝ ձեռք բերելով անգնահատելի փորձ նշված ասպարեզում՝ ի շահ իր հաճախորդների ծառայեցնելու համար։
Կարդալ ավելինԱյս ոլորտում մեր մասնագետների տասնամյակներ հաշվող բարձրակարգ իրավական աջակցության փորձառությունը էական դեր է խաղում պարտքային ֆինանսավորման խնդիրների հետ առնչվող հաճախորդների շահերի պաշտպանության իրավական գործընթացների կազմակերպման ընթացքում։
Կարդալ ավելինՏեխնոլոգիական ոլորտում մենք ծառայություններ ենք մատուցում հեռահաղորդակցության, ինտերնետի, մեդիա տեխնոլոգիաների՝ այդ թվում բջջային, օպտիկամալուխային և արբանեակային կապի, եթերի, էլէկտրոնային հաղորդակցությունների, տեխնոլոգիական արտադրությունների ասպարեզներում ընգրկված բիզնեսներին՝ նշված հարցերում մասնագիտացած մեր իրավաբանների միջոցով։
Կարդալ ավելինՖինանսական ոլորտում ունենալով տասնամյակների փորձառություն մեր թիմը տիրապետում է հմտությունների և հնարավորություների այնպիսի շրջանակի, որը թույլ է տալիս բարձր մակարդակի իրավական խորհրդատվությամբ ապահովել թե արտասահմանյան թե տեղական կապիտալի ներկայացուցիչներին, ցանկացած խնդիրների շուրջ, որոնք առնչվում են ֆինանսաներին և ներդրումներին, արժեթղթերի շուկային և ներդրումային ծառայություններին և այդ ոլորտում պետական կարգավորմանը։
Կարդալ ավելինԱյս ոլորտների ամենափարձառու մասնագետներից մենք ձեւավորել ենք դրանցում մասնագիտացած իրավաբանների Հայաստանում ամենահզոր թիմերից մեկը։ We are proud of being experts particularly counselling green and clean energy projects and investors.
Կարդալ ավելինADWISE թիմի իրավաբանները կանգնած են եղել ապահովագրական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության մշկման ակունքներում։ Նրանք հինալի տիրապետում են ապահովագրական կարգավորումների առանձնահատկություններին և պատրաստ են այս ոլորտում մատուցել ներկայացուցչկական և խորհրդատվական ծառայություններ
Կարդալ ավելինԱյսօր մտավոր սեփականությունը անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար:
Կարդալ ավելինՄրցակցային իրավունքի հարցերում մասնագիտացած մեր թիմի անդամները կօգնեն հաճախորդներին որոշումներ կայացնելու բիզնես գործընթացների բոլոր այն հարցերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցկացության պաշտպանության օրենսդրությանը։
Կարդալ ավելինՄեր իրավաբանները վարում են աշարժ գույքի հետ կապված նախագծերի բավականին լայն շրջանակ ներառյալ՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, ընդերքօգտագործման, բնակելի և այլ նպատակային նշանակության նախագծեր։
Կարդալ ավելինԱշխատանքային իրավունքի երկար տարիների փորձը, հավելված ՄՌ կառավարման ոլորտում մեր մասնագետների գիտելիքներով, թույլ է տալիս մեզ առաջարկել թե՛ փաթեթային լուծումներ, և թե՛ շարունակական աջակցություն աշխատանքային իրավունքի բոլոր հարցերում:
Կարդալ ավելինՀարկային օրենսդրությունը, թերևս, կարգավորման առավել խնդրահարույց ոլորտն է Հայաստանում: Չնայած բազմաթիվ ընթացիկ հարկային հարցեր կարող են ապահովվել ներքին հաշվապահների կամ հաշվապահական կազմակերպությունների կողմից, բարդագույն հարցերը չեն կարող լուծվել առանց հարկային իրավաբանի ներգրավման:
Կարդալ ավելին