ՏՏ և հեռահաղորդակցություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը հեղափոխական է իր իսկ հիմնադրման օրվանից: Թվայնացումը մեծ ուժ ունի, և դրա հետագա զարգացման միտումներն անխուսափելի են: Ուստի ոլորտը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աճի շարժիչ ուժը: Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտները տարածաշրջանում ամենաառաջադեմն են : 2015 թվականի տվյալներով ոլորտը կազմել է ՀՀ համախառն ներքին արդյունքի 5%-ը: Որպես Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ոլորտ՝ զգալի ձեռքբերումներ և կայուն զարգացում է ապահովում ինչպես կորպորատիվ բիզնեսի, այնպես էլ ակադեմիական առաջխաղացման տեսանկյունից: ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը մշտապես զարգանում է, ուստի թե՛ կազմակերպությունները, թե՛ անհատները պետք է հետևեն ոլորտի միտումներին, որպեսզի կարողանան շարժվել ոլորտի աճող մարտահրավերներին և թվային դարի մշտական զարգացումներին համընթաց: Քանի որ ոլորտը հանդիսանում է ամենաարագ զարգացողներից մեկը՝ առկա են այնպիսի խոչընդոտներ և ռիսկեր, , ինչպիսիք են՝ կազմակերպչական զարգացում, օպտիմալացում, շուկայի ներթափանցում, շուկայի մասնաբաժնի մեծացում, հաճախորդների ներգրավվածություն, պրոդուկտների արտահանում, խելացի ֆինանսական և ներդրումային կառավարում, արտադրողականություն և գնագոյացում: Կարևոր է հաշվի առնել երկու տարբեր քայլեր՝ գործառնությունների արդիականացում ու դրանց ռազմավարական նշանակության վերաիմաստավորում:

ADWISE Consulting-ը իր թիմի հետ միասին ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների հետ աշխատելու նշանակալի փորձ, այդ թվում՝ տեղական, միջազգային, բազմազգ, նորաստեղծ (start-up), առողջացման փուլում գտնվող և այլ ընկերություններ: Մենք ներդնում ենք մեր փորձն ու գիտելիքները, որպեսզի աջակցենք ընկերություններին հաղթահարել առկա մարտահրավերները, կատարել բարելավումներ, կանխատեսել սպասվող հնարավոր ռիսկերն ու ձեռնարկել վաղ քայլեր դրանք հաղթահարելու համար: Մենք օգնում ենք նրանց արագացնել առանցքային բիզնես ուղղությունների և գործառնությունների նորացումը՝ միաժամանակ տրամադրելով նոր բիզնես մոդելներ և հեշտացնելով բաժնետերերի համար երկարաժամկետ արժեքի ստեղծումը: Մենք օգնում ենք վերացնել ֆինանսական ծախսերը, որոնք այլապես կլինեին շատ ավելի բարձր: Մեր մասնագետները ոչ միայն բարձր որակավորում ունեցող խորհրդատուներ են, այլև ունեն խորը գիտելիքներ և փորձ հենց այս ոլորտում: Բացահայտե՛ք մեր ծառայությունները հետևելով այս հղումներին՝

Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով