
Վանեսա Գրիգորյանը ADWISE Խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու է, ով ունի վեց տարվա մասնագիտական փորձ։
Վանեսան միացել է ADWISE խորհրդատվական թիմին 2022թ․ փետրվարին։ Վանեսայի փորձը ներառում է ՀՀ վարչապետի աշխատակազմում, ռազմավարական թիմում աշխատանք՝ որի շրջանակներում նա մասնակցել է 2050 թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակմանը:
Վանեսայի աշխատանքի հիմնական ուղղություններն են կայուն ֆինանսները և կայուն զարգացումը: Նրա փորձը ներառում է 30+ նախագծերում աշխատանք Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում։
Վանեսան ունի գործարարության բակալավրի կոչում Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։ Նա նաև ուսումնասիրել է ֆինանսներ, Ֆրանսիայի Կոտ դ՛Ազուրի համալսարանում, փոխանակման ծրագրի շրջանակներում։ Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:






