Կարեն Բաբալյան

Համագործակցող Փորձագետ, ֆինանսական, արժեթղթերի ու բնական ռեսուրսների իրավունք

kar.babalyan@adwise.am Կարենը LinkedIn-ում

Ֆինանսական, կորպորատիվ, բնական ռեսուրսների եւ էներգետիկայի իրավունքի հարցերով փորձագետ Կարեն Բաբալյանը 2024թ միանալով ընկերությանը զգալիորեն ընդալայնեց իրավաբանական խորհրդատվության մեր թիմի հնարավորությունները, իր հետ բերելով հաճախորդների սպասարկման երկտասնամյա փորձառություն՝ հատկապես ֆինանսական կարգավորումների, ֆինանսական և առեւտրային գործարքների, բիզնեսների առուվաճառքների եւ կորպորատիվ վերակառուցումների հացերում։

Կարեն Բաբալյանի գործունեությունը այժմ հիմնականում սևեռված է ֆինանսական, կորպորատիվ և առեւտրային բնույնթի բարդ և կառուցակարգված գործարքների վրա՝ հիմանաում ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի, բնական պաշարների շահագործման, էլեկտրոնային հաղորդակցությունների և տեխնոլոգիական ոլորտներում։ Կարենն այժմ բավականին ակտիվ է նաև ֆինանսական հաստատությունների հիմնադրման և իրավական սպասարկման, իրավական հարցերով վերջիններիս մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու գործերում։  

Հաճախորդների կողմից հատկապես բարձր է գնահատվում Կարենի աշխատանքը օտարերկրյա տարրով գործարքներին իրավական աջակցություն ցուցաբերելիս: Իր բազմամյա գործունեության ընթքացքում Կարենը ներկայացրել է բազմաթիվ նշանակալի հաճախորդների՝ միջազագային ֆինանսական հաստատություններ, զարգացման բանկերի և գործակալությունների, մասնավոր առեւտրային բանկերի, ներդրումային բանկերի և ընկերությունների շահեր։ Նրա խորհրդատվական աջակցության եւ գործարքային ներկայացուցչության առարկա են հանդիսացել տարատեսակ ապահովված և չապահովված վարկային գծերի, անդրսահմանային բազմամիլիոնանոց սինդիկացված վարկերի և փոխառությունների, ինչպես նաև կապիտալի շուկաների գործարքներ, ածանցյալ և ռոպո գործիքների գործարքներ, նախագծային և ենթակառուցվածքային ֆինանսավորման բազմաթիվ գործարքներ, առևտրային խմբերի իրավական վերստուգման բազմաթիվ նախագծեր:

Ունենալով կորպորատիվ և ֆինանսական իրավունքի խորը իմացություն՝ Կարենը աշխատել է վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խոշորագույն բաժնետիրական ու պարտքային ներդրումային ծրագրերի զգալի մասի վրա՝ հատկապես կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, էներգետիկան, հեռահաղորդակցությունը, բանկերը և ներդրումային կազմակերպությունները։

Աշխատած լինելով ՀՀ կենտրոնական բանկում որպես օրենսդրության զարգազման գծով փորձագետ և հետագա տարիներին նույնպես հեղինակելով բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, բարձրարժեք են նաև Կարեն Բաբալյանի փորձը եւ գիտելիքները պետական կարգավորման և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտներում։ Կարենի եզակի փորձը թույլ է տալիս խորապես հասկանալ թե կարգավորման իրավական գործիքները թե կարգավորողների քաղաքականությունն ու գործնական մոտեցումները:

Կարենը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դասախոսում է ՀՀ առաջատար բուհերում, հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ։

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Արա Խզմալյան

Արա Խզմալյան

Գործընկեր, իրավական ու հարկային խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին
Վարդան Մելիքյան

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի գծով խորհրդատվություն

v.melikyan@adwise.am Վարդանը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Բիզնես խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Ադելինա Ասատրյան

Ադելինա Ասատրյան

Իրավախորհրդատու

a.asatryan@adwise.am Ադելինան LinkedIn-ում Կարդալ ավելին
Միլենա Խորոտյան

Միլենա Խորոտյան

Իրավախորհրդատու

m.khorotyan@adwise.am Միլենան LinkedIn-ում Կարդալ ավելին
Աստղիկ Բաբայան

Աստղիկ Բաբայան

Կրտսեր իրավախորհրդատու

a.babayan@adwise.am Աստղիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին