Ապր 20 2021

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ՝ ուղղված Հայաստանում ներդրումային ոլորտի բարելավմանը։

Ուրախ ենք հայտնել, որ նախագիծը մշակվել է ADWISE Consulting-ի, Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Օրենքի նախագծով առաջարկվում են բազմաթիվ նորամուծություններ, որոնք համահունչ են համաշխարհային գործարար ոլորտի արդի զարգացումներին և զգալիորեն բարելավում են Հայաստանի ներդրումային գրավչությունը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Նախագծով, ի թիվս այլոց՝

  • Թույլատրվում է սովորական բաժնետոմսերի տարբերակված դասերի թողարկումը;
  • Թույլատրվում է առավել մեծ ճկունություն ընկերությունների կառավարման մարմինների լիազորությունների պատվիրակման հարցերում;
  • Թույլատրվում է կոտորակային բաժնետոմսերի գոյությունը՝ հատկապես կոնսոլիդացիայի արդյունքում ՝ դրանով բացառելով Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկան բաժնետոմսերի կոնսոլիդացման ոլորտում;
  • Թույլատրվում է ընկերություններին գործել բացասական կապիտալով, որը հատկապես կարևոր է ՏՏ ստարթափերի ոլորտի ու հետազոտական ոլորտի ընկերությունների համար (R&D);
  • Վերացվում է երկար տարիներ գործող իրավական ֆիկցիան և թույլատրվում է կանոնադրական կապիտալը վճարել ընկերության պետական գրանցումից հետո;
  • Վերացվում են խոշոր գործարքների խիստ կարգավորումները և լիբերալացվում է դրանց կնքման գործընթացը;
  • Վերացվում է նորաստեղծ ընկերությունների համար սահմանված արգելքը առաջին երեք տարիների ընթացքում առանց ապահովման պարտատոմսեր թողարկելու մասով, ինչը զգալի խոչընդոտ էր հանդիսանում ստարտափների համար՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ ստեղծման առաջին իսկ տարիներից:

Շնորհակալություն ենք հայտնում ոլորտի մեր գործընկերներին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային խմբին՝ քննարկումների մասնակցելու և առաջարկներ ներկայացնելու համար։ 

Լիահույս ենք, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ 

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=61916

Կիսվել։

կարդալ ավելին

Դկտ 21 2023

«Կանաչ Օրակարգ» ծրագիրը՝ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

Կարդալ ավելին

Նյմ 16 2023

Վարդան Մելիքյանը միացել է ADWISE Consulting-ին, որպես գործընկեր, շրջակա միջավայրի և կայունության գծով տնօրեն

Կարդալ ավելին

Հնս 28 2023

ADWISE Consulting-ն իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Կարդալ ավելին