Գյուղատնտեսության ոլորտի զարգացում

Չնայած վերջին տարիներին գյուղատնտեսության արտադրողականության զգալի աճին` այս ոլրոտի կայուն զարգացումը շարունակում է մնալ զարգացող երկրների կարևորագույն առաջնահերթություններից։

Մենք սերտորեն համագործակցում ենք կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային զարգացման կառույցների հետ՝ ներառական և արդյունավետ գյուղատնտեսական համակարգերի ստեղծման ուղղությամբ: Մեր փորձագետներն իրականացնում են կարիքների համապարփակ գնահատում, ոլորտային հետազոտություններ և վերլուծություններ՝ ուրվագծելու գյուղատնտեսության զարգացման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: Մենք մշակում ենք կարգավորող շրջանակներ, կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ծրագրեր:

Մենք նպատակադրված ենք նպաստել գյուղական համայնքներում զբաղվածության և սոցիալական ներառականության աճին՝ մարգինալացված համայնքների բարգավաճմանն ուղղված ռազմավարությունների մշակման միջոցով, որոնք կնպաստեն սոցիալական և տնտեսական բարեկեցությանը։

Դեպի Զարգացման
համագործակցություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499