Գործառնական և կազմակերպական արդյունավետություն

Անընդմեջ փոփոխվող տնտեսական, մրցակցային և վերահսկողական միջավայրում, նորագույն տեխնոլոգիաներին, նոր ծառայություններին, ինչպես նաև հաճախորդների աճող կարիքներին զուգընթաց քայլելու և շուկայում մրցակցային դիրք պահպանելու համար կազմակերպությունները պետք է մշտապես օպտիմալացնեն իրենց կառուցվածքը և գործընթացները՝ մրցունակ և շահութաբեր մնալու համար:

Մենք կարող ենք Ձեզ օգնել հետևյալ ուղղություններում՝

  • Կազմակերպական կառուցվածքի օպտիմալացում՝ մենք կուսումնասիրենք ընկերության կազմակերպական կառուցվածքը, գործառույթների և կարողությունների բաշխվածությունը և կառաջարկենք կառուցվածքի օպտիմալացման տարբերակներ, որը կհամապատասխանի կազմակերպության ռազմավարությանը։ Օրինակ՝ գործառույթների կենտրոնացում, գլխամասի գործառույթների վերաբաշխում կամ աութսորսինգ (outsourcing), բիզնես ուղղությունների վերակազմակերպում, պաշտոնների և աշխատանքային պարտականությունների հստակեցում, գործառույթների վերաբաշխում և միաձուլում և այլն։
  • Գործառույթների օպտիմալացում` մենք կուսումնասիրենք ընկերության բոլոր աշխատանքային գործընթացները, գործիքները և համակարգերը և կառաջարկենք գործառույթների վերակազմակերպում այն ոլորտներում, որտեղ առկա կլինի անհրաժեշտություն: Այս ծառայությունը կարող է նաև ներառել հիմնական գործառնությունների «չափագրում» (benchmarking)՝ հասցեավորելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ սպասարկման որակ, աշխատանքի արտադրողականություն, գործառնական ծախսեր, արդյունավետություն և այլն։
  • Գործառնական քաղաքականության և ընթացակարգերի մշակում՝ Մենք աջակցում ենք ընկերություններին մշակել կամ վերանայել ընկերության ընթացակարգերը: Մենք ստեղծում կամ դարձնում ենք այս փաստաթղթերը օգտվողին հարմարեցված և իսկապես յուրաքանչյուր օրվա համար անձնակազմի կողմից կիրառելի՝ հագեցնելով դրանք flow chart-երով, ձեռնարկներով և ուղեցույցներով: Միաժամանակ մենք կօգնենք անձնակազմին արդյունավետ կերպով կիրառել այդ փաստաթղթերը՝ իրականացնելով անձնակազմի վերապատրաստում։
Դեպի Բիզնես
խորհրդատվություն

Լիլիթ Ղարայան

Բիզնես և բանկային խորհրդատվության ղեկավար l.gharayan@adwise.am (+374) 91 349 499