Շուկայի զարգացմանը համընթաց՝ կայունությունը դառնում է ավելի կենսական, այդպիսով կանաչ, սոցիալական, կայուն և կայունության հետ կապված (sustainability-linked) պարտատոմսերը դարձել են կենսական գործիք ֆինանսական հաստատությունների և ընկերությունների համար՝ թույլ տալով նրանց ակտիվ կերպով հասցեագրել բնապահպանական հրատապ մարտահրավերները և նպաստել կայուն ապագային: Նման պարտատոմսեր թողարկելով՝ ընկերությունները և ֆինանսական հաստատությունները կարող են իրենց գործունեությունը համապատասխանեցնել կայունության գլոբալ նպատակներին, ներգրավել շրջակա միջավայրի նկատմամբ և սոցիալապես պատասխանատու ներդրողներին և դիրքավորվել կայուն ֆինանսավորման զարգացող շուկայի առաջնագծում՝ ստեղծելով դրական ազդեցություն և ապահովելով երկարաժամկետ աճ:
ADWISE Consulting-ը, որը մասնագիտացած է կայուն ֆինանսների ոլորտում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, օգնում է ֆինանսական հաստատություններին և ընկերություններին վստահությամբ և հաջողությամբ հաղթահարելու կայուն ֆինանսների ոլորտում բարդությունները: Մեր խորհրդատվությունը ներառում է հետևյալ ծառայությունները.
1. Պարտատոմսերի հայեցակարգերի մշակում․ Մենք օգնում ենք ֆինանսական հաստատություններին և ընկերություններին նախագծել պարտատոմսերի համապարփակ հայեցակարգեր, որոնք համապատասխանում են ճանաչված միջազգային չափանիշներին, ինչպիսիք են ICMA (Կապիտալ շուկայի միջազգային ասոցիացիա) Կանաչ պարտատոմսերի սկզբունքները, CBI Կանաչ պարտատոմսերի ստանդարտները կամ ԵՄ Կանաչ պարտատոմսերի ստանդարտները,
2. Աջակցություն արտաքին կողմի կարծիք ստանալու հարցում. Մենք աջակցում ենք հաստատություններին արտաքին կողմի կարծիք ստանալու հարցում՝ կապելով նրանց արտաքին կողմի կարծիք (SPO) տրամադրողների և անկախ վավերացնողների հետ:
3. Ներդրողների ներգրավում․ Մենք տրամադրում ենք աջակցություն՝ բացահայտելու և ընտրելու շուկան, որտեղ կարող է թողարկվել պարտատոմսը, և օգնել կապ հաստատել միջազգային շուկաների ներկայացուցիչների հետ:
4. Ազդեցության հաղորդակցում. Մենք օգնում ենք ի ցույց դնել հաստատության հանձնառությունը բնապահպանական և սոցիալական պատասխանատվությանը և բարձրացնել թափանցիկությունը:
5. Կարողությունների զարգացում. մենք իրականացնում ենք վերապատրաստման ծրագրեր և սեմինարներ՝ ինստիտուցիոնալ գիտելիքների ամրապնդման և ներքին կարողությունների զարգացման համար: