2024-2025թթ. թանկարժեք և արդյունաբերական մետաղների համաշխարհային գների դրական դինամիկան նպաստեց ՀՀ հանքարդյունահանող ընկերությունների գործունեության ոլորտում խոշորածավալ ֆինանսավորման և ներդրումային գործարքների ակտիվացմանը։
ԸԴՎԱՅԶ իրավախորհրդատվական ընկերությանը վիճակվել էր մասն կազմելու այդպիսի գործարքների բանակցմանը, իրավական աջակցմանը և խորհրդատվությանը՝ սկսած ՀՀ խոշորագույն հանքարդյունահանողների կապիտալ և ընթացիկ ծախսերի պարտքային ֆինանսավորումից, մինչև հանրապետության գործարկվելիք ամենահեռանկարային հանքարդյունահանման նախագծերում կապիտալ ներդրումների իրականացում և ֆինանսավորման ներգրավում։
Պատիվ ունեինք ներկայացնելու միջազգային զարգացման բանկերի և գործակալությունների, տեղական ֆինանսական կազմակերպությունների, օտարերկրյա ներդրողների և գործող հանքարդյունահանողների շահերը՝ շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ընդհանուր պոտենցիալ ծավալով գործարքներում։
Հնս 03 2025