Էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը, նավթամթերքի անկայուն գները և գլոբալ տաքացման ռիսկերը նվազեցնելուն ուղղված միտումները վերջին տարիներին արագացրել են կանաչ ֆինանսավորման զարգացման տեմպերը: Կանաչ ֆինանսավորումը համարվում է առավել կարևոր այն երկրներում, որոնք ունեն էներգետիկ ռեսուրսների սղություն (օրինակ Հայաստանը), որոնց՝ էներգետիկ ռեսուրսների ներմուծումից կախվածությունը շարունակաբար ավելացնում է պետական բյուջեի և տնային տնտեսությունների ֆինանսական բեռը: Բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները կարող են ունենալ առաջնային դերակատարում այս հարցում՝ ֆինանսավորելով էներգետիկ և այլ ռեսուրսների խնայողությանն ուղղված ներդրումներ:
ADWISE Ընկերությունը մատուցում է մասնագիտացված աջակցություն բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին՝ իրագործելու Էներգախնայող (EE) և Վերականգնվող Էներգիայի (RE) ոլորտների ներդրումային ծրագրեր՝ նախատեսված թե՛ բիզնեսների և թե՛ անհատների համար:
Մենք կարող ենք Ձեզ աջակցել մասնավորապես հետևյալ ուղղություններում՝