Դկտ 02 2017

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՄՄԻ) ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ազգային պատվիրակության կողմից կազմակերպված Միջազգային Մարդասիրական Իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղին, որը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 8-10-ին։ Այս մրցույթը 2005թ․-ից ի վեր Հայաստանում անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների մասին իրազեկվածությունը ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում՝ բարելավելով ՄՄԻ-ի կիրառման նրանց հմտությունները: Դատախաղի նպատակն է նաև զարգացնել ուսանողների մոտ միջազգային մարդասիրական իրավունքի ոչ միայն տեսական գիտելիքները, այլև դրա գործնական կիրառման ունակությունները՝ դերախաղերի միջոցով զարգացնելով որոշումների կայացման և ժամանակի կառավարման նրանց հմտությունները։

Կիսվել։

կարդալ ավելին

Փտր 10 2026

ADWISE Consulting-ը խթանում է Հայաստանում կորպորատիվ ՋԳ արտանետումների հաշվետվողականության զարգացումը

Կարդալ ավելին

Հնվ 22 2026

Վերլուծությունից դեպի քաղաքականության մշակում. ADWISE Consulting-ը աջակցում է Հայաստանում ածխածնային հարկի մշակմանը

Կարդալ ավելին

Նյմ 12 2025

ԿԿՀ խորհրդի կողմից հավանության է արժանացել «Կանաչ վերականգնման խթանումը Հայաստանում» նախագիծը

Կարդալ ավելին