Մյս 29 2025

ADWISE Consulting-ի գործընկեր Արա Խզմալյանը՝ ICC Bulletin-ի հեղինակներից

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր գործընկեր Արա Խզմալյանը և ի․գ․թ. Հայկ Կուպելյանցը Միջազգային առևտրային պալատի (ICC) Տեղեկագրում հրապարակել են հոդված, որում ներկայացված են Հայաստանի արբիտրաժային օրենսդրության վերջին բարեփոխումները։

Հոդվածում ամփոփ արտացոլված են իրավական փոփոխությունները, որոնք Հայաստանի արբիտրաժային օրենսդրությունը մոտեցնում են միջազգային լավագույն փորձին:

Հիմնական բարեփոխումները

  • Պայմանագրային առանձնացման սկզբունքի ընդլայնումը

Նախկինում օրենքի նեղ մեկնաբանությունը դատարաններին թույլ էր տալիս պնդել իրենց բացառիկ իրավազորությունը պայմանագրի վավերության վերաբերյալ վեճերի նկատմամբ: Արդյունքում՝ կողմերից մեկը կարող էր խուսափել արբիտրաժից՝ պարզապես պնդելով, որ պայմանագիրն անվավեր է, և հարցը բարձրացնել հայկական դատարանների առջև: 2023թ.-ին կատարված փոփոխությունն արմատապես վերանայում է այդ մոտեցումը. պայմանագրի վավերության վեճերն այժմ հաստատապես ներառվում են արբիտրաժային տրիբունալների իրավազորության շրջանակում:

  • Առևտրային վեճերի մասով արբիտրաժի ենթակայության հստակեցումը

Օրենքի իմաստով «առևտրային» վեճերի սահմանումն ընդլայնվել է՝ հստակ ընդգրկելով պայմանագրերի կնքման և վավերության վերաբերյալ վեճերը՝ արբիտրաժին ենթակա չլինելու վրա հիմնված առարկությունները կանխելու նպատակով։

  • Արբիտրների անաչառության ամրապնդված չափանիշները

Օրենքն այժմ պարունակում է արբիտրներին բացարկ հայտնելու հստակ հիմքեր և սահմանում է շահերի բախման կանոններ՝ ամրապնդելով ընթացակարգային արդարությունը և թափանցիկությունը:

  • Փոքր պահանջներով վճիռների պարզեցված կատարումը

Արբիտրաժային տրիբունալի վճիռները այժմ կարող են կատարվել ուղղակիորեն՝ առանց դատարանի ճանաչման (exequatur)՝ եթե.

  • արբիտրաժն իրականացվել է մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, և
    • արբիտրաժի վայր է հանդիսացել ՀՀ տարածքը, և
    • արբիտրաժի կողմերը միայն ՀՀ քաղաքացիներ են կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, և
    • արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում 5,000,000 ՀՀ դրամը։

Այս բարեփոխումները նշանակալի քայլեր են Հայաստանի արբիտրաժային ոլորտի զարգացման գործում․ դրանք նվազեցնում են ընթացակարգային ուշացումները, ապահովում են իրավական կայունությունը և ամրապնդում են վստահությունը արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման արդյունավետ միջոցի, նկատմամբ:

Կիսվել։

կարդալ ավելին

Հկտ 08 2025

Մեկնարկեց «Փախստականների Աջակցության Պատուհան Հայաստանի համար» նախագիծը

Կարդալ ավելին

Հլս 16 2025

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը ծաղկում է ապրում, և մենք հպարտ ենք դրա մի մասը կազմել

Կարդալ ավելին

Հնս 03 2025

ADWISE Consulting-ը Եվրոպական Ներդրումային Բանկի՝ Կայուն Ֆինանսների օրակարգի առաջմղման ծրագիրը իրականացնող կոնսորցիումի մաս է

Կարդալ ավելին