Հկտ 18 2019

ADWISE CONSULTING-Ը ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Մտավոր սեփականության և Կորպորատիվ իրավունքի Վերափոխման անդրանիկ Վեհաժողովը։ Վեհաժողովն ուղղված էր Հայաստանում մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխմանը՝ նպատակ ունենալով երկրում խթանել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը։ Այն հնարավորություն տվեց համախմբել փորձագետների, իրավաբանների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների։

Վեհաժողովն ամփոփում էր  մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների առաջարկների մշակման 9-ամսյա աշխատանքը։ ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի իրավաբանների թիմը եղել է ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության կողմից իրականացվող այս նախաձեռնության առանցքային մասնակիցների մեկը՝ ղեկավարելով ձևավորված աշխատանքային խմբերից երկուսը և ակտիվորեն աշխատել է բարեփոխումների փաթեթի վրա։

Ներկայացված առաջարկությունները ողջունվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից և լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կիմպլեմենտացվեն գործնականում։

Ուրախ ենք հայտնել, որ մեր ավագ իրավախորհրդատու Հասմիկ Մովսեսյանը և գործընկեր Արա Խզմալյանը հնարավորություն ունեցան ներկայացնել կորպորատիվ օրենսդրական դաշտի բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է Վենչուրային կապիտալների/Հրեշտակ ներդրողների (Venture Capitals/Angel Investors) խթանմանը (կարող եք հետևել ուղիղ եթերի ձայնագրությանը հետևյալ հղմամբ )․

ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հայտնում է իր խորին շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և այն բոլոր անձանց, ովքեր իրականություն դարձրին նման հրաշալի միջոցառումը և ևս մեկ անգամ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը։

Կիսվել։

կարդալ ավելին

Հկտ 08 2025

Մեկնարկեց «Փախստականների Աջակցության Պատուհան Հայաստանի համար» նախագիծը

Կարդալ ավելին

Հլս 16 2025

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը ծաղկում է ապրում, և մենք հպարտ ենք դրա մի մասը կազմել

Կարդալ ավելին

Հնս 03 2025

ADWISE Consulting-ը Եվրոպական Ներդրումային Բանկի՝ Կայուն Ֆինանսների օրակարգի առաջմղման ծրագիրը իրականացնող կոնսորցիումի մաս է

Կարդալ ավելին