Փտր 10 2026

ADWISE Consulting-ը խթանում է Հայաստանում կորպորատիվ ՋԳ արտանետումների հաշվետվողականության զարգացումը

Ուրախ ենք տեղեկացնել «Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների կորպորատիվ հաշվետվողականության ստանդարտների կիրառման մասին հաշվետվություն» ծրագրի հաջող ավարտի մասին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում — խոստումից ազդեցություն» նախաձեռնության շրջանակում։

Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանում կորպորատիվ ՋԳ արտանետումների հաշվետվության համակարգի զարգացմանը՝ բարձրացնելով մասնավոր հատվածի իրազեկվածությունը, գնահատելով առկա կարողությունները և ուսումնասիրելով ազգային պրակտիկաները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցման հնարավորությունները։ Քանի որ կլիմայական գործողությունները և բացահայտումը ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ կարևորություն են ստանում, այս նախաձեռնությունը նպատակն էր լրացնել Հայաստանի կորպորատիվ կայունության ոլորտում առկա էական բացը։

Ծրագրի շրջանակը և հիմնական գործունեությունները

Ծրագրի ընթացքում ADWISE Consulting-ը իրականացրել է վերլուծական մի շարք գործողություններ՝  ուղղված ինչպես գործնական արդյունքների ապահովմանը, այնպես էլ ռազմավարական ուղղությունների ձևավորմանը;

  • Գործող պրակտիկաների և շուկայի միտումների վերլուծություն

Կատարվել է կորպորատիվ ՋԳ արտանետումների հաշվետվության ներկայիս վիճակի խորքային վերլուծություն՝ ներառյալ կամավոր բացահայտումները, ձևավորվող միտումները և այն հիմնական գործոնները, որոնք ազդում են մասնավոր հատվածի ներգրավվածության վրա։

  • Մասնավոր հատվածի կարիքների և կարողությունների գնահատում

Մեր թիմը գնահատել է հայակական ընկերություննորի ՋԳ արտանետման չափելու և բացահայտելու և զեկուցման  պատրաստվածությունը՝ բացահայտելուվ տեխնիկական, ինստիտուցիոնալ և գիտելիքային բացերը, ինչպես նաև ոլորտային առանձնահատկություններն ու հնարավորությունները։

  • Համաշխարհային լավագույն պրակտիկաների ուսումնասիրություն

Վերլուծվել է ՋԳ արտանետման հաշվետվության և բացահայտման համաշխարհային չափանիշներն ու շրջանակները՝ գնահատելով դրանց կիրառելիությունը հայկական համատեքստում։ Հատուկ ուշադրություն է տրվել այն գլոբալ մոտեցումներին, որոնց ազդեցությունը աճում է կորպորատիվ հաշվետվության պահանջների վրա։

  • Իրազեկման բարձրացման դասընթացներ

Մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպվել են կարողություններ զարգացման դասընթացներ՝ ուղղված ՋԳ հաշվետվողականության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև դրա դերը թափանցիկության, մրցունակության և կլիմակայունության բարձրացման գործում։

🔗 Ամբողջական հաշվետվությունը կարող եք կարդալ այստեղ՝ https://nature-ic.am/hy/publications

Կիսվել։

կարդալ ավելին

Հնվ 22 2026

Վերլուծությունից դեպի քաղաքականության մշակում. ADWISE Consulting-ը աջակցում է Հայաստանում ածխածնային հարկի մշակմանը

Կարդալ ավելին

Նյմ 12 2025

ԿԿՀ խորհրդի կողմից հավանության է արժանացել «Կանաչ վերականգնման խթանումը Հայաստանում» նախագիծը

Կարդալ ավելին

Հկտ 08 2025

Մեկնարկեց «Փախստականների Աջակցության Պատուհան Հայաստանի համար» նախագիծը

Կարդալ ավելին