Ուրախ ենք ներկայացնել մեր ներդրումը Հայաստանի կլիմայական գործողությունների օրակարգում կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացման գործում։
Հայաստանի անցումը դեպի ցածր արտանետումներով և կլիմայական կայուն տնտեսություն պահանջում է արդյունավետ քաղաքական և տնտեսական գործիքների կիրառում, և այս համատեքստում ֆիսկալ քաղաքականության գործիքները՝ ներառյալ ածխածնի գնագոյացման մեխանիզմները, ավելի ու ավելի են դիտարկվում որպես կլիմայական քաղաքականության իրականացման կարևոր միջոցներ
Միավորված ազգերի կազմակերպություն զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կլիմայական խոստում — խոստումից ազդեցություն»ծրագրի շրջանակներում ADWISE Consulting ընկերությունը իրականացրել է «Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված ֆիսկալ քաղաքականության մշակում» առաջադրանքը՝ աջակցելով ածխածնային հարկի մշակմանը։ Այս աշխատանքը նպատակ ուներ աջակցել Հայաստանի ջանքերին՝ իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) նպատակները վերածելու գործնական, տնտեսության ամբողջ համակարգը ընդգրկող քաղաքական գործիքների։
Նախաձեռնության շրջանակում ADWISE Consulting ընկերությունը իրականացրել է ածխածնային հարկի իրագործելիության համապարփակ գնահատում՝ հիմնված երկրի տնտեսական կառուցվածքի, ջերմոցային գազերի արտանետման պրոֆիլի, էներգետիկ համակարգի, ինչպես նաև գործող ֆիսկալ քաղաքականություն և իրավական շրջանակի վրա։
Վերլուծության առանցքային բաղադրիչներից մեկը Հայաստանի ջերմոցային գազերի արտանետման, էներգիայի ոլորտային սպառման և ածխածնի ինտենսիվության ուսումնասիրությունն էր, որը զուգակցվել է գործող ակցիզային և հարկային գործիքների կլիմայական նպատակների համապատասխանության գնահատմամբ։ Վերլուծությունը լրացվել է ածխածնի գնագոյացման միջազգային մեխանիզմների համեմատական ուսումնասիրմամբ, որի շրջանակում ուսումնասիրվել են արդի երկրների փորձը՝ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողություններին և տնտեսական կառուցվածքին համապատասխան քաղաքականության ձևավորման հնարավոր տարբերակներ բացահայտելու նպատակով։
Հիմնվելով երկրի տնտեսական և կլիմայական համատեքստի համապարփակ ուսումնասիրության և տնտեսական սցենարների մոդելավորման վրա՝ մշակվել են կիրառման մանրամասն ճանապարհային քարտեզներ և առաջարկություններ, որոնք նպատակաուղղված են շրջակա միջավայրի արդյունավետության և սոցիալական արդարության հավասարակշռմանը՝ ապահովելով կլիմայական նպատակները համահունչ լինեն տնտեսական իրականություններին։
Նախագիծը ստեղծել է ամուր վերլուծական հիմք և քաղաքականության գործիքակազմ, որը կարող է աջակցել Հայաստանում ածխածնի հարկի ներդրման քննարկմանը։ Համադրելով միջազգային լավագույն փորձը, երկրի առանձնահատկություններն ու տնտեսական մոդելավորումը՝ առաջադրանքը նպաստում է ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և ուժեղացնում Հայաստանի պատրաստվածությունը՝ կլիմայական պարտավորությունների իրականացման նպատակով ֆիսկալ քաղաքականության գործիքների կիրառման համար։
🔗 Ամբողջական հաշվետվությունը կարող եք կարդալ այստեղ https://nature-ic.am/hy/publications

Փտր 10 2026

Նյմ 12 2025
