ADWISE Consulting-ը Եվրոպական Ներդրումային Բանկի՝ Կայուն Ֆինանսների օրակարգի առաջմղման ծրագիրը իրականացնող կոնսորցիումի մաս է

ADWISE Consulting-ը, հանդիսանալով aimplifin-ի կողմից առաջնորդվող կոնսորցիումի անդամ, ընտրվել է որպես Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) «Խորհրդատվական ծառայություններ շրջակա միջավայրի, կլիմայի և սոցիալական ոլորտների համար – Փաթեթ 8․ Կայուն ֆինանսների օրակարգ» ծրագրի իրականացնող։

Այս կարևոր նախաձեռնության նպատակն է աջակցել ԵՆԲ-ին կայուն ֆինանսների քաղաքականությունների, ընթացակարգերի և գործիքների մշակման և կիրառման գործում՝ ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մենք ուրախ ենք համագործակցել aimplifin, Finance for Impact և Living Prospects Ltd. ընկերությունների հետ և ներդնել մեր փորձագիտական կարողությունները այս կարևոր նախագծում։

ADWISE Consulting-ում մենք հավատարիմ ենք կայուն զարգացմանն ու կլիմայական գործողություններին նպաստող նախաձեռնություններին և պատրաստ ենք աջակցել ԵՆԲ-ին իր ռազմավարական նպատակների իրականացման գործում։

ADWISE Consulting-ի գործընկեր Արա Խզմալյանը՝ ICC Bulletin-ի հեղինակներից

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր գործընկեր Արա Խզմալյանը և ի․գ․թ. Հայկ Կուպելյանցը Միջազգային առևտրային պալատի (ICC) Տեղեկագրում հրապարակել են հոդված, որում ներկայացված են Հայաստանի արբիտրաժային օրենսդրության վերջին բարեփոխումները։

Հոդվածում ամփոփ արտացոլված են իրավական փոփոխությունները, որոնք Հայաստանի արբիտրաժային օրենսդրությունը մոտեցնում են միջազգային լավագույն փորձին:

Հիմնական բարեփոխումները

  • Պայմանագրային առանձնացման սկզբունքի ընդլայնումը

Նախկինում օրենքի նեղ մեկնաբանությունը դատարաններին թույլ էր տալիս պնդել իրենց բացառիկ իրավազորությունը պայմանագրի վավերության վերաբերյալ վեճերի նկատմամբ: Արդյունքում՝ կողմերից մեկը կարող էր խուսափել արբիտրաժից՝ պարզապես պնդելով, որ պայմանագիրն անվավեր է, և հարցը բարձրացնել հայկական դատարանների առջև: 2023թ.-ին կատարված փոփոխությունն արմատապես վերանայում է այդ մոտեցումը. պայմանագրի վավերության վեճերն այժմ հաստատապես ներառվում են արբիտրաժային տրիբունալների իրավազորության շրջանակում:

  • Առևտրային վեճերի մասով արբիտրաժի ենթակայության հստակեցումը

Օրենքի իմաստով «առևտրային» վեճերի սահմանումն ընդլայնվել է՝ հստակ ընդգրկելով պայմանագրերի կնքման և վավերության վերաբերյալ վեճերը՝ արբիտրաժին ենթակա չլինելու վրա հիմնված առարկությունները կանխելու նպատակով։

  • Արբիտրների անաչառության ամրապնդված չափանիշները

Օրենքն այժմ պարունակում է արբիտրներին բացարկ հայտնելու հստակ հիմքեր և սահմանում է շահերի բախման կանոններ՝ ամրապնդելով ընթացակարգային արդարությունը և թափանցիկությունը:

  • Փոքր պահանջներով վճիռների պարզեցված կատարումը

Արբիտրաժային տրիբունալի վճիռները այժմ կարող են կատարվել ուղղակիորեն՝ առանց դատարանի ճանաչման (exequatur)՝ եթե.

  • արբիտրաժն իրականացվել է մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, և
    • արբիտրաժի վայր է հանդիսացել ՀՀ տարածքը, և
    • արբիտրաժի կողմերը միայն ՀՀ քաղաքացիներ են կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, և
    • արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում 5,000,000 ՀՀ դրամը։

Այս բարեփոխումները նշանակալի քայլեր են Հայաստանի արբիտրաժային ոլորտի զարգացման գործում․ դրանք նվազեցնում են ընթացակարգային ուշացումները, ապահովում են իրավական կայունությունը և ամրապնդում են վստահությունը արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման արդյունավետ միջոցի, նկատմամբ:

Հայաստանում Կլիմայի դիմակայունության ամրապնդում՝ անտառային լուծումների միջոցով

ADWISE Consulting ընկերությունը, համագործակցելով E.Co Ltd-ի հետ, աջակցում է Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակին (ԲԾԻԳ) (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն), Կանաչ Կլիմայական հիմնադրամի (GCF) ֆինանսավորման հայտի մշակման գործընթացում՝ «Կանաչ վերականգնման խթանում Հայաստանում – անտառային ենթակառուցվածքի զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքներում» նախագծի համար։

ԲԾԻԳ-ի կողմից ղեկավարվող այս նախաձեռնությունը նպատակ ունի լուծելու անտառահատումների, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի դիմակայունության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ Կոտայք, Արագածոտն, Շիրակ և Գեղարքունիք մարզերում։

Նախագծի հիմնական ուղղություններն են՝

  • Անտառային ենթակառուցվածքի զարգացում և անտառածածկի ընդլայնում
  • Կայուն անտառային կառավարման և ագրոանտառային մեթոդների խթանում
  • Խոցելի բնակչության կլիմայական դիմակայունության բարձրացում՝ միաժամանակ խթանելով կայուն զարգացումը և գյուղաբնակների կենսամակարդակի բարելավումը
  • Երկարաժամկետ կարողությունների զարգացում՝ գիտելիքի փոխանակման, վերապատրաստման և համայնքային ներգրավվածության միջոցով

Կլիմայական-խելացի ենթակառուցվածքի առաջխաղացում. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի ավարտ

ADWISE Consulting-ն ավարտեց Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստան. Կլիմայական-խելացի տարածաշրջանային և տեղական ենթակառուցվածքների զարգացում ընտրված համայնքներում» ծրագիրը: Ծրագիրը կենտրոնացած է երեք համայնքներում՝ Արենիում, Դիլիջանում և Գորիսում կլիմայի դիմակայունության բարձրացման և ցածրածխածնային ներդրումների առաջնահերթության բարձրացման վրա:

Ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո մշակվել են երեք կլիմայական խելացի գործողությունների պլաններ՝ Արենի, Դիլիջան և Գորիս համայնքների համար՝ ինտեգրելով տեղական հեռանկարները և լուծելով համայնքին հատուկ մարտահրավերները:

Ինտեգրելով տեղական հեռանկարները և անդրադառնալով համայնքին հատուկ մարտահրավերներին՝ այս նախաձեռնությունը նպատակ ուներ ազդեցիկ լուծումներ տալ, որոնք համահունչ են Հայաստանի կայուն զարգացման նպատակներին և կլիմայական ազգային պարտավորություններին: ADWISE Consulting-ը հպարտ էր առաջնորդել այս կարևոր ծրագրի իրականացումը Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ:

ADWISE-ի իրավաբանական թիմն ավարտում է էլեկտրոնային առևտրի կարգավորման հետազոտական ​​նախագիծը

ADWISE-ի իրավաբանական թիմը, որը պայմանագրի շրջանակներում ներգրավվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից՝ ի շահ ԲՏԱ նախարարության, ավարտեց հետազոտության և քաղաքականության առաջարկի նախագիծը, որը վերաբերում էր էլեկտրոնային առևտրի կանոնակարգերի ոլորտում հիմնական բացերի բացահայտմանը և կարգավորող բարեփոխումների առաջարկների ներկայացմանը:

Ծրագիրը ներառում էր հարցազրույցներ և ֆոկուս-խմբային քննարկումներ ավելի քան 40 տարբեր մասնավոր և պետական ​​շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև համապարփակ փաստաթղթային հետազոտություն:

Նախագիծը ցույց տվեց, որ վերջին և շարունակական բարելավումների հետ մեկտեղ դեռևս պահպանվում են որոշ կարևոր կարգավորիչ բացեր, այդ թվում՝ հարկման, էլեկտրոնային պայմանագրերի, առցանց առևտրային հարթակի գործունեության կարգավորման և ավելի շատ տեխնիկական ասպեկտների, ինչպիսիք են մաքսայինը, վճարումների մշակումը և արժույթի վերահսկումը:

Համապարփակ առաջարկություններ են ներկայացվել ԲՏԱՆ-ին՝ կարգավորող բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

ADWISE Consulting-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն 5 իրավաբանական ընկերությունների շարքում

Ուրախ ենք տեղեկացնել, որ ADWISE Legal-ը ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն 5 իրավաբանական ընկերություններից մեկը՝ Chambers & Partners, աշխարհում իրավաբանական մասնագետների վարկանիշային առաջատար գործակալության կողմից, ինչպես նաև մեր գործընկերները՝ Արա Խզմալյանը և Կարեն Բաբալյանը, ճանաչվել են որպես լավագույն իրավաբաններ Հայաստանում:

Այս ճանաչումը, ինչպես նաև IFLR1000 և Legal500 հեղինակավոր վարկանշային համակարգերից ստացված նմանատիպ գնահատականները, կարևոր հանգրվան են այն տարում, երբ մենք նշում ենք մեր ընկերության հիմնադրման 10-ամյակը։ Այն նշանակալի վկայություն է մեր հետևողական աշխատանքի, որակի նկատմամբ բարձր չափանիշների և մեր Հաճախորդների շահերը առաջնահերթ համարելու մեր մոտեցման։

ESG ևկայունությանռազմավարություն. Ֆինանսականհաստատություններիհզորացումավելիկանաչապագայիհամար

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսական հաստատության ուղին դեպի կայունություն պետք է սկսվի համապարփակ կայունության և ESG ռազմավարության մշակմամբ: Ռազմավարությունը ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս սահմանել իրենց տեսլականը, հստակ ձգտումները և անցում կատարել դեպի կլիմայի հանդեպ գիտակցված և ESG հիմունքների հետ համահունչ գործառնություններ:

Մենք աջակցում ենք ֆինանսական հաստատություններին կայունության ռազմավարությունների մշակման գործում՝ արդյունքի վրա հիմնված գործող ճանապարհային քարտեզների և իրագործման պլանների հետ մեկտեղ: Մեր մոտեցումն ապահովում է համապատասխանեցում յուրաքանչյուր հաստատության ռազմավարական նպատակներին՝ միաժամանակ ինտեգրելով միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան կլիմայական նախաձեռնություններն ու փորձը:

Մեր վերջին ծրագրերից մեկում՝ մենք աջակցել ենք «Բանկ Էսխաթա» ԲԲԸ-ին (Տաջիկստան) մշակելու իր Կայուն զարգացման ռազմավարությունը՝ նախանշելով կոնկրետ ճանապարհային քարտեզ՝ չափելի թիրախներով, որոնք կառաջնորդեն դրա իրականացումը: Ռազմավարությունը մշակվել էր բանկի առաքելությանը և հիմնական նպատակներին համապատասխան՝ ապահովելով կայունության և ESG պրակտիկաների ինտեգրումը նրա երկարաժամկետ տեսլականում:

Համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ՝ մենք օգնում ենք բովանդակալից և չափելի առաջընթաց ապահովել դեպի ավելի կայուն և պատասխանատու ֆինանսական ոլորտ:

Հայաստանում կանաչ անտառների վերականգնման խթանում. ADWISE Consulting-ը մասնակցում է ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանը

ADWISE Consulting-ը, E.Co Ltd-ի հետ համատեղ, աջակցում է Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակին (ԲԾԻԳ) « Հայաստանում կանաչ վերականգնման խթանում — անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» ծրագրի Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորման առաջարկի մշակման գործում:

Նախաձեռնությունը ուղղված է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անտառահատման, շրջակա միջավայրի դեգրադացման և կլիմայի դիմակայունության կարևոր մարտահրավերներին: Ծրագրի կառուցված է երեք հիմնական նպատակների շուրջ.

1. Ազգային անտառային ենթակառուցվածքների զարգացում և անտառածածկ տարածքների ընդլայնում

2. Կլիմայի նկատմամբ հարմարվողական անտառկառավարման, ագրոանտառային պրակտիկաների և ոչ փայտանյութային անտառային արտադրանքի (NTFP) համակարգերի խթանում

3. Անտառային ոլորտում գիտելիքների կառավարման լուծումների խթանում՝ երկարաժամկետ կարողությունների զարգացման և ներդրումների համար

Նախագծի շրջանակներում անցկացվել է շահագրգիռ կողմերի ազգային աշխատաժողով, որի ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրել են ծրագրի նպատակները և իրականցրել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ կողմերից մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում հավաքված արձագանքները կարևոր դեր կխաղան ծրագրի առաջարկի մշակման և դրա հաջող իրականացման ապահովման գործում:

Փոփոխություններ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում

Հաշվի չառնելով գործարար համայնքի, գործարարների միավորումների և արհմիությունների առարկությունները՝ Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը՝ աշխատանքային պայմանագրերի ստորագրման էլեկտրոնային համակարգ ներդնելու  վերաբերյալ։ Նոր էլեկտրոնային համակարգը (որը նախատեսվում է ինտեգրել ներկայիս հարկային հաշվետվությունների համակարգերի հետ) պետք է օգտագործվի աշխատանքային պայմանագրերի ստորագրման, փոփոխման և դադարեցման համար։ Համակարգում ներբեռնման ենթակա է լինելու նաև մինչ համակարգի շահագործման մեկնարկը կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2025 թվականի հուլիսից կամավոր կարգով, իսկ 2026 թվականի հունիսից՝ որպես համապարտադիր։ Կարծում ենք, որ ներդրվող փոփոխությունները ավելի շատ մարտահրավերներ ու դժվարություններ են ստեղծելու, քան խնդիրներ լուծելու, մասնավորապես դրանց արդյունքում առնվազն՝

  • Բարդանում է նվազագույն պահանջներից բացի աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից այլ  կարևոր հարցերի կարգավորում ենթադրող  աշխատանքային պայմանագրերի ստորագրումը,
  • Ստեղծվում է լրացուցիչ գործառնական և ծախսային բեռ ներդրողների և գործատուների համար, այդ թվում՝ ստիպելով մուտքագրել տեղեկատվություն արդեն իսկ կնքված՝ ընդհանուր առմամբ հարյուր հազարավոր պայմանագրերի վերաբերյալ (որոնց մեծ մասը արդեն իսկ հասու են պետությանը հարկային հաշվետվությունների միջոցով),
  • Բարդանում է աշխատանքային պայմանագրերի ստորագրումը այն անձանց հետո, ովքեր ունեն տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիություն կամ տեխնոլոգիական հմտությունների պակաս։

Ֆինանսական ոլորտում կայունության խթանում. ESG ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման ծրագիր ԱԿԲԱ Լիզինգի համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ ADWISE Consulting-ը անցկացրել է ESG-ի և կլիմայական ռիսկերի կառավարման թեմաներով դասընթաց ԱԿԲԱ Լիզինգի թիմի համար: Դասընթացը նպատակ ուներ ամրապնդել կազմակերպության կարողությունները, տրամադրել տեղեկատվություն՝ ESG ռիսկերի նկատառումները հաստատության ռիսկերի կառավարման, և մասնավորապես վարկային ռիսկի կառավարման մեջ ինտեգրելու վերաբերյալ։

ESG կառավարման ոլորտում կարողություններ զարգացնելով՝ ADWISE Consulting-ն օգնում է ԱԿԲԱ Լիզինգին համապատասխանել պատասխանատու ֆինանսավորման իր հանձնառությանը և նպաստել կայուն զարգացմանը:

Մեզ համար պատիվ է աջակցել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԱԿԲԱ Լիզինգը՝ ազդեցիկ, կայուն փոփոխությունների խթանման ճանապարհին:

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցության ամփոփագիր

2024թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի աջակցության միջոցների ու հարկային արտոնությունների մասին օրենքների փաթեթը։ Այս փաթեթը ներառում է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» նոր օրենքը և հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ։ Միջոցառումները կգործեն 2025թ. հունվարի 1-ից մինչև 2031թ. դեկտեմբերի 31-ը։

Արտոնությունները հասանելի են տեղական գրանցում ունեցող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց հասույթի 90%-ը վերագրվում է բարձր տեխնոլոգիաների գործունեությանը։ Նման գործունեության ցանկը դեռևս պետք է սահմանվի կառավարության կողմից։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը սահմանում է հետևյալ աջակցության միջոցները.

  1. Աջակցություն (հատուցումներ) գործատուներին՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միգրանտ աշխատողների ներգրավման համար։ Փոխհատուցման գումարը հավասար կլինի միգրանտ աշխատողի աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 60%-ին։ Միգրանտ աշխատողներ են համարվում անձինք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն և ունեն Հայաստանում աշխատելու իրավունք։
  2. Աջակցություն (հատուցումներ) գործատուներին՝ նոր աշխատողների ներգրավման համար։ Սահմանված փոխհատուցման գումարը հավասար կլինի նոր աշխատողի (այսինքն՝ առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագիտությամբ աշխատանքի անցած աշխատողի) աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 60%-ին։ Այս փոխհատուցումը կտրամադրվի բարձր տեխնոլոգիաների մասնագիտությամբ աշխատանքի անցնելուց հետո առաջին 3 տարվա ընթացքում։
  3. Աջակցություն (հատուցումներ) գործատուներին վերապատրաստման ծախսերի համար (բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական վերապատրաստման համար)՝ վերապատրաստված աշխատողների աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 50%-ի չափով։
  4. Աջակցություն (հատուցումներ) բարձր տեխնոլոգիաների ոլորտի միգրանտ աշխատողներին՝ միգրանտ աշխատողի աշխատավարձից և համարժեք վճարումներից գանձվող եկամտային հարկի 60%-ի չափով։

Վերոնշյալ աջակցության (հատուցումների) ընդհանուր գումարը սահմանափակված է տվյալ ժամանակահատվածում գործատուի կողմից հայտարարագրված ընդհանուր եկամտային հարկի 50%-ով։

Հաշվարկման և վճարման վերաբերյալ մանրամասները դեռևս պետք է սահմանվեն կառավարության կողմից։ Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող գործատուները կարող են աջակցություն ստանալ ոչ ավել, քան 3 օրացուցային տարի, որից հետո նրանք պետք է կամ անցնեն ընդհանուր հարկման համակարգին, կամ այլևս չեն ստանա աջակցություն։

Հարկային օրենսգրքում փոփոխությունները սահմանում են հետևյալ հարկային արտոնությունները.

  1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում մինչև 1% (համեմատած ներկայիս 5%-ի հետ, որը 2025 թվականից բարձրանալու էր մինչև 10%)։
  2. Հաստատված R&D ծրագրերի շրջանակներում ներմուծված կամ ձեռք բերված հիմնական միջոցների արագացված ամորտիզացիայի թույլատրում (1 տարում)։ R&D ծրագրերի հաստատման չափանիշներն ու կարգը դեռևս պետք է հաստատվեն կառավարության կողմից։
  3. R&D աշխատանքների վրա կատարվող ծախսերը թույլատրվում է շահութահարկի նպատակներով ամբողջությամբ ծախսագրել դրանք կատարելու տարում ։
  4. Հաստատված R&D ծրագրերում աշխատող՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտություններով տեղական աշխատողների աշխատավարձերի և համարժեք վճարումների 200%-ի չափով նվազեցման կիրառում։ Խնդրո առարկա աշխատանքների ցանկը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից։ Այս նվազեցումների ընդհանուր գումարը սահմանափակված է հարկման բազայի 50%-ով (այս սահմանափակումը չի կիրառվում այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց հասույթի առնվազն 90%-ը ստացվում է R&D-ից)։
  5. Հաստատված R&D ծրագրերում աշխատող միգրանտ աշխատողների աշխատավարձերի և համարժեք վճարումների համար եկամտային հարկի նվազեցված դրույքաչափ (10%՝ սովորական 20%-ի փոխարեն)։

ADWISE Consulting-ը IFLR1000-ի կողմից ճանաչվում է որպես Հայաստանի TIER-1 գրասենյակ

Երրորդ տարին անընդմեջ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ IFLR1000 միջազգային ռեյթինգային ընկերության կողմից ճանաչվում է որպես Հայաստանի TIER-1 իրավաբանական գրասենյակԵրրորդ տարին անընդմեջ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ IFLR1000 միջազգային ռեյթինգային ընկերության կողմից ճանաչվում է որպես Հայաստանի TIER-1 իրավաբանական գրասենյակ, իսկ մեր գործընկեր Արա Խզմալյանը՝ որպես առաջատար իրավաբաններից մեկը։

Շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին ու գործընկերներին։ Այս ձեռքբերումը հենց նրանց բարձր գնահատականի ու վստահության արդյունք է։ Մենք շարունակելու ենք աշխատել նրանց իրավական ռիսկերը նվազեցնելու ու կառավարելու, հին ու նոր մարտահրավերների լուծումներ գտնելու ուղղությամբ։

https://www.iflr1000.com/Jurisdiction/Armenia/Rankings/666#rankings

Մեկնարկել է նոր նախագիծ. Հայաստանում կլիմայական- խելացի ենթակառուցվածքների զարգացում

Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ ADWISE Consulting-ի թիմը մեկնարկել է աշխատանքը մի կարևոր նոր նախագծի վրա՝ «Հայաստան. Կլիմայական-խելացի տարածաշրջանային և տեղական ենթակառուցվածքների զարգացում ընտրված համայնքներում»: Այս նախագիծը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից շնորհված պայմանագրի շրջանակներում, համահունչ է Հայաստանի հանձնառությանը` նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2030 թվականը 40%-ով` որպես իր թարմացված Ազգային մակարդակով սահմանված գործողություններ մաս:

Ծրագիրը կենտրոնացած է երեք համայնքների վրա՝ Արենի, Դիլիջան և Գորիս: Նպատակն է օգնել համայնքներին բացահայտել և առաջնահերթություն տալ կլիմայական խելացի ներդրումներին, որոնք կբարձրացնեն այս տարածքներում ենթակառուցվածքների ճկունությունը, ինչպես նաև կնվազեցնեն արտանետումները: Դրան հասնելու համար ADWISE Consulting-ը կմշակի կլիմային համահունչ գործողությունների պլաններ (Climate-Smart Action Plans)՝ հարմարեցված յուրաքանչյուր համայնքին: Այս ծրագրերը նախանշելու են կոնկրետ գործողություններ, ժամանակացույցեր և բյուջետավորում, որոնք անհրաժեշտ են կլիմայի նկատմամբ դիմակայուն և ցածր ածխածնային արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

Մեր աշխատանքը ներառում է առկա քաղաքականության համապարփակ վերանայում, կլիմայական ռիսկերի գնահատում և կայուն ներդրումների տարածումը բարելավելու համար գործնական առաջարկությունների մշակում: Հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տեղական և ազգային իշխանությունների հետ շփումը գործընթացի կարևոր մասն է՝ ապահովելու, որ մեր ջանքերը համահունչ լինեն Հայաստանի կայուն զարգացման ավելի լայն նպատակներին:

Այս ծրագիրը նշանակալի քայլ է Հայաստանի համայնքների համար ավելի կայուն և ճկուն ապագայի ուղղությամբ, և մենք ուրախ ենք Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս կարևոր աշխատանքի առաջնագծում լինելու համար:

ADWISE Consulting-ն իրականացնում է ԱԶԲ-ի «Բնապահպանական կայունության ամրապնդումը եւ Սևանա լճի համար կայուն տնտեսության խթանումը» նախագիծը

ADWISE Consulting-ի փորձագետները ներկայումս աշխատում են «Սևանա լճի Բնապահպանական կայունության ամրապնդման և կայուն տնտեսության խթանման» նախագծի շուրջ, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագիրն ուղղված է կլիմայի հարմարվողական տնտեսական զարգացման վերաբերյալ կարողությունների զարգացմանը` միաժամանակ խթանելով շրջակա միջավայրի կայունությունը և աղետների հանդեպ դիմակայությունը:

Ծրագրի նպատակն է ապահովել կարողությունների զարգացում պետակաան մարմինների և տեղական շահագրգիռ կողմերի համար` բարելավելու նրանց կլիմայի հարմարվողական պլանավորման և տարածական պլանավորման ռազմավարական հնարավորությունները: Դա կիրականացվի խորհրդատվական քննարկումների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով: Որպես արդյունք՝

  • Կներկայացվեն կայուն եւ կլիմայի հարմարվողական զարգացման ծրագրերի քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ:
  • Կմշակվի տեղայնացված կայուն զբոսաշրջության պրակտիկաների շրջանակ։
  • Կստեղծվեն հանգստի գոտիների տարածական եւ գոտիավորման պլաններ, որոնք կհամապաստասխանեն կլիմայի հարմարվողական տնտեսական զարգացման սկզբունքներին, ներառյալ էկո-տուրիզմը։
  • Սևանա լճի և ազգային պարկի բնական կապիտալ ներուժը պահպանելու եւ բնական կապիտալ ներուժը բարելավելու չափանիշներ կստեղծվեն բնական շրջակայքի հետ արտաքին շրջակայքի հետ կառուցելու համար կառուցապատման ուղեցույցներ:

Հունիսի 17-ին, տվյալ նախագծի շրջանակներում, ADWISE Consulting-ի փորձագետները անցկացրեցին շահագրգիռ կողմերի հետ հանդիպում: Հանդիպման ընթացքում միջազգային եւ ազգային փորձագետները ներկայացրեցին իրենց հավաքագրած տեղեկատվություն և ստացվան հետադարձ կապ, ներառական մոտեցում ապահովելու քաղաքականության բարեփոխումների զարգացման, կայուն զբոսաշրջային սկզբունքների, հանգստի վայրերի տարածական պլանների և չափանիշների վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էր Սեւանա լճի բնապահպանական ճկունությունը ամրապնդելու եւ կայուն տնտեսությանն աջակցելու համատեղ ջանքերը:

«Կանաչ Օրակարգ» ծրագիրը՝ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի կայուն զարգացման ուղի

«Կանաչ օրակարգ» ծրագիրը, որի ազգային իրականացնող գործընկերը Հայաստանում ADWISE Consulting-ն է, այսօր պաշտոնապես մեկնարկեց Երևանում։

ՀՀ կառավարությունը՝ Ստոկոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ օրակարգ» ծրագիրը և ծրագրի Ազգային Ղեկավար Կոմիտեի գործունեությունը։

Փոխակերպման ուղի սկսելով՝ Հայաստանն իր քաղաքականությունը միակցելու է «Եվրոպական Կանաչ Գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, մասնավորապես՝ «Կանաչ Օրակարգի» շրջանակներում նախատեսվում է ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել Հայաստանը դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը և Շրջակա միջավայրի նախարարության գլխավորությամբ անցկացվող Ազգային Ղեկավար Կոմիտեի անդրանիկ նիստին ներկա էին առանցքային շահագրգիռ կողմեր, պետական պաշտոնյաներ և միջազգային հանրության անդամներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, դիմելով ներկաներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը․ «Հայաստանը փոխակերպման շեմին է։ Շրջակա միջավայրի մասին մեր իրազեկվածությունն ընդլայնվում է, սակայն մենք դեռ շարունակում ենք բախվել նշանակալի մարտահրավերների, ներառյալ՝ աղտոտումը, թափոնների կառավարումը և անտառահատումները: Սրանք այն հրատապ խնդիրներն են, որոնց մենք եռանդորեն ձգտում ենք լուծում տալ։ Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ մեր մոտեցումը պետք է հիմնված լինի կայուն զարգացման վրա։ «Կանաչ օրակարգը» վճռական ճանապարհային քարտեզ է, որը կոչված է մեր քաղաքացիների համար ավելի առողջ միջավայր ձևավորելու, մեր բնական պաշարներն ավելի արդյունավետ կառավարելու և, ի վերջո, մեզ դեպի ավելի էկոլոգիապես մաքուր Հայաստան տանելու»:

Ազգային Ղեկավար Կոմիտեի նիստին ներկա գտնվողներին ուղերձ փոխանցվեց նաև Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնից․ «Շվեդիայի համար առաջնահերթություն «Կանաչ Օրակարգը» անգնահատելի հնարավորություն է Հայաստանի համար, որտեղ ավելի էկոլոգիապես մաքուր տնտեսությունը կարող է միաժամանակ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը, խթանել կայուն աճը և ստեղծել աշխատատեղերի նոր հնարավորություններ։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի տնտեսության անցումը ավելի կանաչ գործելակերպի իրենից ներկայացնում է ոչ միայն խելամիտ քաղաքական որոշում, այլև ռազմավարական տեսլական, որը խոստանում է արդար և ներառական առաջխաղացում դեպի կայուն, զրոյական արտանետումներով և էկոլոգիապես պատասխանատու տնտեսություն»:

Ներկաներին ուղղված իր ուղերձում Եվրոպական հանձնաժողովում շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրջինիուս Սինկևիչուսը նշել է․ «Կլիմայի փոփոխության նկատմամբ կայուն ապագան անհրաժեշտություն է, որի նախադրյալները մենք հիմնում ենք այսօր: Որդեգրելով կայուն քաղաքականություններ և գործիքակազմ՝ Հայաստանն իր քաղաքականությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ ձգտելով բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը, ստեղծել նոր բիզնես հնարավորություններ և ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ»։

«Կանաչ Օրակարգը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի մասին

Հայաստանյան գործընկեր ADWISE Consulting-ի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ» ծրագիրը հանդիսանում է կլիմայական քաղաքականության, շրջակա միջավայրի կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների խթանման տարածաշրջանային նախաձեռնության մաս: Կենտրոնանալով եվրոպական չափորոշիչների որդեգրման վրա՝ այս ծրագիրը նպատակադրված է խթանել ավելի կանաչ տնտեսության անցումը և ավելի արդյունավետ բնապահպանական կառավարումը։

2023-2026 թթ. ժամանակահատվածում իրականացվելիք ծրագրի նպատակները ներառում են կլիմայի չեզոքության ճանապարհային քարտեզի մշակում, ներդրումների համար պատրաստի նախագծերի մշակում, կանաչ տնտեսության առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում և կանաչ տնտեսությանը անցնելու համար շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում:

ADWISE Consulting-ն իրականացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում

Ուրախ ենք տեղեկացնել, որ ADWISE Consulting-ը ավարտին է հասցրել ևս մեկ կարևոր նախագիծ։

ADWISE Consulting-ը, CIPE (միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի) և ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է ՀՀ-ում մասնավոր հատվածին հանրային ծառայությունների մատուցման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատում։

Հետազոտական աշխատանքի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հարցազրույցների և ֆոկուս-խմբերում քննարկումների միջոցով, մեր փորձագետները կարողացան իրականացնել գնահատումը, որը կօգտագործվի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացում:

ADWISE-ի գործընկեր Արա Խզմալյանը` IP Global Forum-ի բանախոս

Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի 29-ին մեր գործընկեր Արա Խզմալյանը որպես բանախոս մասնակցել է մտավոր սեփականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար քննարկմանը, իսկ մեր իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը վարել է քննարկումը IP Global Forum-ի շրջանակներում:

Ֆորումը կազմակերպվել է Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիայի կողմից, Katapult Pavilion ցուցասրահի, AGBU-ի (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության) և ArtNexus-ի աջակցությամբ:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին իրենց ջանքերի և նվիրվածության համար և պատրաստ ենք շարունակել աջակցել նման կարևոր նախաձեռնություններին:

ADWISE Consulting-ը իրականացրել է Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ վարկային ծրագրին նվիրված միջոցառումը

Մենք ուրախ էինք իրականացնել Հայաստանում ՎԶԵԲ ՓՄՁ վարկային գծին նվիրված միջոցառումը, որպես ծրագրի ազգային իրականացնող ընկերություն: Միջոցառմանը մասնակցել են ծրագրի շահագրգիռ կողմերը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներ, տեղական ֆինանսական հաստատությունների ղեկավարություն, ծրագրի շահառուներ և այլն:

ADWISE Consulting-ը պատասխանատու է ծրագրի տեղական համակարգման ջանքերի համար՝ որպես ծրագրի մասնակից ֆինանսական հաստատություններին տրամադրվող տեխնիկական աջակցության մաս:

Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում՝ Եվրոպական Միության կողմից կանխիկի հետվերադարձի (cashback) և տեխնիկական խորհրդատվության ծախսերի ֆինանսավորմամբ:

ADWISE Consulting-ը Chambers & Partners-ի կողմից ճանաչվել է որպես Հայաստանի առաջատար իրավաբանական գրասենյակների ցանկում

Երրորդ տարին անընդմեջ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ Chambers & Partners միջազգային ռեյթինգային ընկերության կողմից ճանաչվում է որպես Հայաստանի առաջատար իրավաբանական գրասենյակների, իսկ մեր գործընկեր Արա Խզմալյանը՝ երկրի առաջատար իրավաբանների ցանկում։

Շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին ու գործընկերներին։ Այս ձեռքբերումը հենց նրանց բարձր գնահատականի ու վստահության արդյունք է։ Մենք շարունակելու ենք աշխատել նրանց իրավական ռիսկերը նվազեցնելու ու կառավարելու, հին ու նոր մարտահրավերների լուծումներ գտնելու ուղղությամբ։

ADWISE Сonsulting-ի իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը ստացել փաստաբանի կարգավիճակ

Ուրախ ենք կիսվել ձեզ հետ, որ ADWISE Сonsulting-ի իրավախորհրդատու Ադելինա Ասատրյանը հաջողությամբ հանձնել է որակավորման քննությունը և ստացել փաստաբանի կարգավիճակ (փաստաբանի գործունեության № 3263 արտոնագիր):

Շնորհավորում ենք Ադելինային՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին անդամակցելու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Աշխատաժողով «Սևանա լճի ազգային տեսլականի մշակման ճանապարհային քարտեզի իրականացում» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 20-ին EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի «Սևանա լճի ազգային տեսլականի մշակման ճանապարհային քարտեզի իրականացում» գործողության շրջանակներում ADWISE Consulting ընկերությունն անցկացրեց աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր շահագրգիռ խմբերի, մասնավորապես՝ պետական մարմինների, մարզպետարանների, ՏԻՄ-երի, հասարակական կազմակերպությունների, գիտական համայնքի և միջազգային կազմակերպությունների 38 ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերին տեսլականի նախնական տարբերակի և դրան նախորդած գործընթացների ներկայացումը, դրա շուրջ քննարկման ծավալումն ու արձագանքների և մեկնաբանությունների հավաքագրումը՝ տեսլականի ամփոփման համար։

Աշխատաժողովի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի մանրամասները հաշվի կառնվեն տեսլականի վերջնական տարբերակի ամփոփման և դրանից բխող հաջորդ քայլերի ընթացքում։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

ADWISE-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia-) հետ

Առաջիկայում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն և համատեղ կքարտեզագրեն տնտեսվարողների առջև ծառացած մարտահրավերները, ապագա զարգացման ուղիներն ու համապատասխան բարելավման օրենսդրական ուղիները։

Հայաստանի Ներդրումային խորհուրդը (IC Armenia-ն) ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: IC Armenia-ն աջակցվում է ՎԶԵԲ-ի կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի (GGF) կողմից:

ADWISE Consulting-ը շարունակում է աշխատել «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»-ի մշակման շուրջ

ADWISE Consulting-ի փորձագետները շարունակում են աշխատել մի կարևոր նախագծի շուրջ՝ «Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլական»։ Նախագծի շրջանակներում անց են կացվել մի շարք ֆոկուս-խմբային քննարկումներ, այդ թվում պետական հատվածի ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ֆոկուս-խմբի քննարկմանը մասնակցելու համար։

Ֆոկուս խմբերը կարևոր նշանակություն ունեն ծրագրի մասնակցային բաղադրիչի ապահովման գործում, որն իր հերթին կխրախուսի տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը մինչև 2050 թվականը տեսլականին հասնելու գործողությունների հետագա իրականացմանը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությունը: Ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Երևանը կունենա կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր

Մենք ուրախ ենք և հպարտ, որ սկսում ենք աշխատել այս կարևոր նախագծի վրա:

«Հայաստանում հարմարվողականության ազգային պլան» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ն իրականացնում է Երևան քաղաքի Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանի մշակումը։

Ներածական հանդիպման ընթացքում մեր խորհրդատուների թիմը հնարավորություն ունեցավ սահմանել ծրագրի նպատակները և հստակեցնել ուղղությունները, որոնք պետք է կարևորվեն հարմարվողականության պլանի մշակման գործընթացում՝ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ Հայաստանի ներկայացուցիրների հետ քննարկման միջոցով։

ADWISE CONSULTING-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Մտավոր սեփականության իրավունի հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից կազմակերպված Մտավոր սեփականության իրավունքի ամառային դպրոցի շրջանակներում ADWISE Consulting-ի համահիմնադիր Արա Խզմալյանը դասախոսություն է կարդացել ապրանքային նշանների թեմայով:

ADWISE-ի իրավախարհրդատու Ադելինա Ասատրյանը հանդես է գալիս որպես Ասոցիացիայի մշտական անդամ:

Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկը

Գեղարքունիքի մարզի համայնքների վրա մեծ ազդեցություն են թողնում Սևանա լճի հետ կապված մարտահրավերները: Հետևաբար, բարձր ներառական մոտեցում ապահովելու համար կարևոր էր պարզեցնել խնդիրների և ակնկալիքների քննարկումը, խթանել Գեղարքունիքի տարբեր համայնքների ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին ընձեռված հնարավորության համար։

Ծրագրի ողջ ընթացքում ADWISE Consulting-ի փորձագետները հանդիպումներ են ունեցել տարբեր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի համոզվեն, որ տեսլականը երկարաժամկետ է, ընդունելի է և խթանում է շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը տեսլականին հասնելու գործողությունների հետագա իրականացման մեջ:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար) ծրագիրը (EU4Sevan) համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Այն ԵՄ «ԵՄ-ն Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» գործողության և BMZ-ի կողմից ֆինանսավորվող «Բնական ռեսուրսների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանում Հարավային Կովկասում գյուղական կայուն զարգացման համար» ծրագրի մի մասն է (ECOserve): Ծրագիրն իրականացվում է GIZ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

ADWISE-ի փորձագետները հանդիպել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչներին Սևանա լճի երկարաժամկետ տեսլականի ծրագրի շրջանակներում

«Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացում» ծրագրի շրջանակներում ADWISE թիմը շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հետ։

Բացահայտվեցին և քննարկվեցին ներկա և ապագա մարտահրավերները, նպատակներն ու խնդիրները:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՄԿ-ին այս տեղեկատվական հանդիպման համար:

Սևանա լճի նոր երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակներում ADWISE խորհրդատվական թիմը հանդիպումներ է ունենում տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝  որպեսզի ապահովի, տեսլականի երկարաժամկետ, ինտերիացված լինելը և խթանի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը իրականացման գործընթացում:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Ֆինանսների և մարքեթինգի թրեյնինգ “Տուրիզմի նորարարության ակադեմիայի” համար

ADWISE Consulting-ը ֆինանսական պլանավորման և թվային մարքեթինգի թրեյնինգներ է անցկացրել Տուրիզմի նորարարության ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակիցների համար:

ADWISE-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը ներկայացրել է ֆինանսական կառավարման հիմունքները և ֆինանսական կառավարման տարբեր գործիքներ՝ արդյունավետ որոշումներ կայացնելու համար։

Մարքեթինգի և հաղորդակցության մեր գործընկեր Նունե Մելքումյանը ներկայացրել է թվային մարքեթինգը, ներառյալ թվային մարքեթինգի ռազմավարությունը և սոցիալական մեդիա մարքեթինգը, ինչպես նաև կարևոր տեղեկատվություն սոցիալական ցանցերից օգտվող հաճախորդների հետ շփվելու ճիշտ ձևի վերաբերյալ:

Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի, Զբոսաշրջության աջակցման կենտրոնի և Իմփաքթ հաբ Երևանի շնորհիվ։

«Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ»

ADWISE խորհրդատվական ընկերության Մարքեթինգի և Հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանը մասնակցել է «Հետպատերազմյան եւ քովիդյան զբոսաշրջությունը Հայաստանում․ վերլուծություններ, կանխատեսումներ» քննարկմանը։ Քննարկումը կազմակերպել է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի կողմից։ Բանախոսներն ու հյուրերը քննարկեցին այն մարտահրավերներն ու նոր հնարավորությունները, որոնք պետք է ուսումնասիրվեն Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար։

Ուրախ ենք ազդարարելու շատ կարևոր ծրագրի մեկնարկը՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացումը

Նախագծի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, ADWISE Consulting-ի գրասենյակում։ Նախագծի հիմքում է բարձր մասնակցային մոտեցումը: Այն կներգրավի տարբեր շահագրգիռ կողմերին, որպեսզի ստեղծվի երկարաժամկետ տեսլական, որն իր հերթին կնպաստի մինչև 2050 թվականը ծրագրի բարեհաջող իրականացմանը:

Մենք նաև չափազանց ուրախ ենք ևս մեկ անգամ աշխատելու ՄԱԶԾ Հայաստանի հետ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

ADWISE Consulting-ն իրականացրել է ևս կարևոր նախագիծ՝ այս անգամ նվիրված հայրենադարձության հիմնախնդիրների լուծմանը

USAID կողմից ֆինանսավորվող ու MSI կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ADWISE-ի թիմը, համագործակցելով Repat Armenia-ի փորձագետների հետ, կատարել է հայրենադարձության հիմնախնդիրների ու դրա հետ կապված առանձին ոլորտների խորը ուսումնասիրություն։

Ուսումնասիրելով օրենադրական դաշտը, իրականացնելով շահագրգիռ կողմերի հարցազրույցներ ու ֆոկուս խմբերի հանդիպումներ, մեր թիմը վեր է հանել ոլորտում առկա հիմնական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Ուսումնասիրության արդյունքները տրամադրվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, և հույս ունենք որ մոտ ապագայում դրանք կգործարկվեն օրենսդրական փոփոխությունների ու պետական ռազմավարությունների միջոցով։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱԶԾ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ADWISE Consulting-ը նախագծել և իրականացրել է ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի «Start-Me-Up» և «Իմ Գյուղը» շահառուների համար նախատեսված «Ձեռներեցության հմտությունների զարգացման» դասընթացները:

Դասընթացների նպատակն էր օգնել մասնակիցներին վերածել իրենց բիզնես գաղափարները կենսունակ բիզնես մոդելի:

Դասընթացը կառուցված է «Բիզնես մոդելի կտավ» մոտեցման վրա և ներառում է մի շարք բիզնեսի կառավարմանը առնչվող թեմաներ։ Դիտել տեսանյութն այստեղ

ADWISE CONSULTING-Ը ՄՇԱԿԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԳԻ ՀԱՄԱՐ

Մենք ուրախ էինք ևս մեկ նախագծի շրջանակներում նպաստել կանաչ ֆինանսավորման զարգացմանը Հայստանում։

Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Կանաչ ֆինանսական պրակտիկաների ընդլայնումը ՀՀ-ում” ծրագրի շրջանակներում ADWISE Consulting ընկերությունը, համագործակցելով միջազգային խորհրդատուի հետ, մշակել է Բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ ձեռնարկ ֆինանսական համակրգի համար։ Ձեռնարկը տրամադրում է կանաչ ֆինանսավորումն արդյունավետ ներդնելու համար անհրաժեշտ գործիքակազմ։
ADWISE Consulting ընկերությունը իրականացնրել է դասընթաց, որի ընթացքում ներկայացրել է ձեռնարկը ՀՀ բանկերին, Կենտրոնական Բանկի, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Ընկերությունների ներկայացուցիչներին։

ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՄԱՐԿԵՏԻՆԳԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄԸ.

«ADWISE Consultiing»-ը մշակել և իրականացրել է «Ագրոբիզնեսի շուկայավարման հիմունքները և մարքեթինգային պլանի մշակումը» թեմայով բազմափուլ վերապատրաստման ծրագիր: Դասընթացն անցկացվել է ADWISE-ի մարքեթինգի և հաղորդակցության գործընկեր Նունե Մելքումյանի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող Green Agriculture Initiative European Union-GAIA Armenia ծրագրի շրջանակներում:
Սա կարևոր դասընթաց է, որի նպատակն է օգնել հայկական ագրոբիզնեսին ընտրել թիրախային հաճախորդին, վերլուծել իր բիզնեսը, կիրառել շուկայի հետազոտության նոր գործիքներ և վերջապես մշակել իրագործելի մարքեթինգային ռազմավարական պլան։

ADWISE CONSULTING-Ը ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ IFLR1000 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Ուրախ ենք հայտնել, որ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ IFLR1000 ընկերության ուղեցույցում ճանաչվել է որպես Հայաստանում գործող առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը։ Մեր իրավաբանների թիմը ջանասիրաբար աշխատել է մեր հաճախորդների համար ապահովելու ժամանակին, բարձրորակ և ամբողջական իրավական աջակցություն և սպասարկում՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին իրենց վստահության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը մեր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով։ADWISE Consulting-ը վերահաստատում է իր հավատարմությունը՝ տրամադրելու իր հաճախորդներին բացառապես բարձրորակ և բազմակողմանի իրավական աջակցություն։

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ #ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑ» ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 26-ին ամփոփվեցին  «Կլիմայի փոփոխություն. #մեդիա դասընթաց» լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները: Երկօրյա դասընթացը կազմակերպված էր ADWISE  Consulting-ի կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրությունը կլիմայի փոփոխությանը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցրերի նկատմամբ և խրախուսել դրանց ակտիվ ու հանրամատչելի լուսաբանումը: Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ արժանի հաջողության կապակցությամբ։

  • Մրցույթի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Տաշչյանը՝ «Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին» հեղինակային ֆիլմի համար:
  • Երկրորդ մրցանակը շնորհվեց Անի եղիազարյանին «Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի» հոդվածի համար:
  • Երրորդ մրցանակակիրը մրցույթի ամենաերիտասարդ մասնակից Օքսաննա Առաքելյանն է՝ «Եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի կլինի» հոդվածով:

Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական մրցանակներ: Ուրախ ենք համագործակցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև բոլոր պրոֆեսիոնալ և կլիմայի փոփոխություններով հետաքրքրվող մեդիա մասնագետների հետ։

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ՝ ուղղված Հայաստանում ներդրումային ոլորտի բարելավմանը։

Ուրախ ենք հայտնել, որ նախագիծը մշակվել է ADWISE Consulting-ի, Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

Օրենքի նախագծով առաջարկվում են բազմաթիվ նորամուծություններ, որոնք համահունչ են համաշխարհային գործարար ոլորտի արդի զարգացումներին և զգալիորեն բարելավում են Հայաստանի ներդրումային գրավչությունը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Նախագծով, ի թիվս այլոց՝

  • Թույլատրվում է սովորական բաժնետոմսերի տարբերակված դասերի թողարկումը;
  • Թույլատրվում է առավել մեծ ճկունություն ընկերությունների կառավարման մարմինների լիազորությունների պատվիրակման հարցերում;
  • Թույլատրվում է կոտորակային բաժնետոմսերի գոյությունը՝ հատկապես կոնսոլիդացիայի արդյունքում ՝ դրանով բացառելով Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկան բաժնետոմսերի կոնսոլիդացման ոլորտում;
  • Թույլատրվում է ընկերություններին գործել բացասական կապիտալով, որը հատկապես կարևոր է ՏՏ ստարթափերի ոլորտի ու հետազոտական ոլորտի ընկերությունների համար (R&D);
  • Վերացվում է երկար տարիներ գործող իրավական ֆիկցիան և թույլատրվում է կանոնադրական կապիտալը վճարել ընկերության պետական գրանցումից հետո;
  • Վերացվում են խոշոր գործարքների խիստ կարգավորումները և լիբերալացվում է դրանց կնքման գործընթացը;
  • Վերացվում է նորաստեղծ ընկերությունների համար սահմանված արգելքը առաջին երեք տարիների ընթացքում առանց ապահովման պարտատոմսեր թողարկելու մասով, ինչը զգալի խոչընդոտ էր հանդիսանում ստարտափների համար՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ ստեղծման առաջին իսկ տարիներից:

Շնորհակալություն ենք հայտնում ոլորտի մեր գործընկերներին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային խմբին՝ քննարկումների մասնակցելու և առաջարկներ ներկայացնելու համար։ 

Լիահույս ենք, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար այս դժվարին ժամանակաշրջանում։

Օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ 

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=61916

IRIS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ

Մեկ այլ կարևոր ծրագիր, որը ձեռնարկվել է մեր թիմի կողմից 2020 թվականին, հայեցակարգի մշակումն էր սոցիալապես անապահով բնակչության (ներառյալ փախստականների և տեղահանվածների) համար բնակարանային ֆինանսավորման առավել իրագործելի և կայուն լուծումների վերաբերյալ՝ «Սիրիահայերի և հյուրընկալող բնակչության դիմադրողականության բարձրացման» շրջանակներում: IRIS) ծրագիր: Ծրագրի ընթացքում մենք կատարել ենք թիրախային խմբի սոցիալ-տնտեսական պայմանների (պահանջարկի կողմ) և ֆինանսական շուկայի պատրաստակամության գնահատում (առաջարկի կողմ), վերլուծել ենք իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ինչպես նաև ոլորտում լավագույն միջազգային փորձը: Արդյունքում մենք արտադրեցինք բնակարանային ֆինանսավորման լուծումների, իրագործելի մոդելների և գործիքների փաթեթ՝ ուղղված թիրախային բնակչության բնակարանային պայմանների բարելավմանը: Հուսով ենք, որ առաջարկվող մոդելներն ու լուծումները լայնորեն կկիրառվեն թիրախային խմբի համար առավել կայուն բնակարանային պայմանների հասնելու համար:

ADWISE CONSULTING-Ը CHAMBER AND PARTNERS ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Մեծ ուրախության և հպարտությամբ հայտնում ենք, որ ADWISE Consulting-ը աշխարհահռչակ Chamber and Partners ընկերության Համաշխարհային Ուղեցույցում ճանաչվել է որպես Հայաստանում գործող առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը։ Մեր իրավաբանների թիմը ջանասիրաբար աշխատել է՝ մեր հաճախորդների համար ապահովելու ժամանակին, բարձրորակ և ամբողջական իրավական աջակցություն և սպասարկում՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում։ 2020 թվականի ընթացքում մենք աշխատել ենք ապահովել մեր բոլոր տեղացի հաճախորդների և օտարերկրյա ներդրողների համար իրավական ռիսկերի սահուն կառավարում Հայաստանում իրենց գործունեության ժամանակ, ինչպես նաև աջակցել ենք մեր գործընկեր օտարերկրյա իրավաբանական մի շարք գրասենյակների՝ Հայաստանի օրենսդրությանը վերաբերող բազում հարցերով։

Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին իրենց վստահության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ներկայացնել և պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը մեր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով։

ADWISE Consulting-ը վերահաստատում է իր հավատարմությունը՝ տրամադրելու իր հաճախորդներին բացառապես բարձրորակ և բազմակողմանի իրավական աջակցություն։

ADWISE CONSULTING-ը մշակել է Ձեռնարկ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիների ներգրավվածությունը կառավարման գործընթացում ժողովրդավարության էական մասն է: Քաղաքացիների մասնակցությունը տեղական կառավարմանը ներառում է սովորական քաղաքացիներ, ովքեր գնահատում են իրենց կարիքները և մասնակցում տեղական բյուջեի և բյուջեի մոնիտորինգի գործընթացներին:
GIZ ADWISE Consulting-ի կողմից իրականացվող «Լավ տեղական կառավարում» ծրագրի (Քաղաքացիների մասնակցություն մունիցիպալ բյուջետավորման ծրագրի) շրջանակներում մշակվել է «Մունիցիպալիտետների մասնակցային բյուջետավորման ձեռնարկ»: Շատ քաղաքապետարաններ չունեն իրավասություններ, մոտեցումներ և փորձ բյուջետային գործընթացի գործընթացում իրենց քաղաքացիներին ներգրավելու հարցում: Ձեռնարկը նպատակ ունի համայնքների վարչակազմերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ակտիվ և քաղաքացիներին ուղղված մասնակցության մեթոդների և գործիքների կիրառման համար՝ քաղաքացիներին մասնակցության բյուջետավորման գործընթացներում ակտիվացնելու և ներգրավելու համար:

ADWISE Consulting-ը նաև մշակել և սեմինար է անցկացրել քաղաքապետարանների ղեկավարությանը` ներկայացնելով ձեռնարկում նկարագրված գործիքներն ու միջոցառումները:

ADWISE-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները

Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը համակարգել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բնական կերհանդակների կառավարման արդյունավետ և միասնական մեխանիզմի ներդրումը, որի կիրարկումը կհանգեցնի անասնապահության ոլորտի կայուն զարգացմանը և կձևավորի բնական միջավայրի նկատմամբ պատասխանատու պահվածք։

Մասնավորապես, ծրագրի շրջանակում ADWISE Consulting-ը ուսումնասիրել է ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, վերլուծել բնական կերհանդակների կառավարման տեղական և միջազգային լավագույն փորձը, իրականացրել անհատական և խմբային քննարկումներ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Արդյունքում՝ ADWISE Consulting-ը մշակել է Հայաստանում բնական կերհանդակների կայուն կառավարման հայեցակարգը, որն արտացոլում է ինչպես համապատասխան շահագրգիռ կողմերի դիրքորոշումը ոլորտի զարգացման վերաբերյալ, այնպես էլ միջազգային լավագույն փորձը:

ADWISE CONSULTING-Ը ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Մտավոր սեփականության և Կորպորատիվ իրավունքի Վերափոխման անդրանիկ Վեհաժողովը։ Վեհաժողովն ուղղված էր Հայաստանում մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի վերափոխմանը՝ նպատակ ունենալով երկրում խթանել առաջատար տեխնոլոգիաների զարգացումը։ Այն հնարավորություն տվեց համախմբել փորձագետների, իրավաբանների և տեխնոլոգիայի ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից և Հայաստանից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների։

Վեհաժողովն ամփոփում էր  մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումների առաջարկների մշակման 9-ամսյա աշխատանքը։ ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի իրավաբանների թիմը եղել է ԱՄՆ Հայ Իրավաբանների Միության կողմից իրականացվող այս նախաձեռնության առանցքային մասնակիցների մեկը՝ ղեկավարելով ձևավորված աշխատանքային խմբերից երկուսը և ակտիվորեն աշխատել է բարեփոխումների փաթեթի վրա։

Ներկայացված առաջարկությունները ողջունվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից և լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կիմպլեմենտացվեն գործնականում։

Ուրախ ենք հայտնել, որ մեր ավագ իրավախորհրդատու Հասմիկ Մովսեսյանը և գործընկեր Արա Խզմալյանը հնարավորություն ունեցան ներկայացնել կորպորատիվ օրենսդրական դաշտի բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է Վենչուրային կապիտալների/Հրեշտակ ներդրողների (Venture Capitals/Angel Investors) խթանմանը (կարող եք հետևել ուղիղ եթերի ձայնագրությանը հետևյալ հղմամբ )․

ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հայտնում է իր խորին շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և այն բոլոր անձանց, ովքեր իրականություն դարձրին նման հրաշալի միջոցառումը և ևս մեկ անգամ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից կազմակերպված և Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի կողմից իրականացված «Պատասխանատու ֆինանսավորում Կովկասում, Ուկրաինայում և Իրանում» ծրագրի շրջանակներում ADWISE Consulting-ը կատարել է ուսումնասիրություն Հայաստանում թվային հաղորդակցման ծառայությունների վերաբերյալ։ Հետազոտության հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին Հայաստանի ֆինանսական հատվածում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության և կանոնակարգերի բարեփոխման գործընթացում:

Հետազոտությունը ներառում էր առկա թվային ֆինանսական ծառայությունների և դրանց առանձնահատկությունների, սպառողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող գործող օրենսդրական դրույթների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների ունեցած պատկերացումների ուսումնասիրություն և վերլուծություն: Հետազոտության արդյունքում ADWISE-ը հանդես եկավ ծրագրի նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ մի շարք առաջարկություններով։ Նախագծի շրջանակներում ՄՀԽԲՀ-ի կողմից ներգրավվեց նաև միջազգային փորձագետ թվային հաղորդակցման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված հավելյալ առաջարկությունների և համաշխարհային լավագույն փորձառության ներդրման համար։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում ֆինանսական հատվածի և ֆինանսական թվային ծառայությունների առաջխաղացմանը:

ADWISE-Ը` «ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Որպես հովանավոր գործընկեր՝ ADWISE-ը վերջերս մասնակցություն ունեցավ Երևանում “Greenpact”-ի կողմից կազմակերպված «Կայուն ֆինանսների համաժողովին» (Արևելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, 2019), որը համախմբել էր ավելի քան 150 ներդրողների (այդ թվում՝ ՎԶԵԲ, ՄՖԿ, ՎՎԲ, ՄԱԿ), առևտրային բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների՝ երկխոսություն ծավալելու և տարածաշրջանի կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հաստատման համար: Համաժողովի գլխավոր նպատակն էր զարգացնել բիզնես մոդելներ, որոնք արդյունավետորեն կմիավորեն ավանդական ֆինանսական ինստիտուտները տարածաշրջանում դրական հասարակական և բնապահպանական միջավայրի ստեղծմամբ շահագրգռված կազմակերպությունների հետ։ Կլոր սեղանների շուրջ տեղի ունեցան քննարկումներ «կանաչ» բանկինգի, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, թափոնների վերամշակման, օրգանական սննդի և գյուղատնտեսության, ֆինտեխի և բլոկչեքի թեմաների, ինչպես նաև «սմարթ» քաղաքների և ճկուն ենթակառուցվածքների ստեղծման մասին: Իրականացնելով բազմաթիվ նախագծեր ավելի քան 10 երկրներում՝ ADWISE թիմը ֆինանսական հատվածում ձևավորել է զգալի փորձառություն՝ միաժամանակ օգտագործելով ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն նպաստելու կանաչ տնտեսությանն անցման գործընթացին: Համաժողովի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց ՓՄՁ ոլորտում բիզնեսի կայացման համար նախապայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ քննարկումներին` միտված ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ու ներդրումների ներգրավմանը: Նա նաև հանդես եկավ որպես ստարտափ ընկերությունների մրցույթի ժյուրիի անդամ, որի շրջանակներում հնչեցին մի շարք նորարական գաղափարներ՝ ուղղված կայուն բիզնես մոդելների շնորհիվ ֆինանսական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում կայուն և նորարական ֆինանսական ենթակառուցվածքի զարգացմանն ու առաջխաղացմանը:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ (ՀԿՀԲ) ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Մեր գործընկեր Արա Խզմալյանը մայիսի 17-ին մասնակցեց Բրյուսելում GIZ-ի կողմից կազմակերպված Արևելյան Գործընկերության երկրներում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների (ՀԿՀԲ) տարածաշրջանային համագործակցության կոնֆերանսին, որը կայացավ Արևելյան Գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակներում: Քննարկվեցին առանցքային եվրոպական դոնորների հիմնական մոտեցումները ՀԿՀԲ նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանային մոտեցումների հիմնական առավելություններն ու սահմանափակումները: Կոնֆերանսի շրջանակներում Արան ներկայացրեց խնդիրների շուրջ մասնավոր հատվածի դիրքորոշումները:

ADWISE Consulting-ը ուրախ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների շարունակական իրականացմանը:

ՄԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԼԻԼԻԹ ՂԱՐԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ #WETALK ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցել է առաջին #WETalk պանելային քննարկմանը՝ որպես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության հարցերով խոսնակ: Քննարկման նպատակն էր նախաձեռնել երկխոսություն տարբեր բնագավառների, քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի ներկայացուցիչների միջև՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներում, ինչպես նաև ձեռներեցության ոլորտում կանանց մասնակցության վերաբերյալ։ WETalk-ի ընթացքում ներկայացված փաստերը, վիճակագրական տվյալները և ոգեշնչող պատմությունները վկայում են վերոնշյալ ոլորտներում կանանց աճող ներգրավվածության մասին։

ADWISE Consulting- ը ուրախ է նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

ADWISE-Ի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ «THE LEGAL 500»-Ի ԿԵՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԱՌԱՋԱՏԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Հպարտ ենք հայտարարել, որ ADWISE խորհրդատվական ընկերության իրավաբանական ուղղությունը «The Legal 500»-ի՝ իրավաբանական համաշխարհային խոշորագույն ուղեցույցներից մեկի կողմից, դասվել է Հայաստանի 10 առաջատար իրավաբանական ընկերությունների շարքում։ «The Legal 500»-ը ուղեցույց է, որն օբյեկտիվորեն գնահատում ու ցուցակում է առաջատար իրավաբանական գրասենյակներին։ Մեզ համար մեծ պատիվ է այս ճանաչումը մեր իրավաբանական թիմի նվիրվածության և որակյալ աշխատանքի և համար:

ՊՐՈ-ԲՈՆՈ ՍԵՄԻՆԱՐ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» նախագծի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանն անցկացրեց ֆինանսական կառավարման պրո-բոնո սեմինար «Հայէկոնոմբանկ» -ի հաճախորդ կին ձեռներեցների համար:

Սեմինարը նպատակ էր մասնակիցներին տալ հիմնական ֆինանսական գիտելիքներ, ինչպես նաև զինել նրանց ֆինանսական կառավարման ամենակարևոր և գործնականում անհրաժեշտ գործիքներով:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք կին ձեռներեցների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը, քանի որ կանանց ձեռներեցության խթանումն ու հզորացումը ADWISE Consulting- ի առանցքային նպատակներից մեկն է:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ «OՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ADWISE Consulting-ը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԿ) հետ համատեղ հաջողությամբ ավարտեց «Օրգանական Գյուղատնտեսության Աջակցություն» նախաձեռնության (Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) ծրագիր) շահառուների համար կազմակերպված կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլը:

Ծրագրի շրջանակներում իրականացվեցին միկրո-ձեռներեցության մոդելավորման դասընթացներ, որոնց նպատակն էր օգնել մասնակիցներին զարգացնել ձեռնարկատիրական մտածողություն և որոշումներ կայացնելու հմտություններ, հասկանալ միկրո-բիզնեսներին առնչվող մարտահրավերներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև սովորել աշխատել ֆինանսական տեղեկատվության հետ:

Այժմ ADWISE-ը պատրաստ է անցնել հաջորդ՝ բիզնես պլանավորմանն ուղղված սեմինարների իրականացման փուլ: Այս դասընթացների նպատակն է լինելու օգնել վերածել առկա բիզնես գաղափարները գործող նախագծերի` մշակելով հստակ բիզնես ռազմավարություն և կազմելով համապատասխան գործառնական պլան: Դասընթացներին կհաջորդեն անհատական քոուչինգ-սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին մշակել իրենց բիզնես գաղափարի գրավոր հայեցակարգը:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում:

ADWISE-Ը ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ

Մենք հպարտ ենք հայտնել, որ ADWISE  Խորհրդատվական ընկերությունը  դարձել է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի անդամ (AmCham):

AmCham-ը առաջատար գործարար միություն է, որն ունի ավելի քան 130 անդամ կազմակերպություն տարբեր բիզնես ոլորտներից: Միությունը ոչ միայն լավագույնս ներկայացնում է իր անդամ կազմակերպությունների բիզնես շահերը ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և առհասարակ գործարար համայնքին, այլ նաև հանդիսանում է հիանալի հարթակ բիզնես միջավայրում կապեր հաստատելու համար:

ADWISE Խորհրդատվական ընկերությունը մշտապես բաց է նոր գործընկերության և ուրախ է համագործակցել AmCham- ի հետ` նպաստելով Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը:

ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱ-ԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեր գործընկեր Արա Խզմալյանը մասնակցեց ՀՀ-ում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը նվիրված համաժողովին: Համաժողովում նա ներկայացրեց այս ոլորտին առնչվող՝ միջազգային հանրային իրավունքի համաձայն պատասխանատվության մասով հիմնախնդիրները: Մենք հաստատակամ ենք աջակցել Հայաստանի իրավական և արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներին:

ADWISE-Ը IFLR1000-Ի ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ

Հպարտ ենք հայտարարել, որ ADWISE խորհրդատվական ընկերության  իրավաբանական ծառայությունը IFLR1000-ի՝ կորպորատիվ և ֆինանսական իրավաբանական ընկերությունների վերաբերյալ աշխարհի առաջատար ուղեցույցերից մեկի կողմից պաշտոնապես դասվել է Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունների շարքին։

Մեզ համար մեծ պատիվ է այս ճանաչումը մեր իրավաբանական թիմի որակյալ աշխատանքի և նվիրվածության համար:

TOT ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` «ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԽԱՂ» ԵՒ «ՄԻԿՐՈ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

Sparkassenstiftunging-ի (SBFIC) կողմից իրականացվող «Պատասխանատու ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ADWISE Consulting ընկերության փորձագետները համատեղ վարեցին «Խնայողական խաղ» և «Միկրո ձեռներեցության մոդելավորում» ToT (դասընթացավարների դասընթաց) դասընթացներ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

«Խնայողական խաղ» դասընթացը տնային տնտեսությունների համար նախատեսված խաղ է, որի նպատակն է օգնել մասնակիցներին ծանոթանալ խնայողության գաղափարին, կատարելագործել խնայելու հմտությունները և ձեռք բերել ֆինանսական գրագիտություն:

«Միկրո ձեռներեցության մոդելավորում» դասընթացը բիզնեսի մոդելավորման խաղ է, որի նպատակն է բարելավել ֆինանսական և ձեռնարկատիրական որոշումներ կայացնելու ունակությունները:
ToT (դասընթացավարների դասընթաց) դասընթացների հիմնական նպատակն էր նպաստել դասընթացների տարածմանը «Պատասխանատու ֆինանսավորում» ծրագրի երկրներում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում դասընթացների մասնակիցներին և SBFIC-ին՝ «Պատասխանատու ֆինանսներ» ծրագրի շրջանակներում համագործակցելու ևս մեկ հնարավորության համար։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ VI ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Մեր Գործընկեր Արա Խզմալյանը հուլիսի 4-ին մասկանցեց Եկատերինբուրգում անցկացված Մարդու Իրավունքների VI Ամառային Դպրոցին՝ նվիրված Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 70-ամյակին որպես հրավիրված դասախոս: Արան անցկացրեց ապաստանի իրավունքի վերաբերյալ դասընթաց: Ամառային դպրոցի դասընթացներին մասնակցեցին ուսանողներ տարածաշրջանի մի շարք երկրներից, ինչպես նաև էքսպերտներ Եվրոպայի ու ԱՊՀ երկրներից: Մենք ուրախ ենք շարունակել մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում գիտելիքների զարգացմանը:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ

Վերջերս ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը հրավիրվել էր Համաշխարհային բանկի խմբի կողմից մասնակցելու Հայաստանում թվային տնտեսության ոլորտի և  տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների իրավական կարգավորման դաշտի հետազոտության:

 Հետազոտությունը թույլ կտա Համաշխարհային բանկի խմբին գնահատել մասնակցող երկրների համապատասխանության մակարդակը «Doing Business Report»-ին, ինչպես նաև գործող կարգավորումների պատրաստվածությունը՝ պատշաճ կարգով ապահովելու Ինտերնետ ծառայությունների միջոցով  գործարքների կատարումը:

 Հաշվի առնելով հեռահաղորդակցման, անձնական տվյալների պաշտպանության, թվային շուկաների և դրանց կարգավորումների հարցերով  ԸԴՎԱՅԶ խորհրդատվականի ծավալուն փորձը, մենք ուրախ էինք աջակցել և լրացնել երկու ծավալուն հարցաշար հետևյալ թեմաներով՝ «Լայնաշերտ ինտերնետ կարգավորումների շրջանակը» և «Թվային շուկաների կարգավորման շրջանակը»:

 Այս հարցումները նպատակ ունեին բացահայտել լայնաշերտ ինտերնետի առնչությամբ Հայաստանում գործող իրավական կարգավորումները, լիցենզավորման կարգերը, ինչպես նաև անձնական տվյալների և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ կարգավորումները էլեկտրոնային առևտրի և թվային շուկաների ոլորտում:

 ԸԴՎԱՅԶ խորհրդատվականը շնորհակալ է մեր աշխատանքի և մեր ընկերության նկատմամբ մեծ վստահության համար, և մենք վստահաբար ապագայում կշարունակենք մեր փոխշահավետ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ:

ՍԵՄԻՆԱՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանում տեղի ունեցավ Քաղաքապետերի Դաշնագրի  ստորագրող կողմերի համար նախատեսված նախագծային առաջարկների նախապատրաստման սեմինարը: Սեմինարը վարում էր Աստղինե Պասոյանը (էներգախնայողության հիմնադրամ) և մեր ընկերության գործադիր  տնօրեն Լիլիթ Ղարայանը: Միջոցառման նպատակն էր ամրապնդել տեղական համայնքների կարողությունները ` գնահատելով Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրերում նշված նախագծային գաղափարի տնտեսական արդյունավետությունը, բացահայտել առավել հեռանկարային գործողություններ  և զարգացնել բարձրորակ նախագծային առաջարկներ, որոնք ընդունելի են ֆինանսավորման համար:

 Միջոցառմանը մասնակցում էին Դաշնագրի 15 ստորագրող կողմեր, ինչպես նաև ՀՀ Էներգետիկայի Ենթակառուցվածքների և Բնական Պաշարների Նախարարության, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարարության ներկայացուցիչները:

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը հպարտությամբ հայտարարում է «Ձեր բիզնեսի ուղեցույցը» հավելվածի մեկնարկը, որը մշակվել է մեր Ընկերության կողմից Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԿ) հետ համագործակցության արդյունքում «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Ձեր բիզնեսի ուղեցույցը» ուսումնական գործիք է, որը նախատեսված ձեռնարկատերերի և ստարթափների համար՝ բիզնեսի ռազմավարական զարգացման և գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու նպատակով։ «Ձեր բիզնեսի ուղեցույցը» եզակի գործիք է, որն անդրադառնում է բիզնեսի իրավական ասպեկտներին, ձեռներեցության, ֆինանսների, մարկետինգի և մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներին: Ծրագիրը ապահովում է յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, ինչպես նաև տալիս է գիտելիքները ստուգելու հնարավորություն է թեսթերի միջոցով։ 
Ծրագիրը հասանելի է android համակարգում և շուտով հասանելի կլինի նաև iOS համակարգում։ 
Դուք կարող եք ներբեռնել հավելվածը Google Play- ից հետևյալ հղումով։ 
https://bit.ly/2HnGJE1

ՄԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԼԻԼԻԹ ՂԱՐԱՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ 2018 Թ․ 9-ՐԴ ԲԻԶՆԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻՆ

Մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված 2018 թ․ 9-րդ Բիզնես հնարավորությունների ֆորումին, որը տեղի ունեցավ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մարտի 14-15-ը։ Միջոցառման նպատակն էր համախմբել բոլոր այն խորհրդատուներին, արտադրողներին և մատակարարներին, որոնք ցանկություն ունեն ապրանքներ և ծառայություններ տրամադրել Ասիական Զարգացման Բանկի ծրագրերին, ինչպես նաև բացահայտել բիզնես հնարավորությունները։ Միջոցառման ընթացքում ADWISE Consulting-ը համագործակցություն հաստատցեց աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, էներգետիկայի, հանրային կառավարման, ֆինանսների, տրանսպորտի և քաղաքաշինության ոլորտներից, ինչպես նաև ձեռք բերեց տեղեկություններ Ասիական Զարգացման Բանկի կողմից ֆինանսավորված առկա և նախատեսվող ծրագրերի մասին։

ADWISE ԽՈՐՀՐԴՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԵՒՍ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ADWISE Խորհրդտվական ընկերությունը հաջողությամբ իրականացրեց ևս մեկ դասընթաց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ։ Դասընթացը նախատեսված էր ՄՌ մասնագետների, ընկերությունների ղեկավարների և ձեռնարկատերերի համար։ Դասընթացի նպատակն էր ներկայացնել աշխատանքային իրավունքի բոլոր հիմնական ասպեկտները։ Ինչպես բոլոր մեր դասընթացները, այս դասըթացը ևս հաշվի էր առնում մասնակիցների կազմակերպությունների առանձնահատկություններն ու կարիքները։ Գործնական առաջադրանքների և քննարկումներ նպատակն էր թիրախավորել և հասկանալ թեմայի առանձնահատկությունները։ Մեր ընկերության իրավաբանական խորհրդատվության գծի ղեկավար և դասընթացավար Արա Խզմալյանը այս դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրեց համապարփակ գիտելիքներ և օրենքի կիրառման հմտություններ` շոշափելով աշխատանքային օրնենդրության կարևորագույն կողմերը։ Մեզ համար մեծ ուրախություն էր հյուրընկալել և վերապատրաստել մասնակիցների այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ameriabank CJSC-ն, Anelik Bank CJSC-ն, Cascade People & Business-ը, Lydian Armenia-ն, DarmanTest Laboratories-ն, Digitain-ը, Benivo Armenia-ն, 2mindS-ը։

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է 1 ՏԱՐՈՎ

Երեկ, դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովը ընդունեց մի շարք փոփոխություններ ու լրացումներ ՀՀ հարկային օրենսգրքում։ Ի թիվս այլ փոփոխությունների, հետաձգվում է բուռն քննարկումների առակա դարձած՝ ՀՀ քաղաքացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 5% եկամտային հարկի կիրառումը։ Հարկը կկիրառվի միայն 01.01.2018 թ․ հետո իրականացրած գործունեությունից շահույթից վճարվող շահաբաժինների նկատմամբ։ Մինչ այդ ընդունված տարբերակով հարկվելու էին 01.01.2018 թ․ հետո վճարված շահաբաժինները նաև նախկին ժամանակահատվածների շահույթից։ Նմանապես, հետադարձ կարգով մեկ տարով հետաձգվում է օտարերկրացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 10% եկամտային հարկի կիրառումը: Փոփոխությունները կատարող օրենքը դեռ ենթակա է ստորագրման ՀՀ նախագահի կողմից։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՄՄԻ) ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ազգային պատվիրակության կողմից կազմակերպված Միջազգային Մարդասիրական Իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղին, որը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 8-10-ին։ Այս մրցույթը 2005թ․-ից ի վեր Հայաստանում անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների մասին իրազեկվածությունը ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում՝ բարելավելով ՄՄԻ-ի կիրառման նրանց հմտությունները: Դատախաղի նպատակն է նաև զարգացնել ուսանողների մոտ միջազգային մարդասիրական իրավունքի ոչ միայն տեսական գիտելիքները, այլև դրա գործնական կիրառման ունակությունները՝ դերախաղերի միջոցով զարգացնելով որոշումների կայացման և ժամանակի կառավարման նրանց հմտությունները։

ADWISE CONSULTING-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ DEVELOPMENTAID- Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ADWISE Consulting-ը մասնակցեց DevelopmentAid- ի կողմից կազմակերպված 2017 թ. Միջազգային համագործակցության և զարգացման համաժողովին, որը տեղի ունեցավ DoubleTree Hilton City Center հյուրանոցում նոյեմբերի 20-ին, որտեղ մեր գործընկերներ Լիլիթ Ղարայանն ու Արա Խզմալյանը ամրապնդեցին համագործակցությունը առաջատար դոնոր կազմակերպությունների և միգազգային ֆինանսական կառույցների հետ: Ֆորումը ներգրավում էր դոնորների, ինչպիսիք են Եվրոպական Հանձնաժողովը, ՎԶԵԲ (EBRD) ԵՆԲ (EIB), Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալությունը, ՀԲ (WB) ու այլ կազմակերպություններ, որոնք մտադիր են շարունակել աջակցել Հայաստանին իր զարգացման ճանապարհին:

Օրակարգում եղել են մի քանի թեմաներ, այդ թվում՝ զարգացման միջազգային համագործակցության կարևորությունը, դրա առաջիկա մարտահրավերներն ու նախկին լավագույն փորձը, որը կարող է օգտագործվել ապագայում:

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՈՒՐՋ

Կայացավ լուսանկարչության ոլորտում հեղինակային իրավունքի ու հարակից հարցերի սեմինար-քննարկումը։

Մեր ընկերության համահիմնադիր և իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը լուսանկարչության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց առկա իրավական հարցերն ու դրանց լուծման եղանակները։

Քանի որ ներկայումս լուսանկարների ապօրինի օգտագործումը դարձել է շատ տարածված, մասնակիցների համար քննարկումը չափազանց արդիական և հետաքրքրաշարժ էր։

Միջոցառումը կազմակերպվել է Ֆոտո Ատելիե Մարաշլյան-ի հետ համատեղ։

ADWISE Consulting-ը հանդիսանում է մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացած ընկերություն և մատուցում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված ծառայություններ։ Իրավաբանական ծառայութունների շրջանակին կարող եք ծանոթանալ այստեղ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԸ ՄԱՏՈՒՑԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը իրականացրեց Աշխատանքային Օրենսդրության վերաբերյալ դասընթացները։ Թեմայի շրջանակներում տեղի ունեցավ 2 դասընթաց՝ «Աշխատանքային Օրենսդրության Ներածություն» և «Խորացված Աշխատանքային Օրենսդրություն»։ Դասընթացները նախատեսված էին ձեռնարկատերերի, ընկերությունների ղեկավարների, ՄՌ մասնագետների, հաշվապահների համար, և ներառում էին Աշխատանքային Օրենսդրության բոլոր թեմաները։

Մեր դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով մասնակիցների կազմակերպությունների և համապատասխան ոլորտի առանձնահատկությունները։ Մեր ընկերության իրավաբանական խորհրդատվության գծի ղեկավար և դասընթացավար Արա Խզմալյանի կողմից թեմաների ներկայացումը, քննարկումները, պրակտիկ առաջադրանքները և հարց-ու-պատասխանները մասնակիցներին ապահովեցին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Մեր թիմն ուրախ էր ընդունել և վերապատրաստել ներկայացուցիչների առաջատար միջազգային և տեղական ընկերությունների, որոնք գործում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական, ՏՏ, արտադրության, հյուրանոցային և ռեստորանային, խորհրդատվական և այլ ոլորտներ։

ADWISE-Ը ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ BMO ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում Բիզնես Անդամակցության վրա Հիմնված Կազմակերպությունների ոլորտի ուսումնասիրությունը SMEDA (Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում) նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Բիզնես անդամակցության վրա հիմնված կազմակերպությունները (BMO) կարևոր դեր ունեն ՓՄՁ-ների և առհասարակ տնտեսության զարգացման գործում։ Մեր ուսումնասիրությունը բացահայտեց ոլորտում առկա մարտահրավերները և հնարավորությունները, ինչպես նաև առաջարկեց մի շարք լուծումներ, որոնց ներդրումը էապես կնպաստի մեր տնտեսությունում BMO-ների զարգացմանը։ Ուսումնասիրության աարդյունքները ներկայացվեցին ՀՀ առաջատար BMO-ներ ներկայացուցիչներին 2017 թվականի հուլիսի 12-ին GIZ Հայաստան-ի գրասենյակում։ Ուսումնասիրության արդյունքները կարող եք բեռնել այստեղ։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մայիսի 15-ին և 16-ին տեղի ունեցավ ADWISE Consulting-ի կողմից կազմակերպված «Մտավոր Սեփականության Պաշտպանություն» դասընթացը, որը նախատեսված է ընկերությունների բարձր և միջին օղակի ղեկավարների, բիզնեսմենների, արտադրության, վաճառքի և մարքեթինգի պատասխանատուների համար և հատկապես արդիական է ՏՏ ոլորտի մասնագետների, ՏՏ ընկերությունների հիմնադիրների և ղեկավարների համար։ Այն նպատակ ունի ծանոթացնել ոչ միայն մտավոր սեփականությանը և դրա պաշտպանության առանձնահատկություններին, այլև խախտումների դեմ պայքարի մեխանիզմներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին՝ – առավել արդյունավետ կազմակերպել մտավոր սեփականության պաշտպանությունը – խուսափել մտավոր սեփականության իրավունքների խախտումներից – արդյունավետ կանխել ու պայքարել մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ EQUAL RIGHT TRUST-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

ADWISE խորհրդատվականը պատիվ ունի սկսել աշխատել բրիտանական Equal Right Trust-ի հետ որպես հայաստանյան գործընկեր մի ծրագրի շուրջ, որի նպատակն է բարելավել Հայաստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ու Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքային իրավունքների կոնվենցիաների իմպլեմենտացիան։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության GSP+ մեխանիզմի շրջանակներում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու սոցիալական գործընկերներին իրականացնել համապատասխան կոնվենցիաների իմպլեմենտացիայի մոնիտորինգ ու ջատագել հանուն օրենսդրության ու քաղաքականության փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են այդ կոնվենցիաները պահպանելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը կօգնի բարելավել մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր երկրում։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐՏԵՆՍԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ 20-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի 20-րդ հոբելյանական մրցույթին։ Այս մրցույթը կազմակերպվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի տարածաշրջանային գրասենյակի կողմից ու միավորում է տարածաշրջանի փորձառու իրավաբաններին ու առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքները զարգացնելու նպատակով։ Մենք հույս ունենք, որ այս գիտելիքների զարգացումը թույլ կտա նվազեցնել մեր տարածաշրջանում առկա զինված ընդհարումներից առաջացող աղետները ու հասնել դրանց խաղաղ լուծմանը։

ADWISE CONSULTING-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ADWISE Consulting-ը իրավաբանական ընկերությունների հանրահայտ միջազգային գնահատող «The Legal 500»-ի կողմից ճանաչվել է Հայաստանում առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը։ Այս գնահատականը հավաստում է մեր իրավաբանական թիմի նվիրված աշխատանքը՝ մշտապես ուղղված մեր Հաճախորդներին լավագույն և համապարփակ մասնագիտական խորհրդատվություն մատուցելուն։ Ուրախ ենք արժանանալու այս պատվավոր գնահատականին։

ՄԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԴԱՍԸՆԹԱՑ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մեր իրավաբանական գծով տնօրեն Արա Խզմալյանը անցկացրեց դասընթաց «Խաղաղապահ կորպուսի» կամավորների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում շահույթ չհետապնդող և փոքր ու միջին ձեռնարկությունների իրավական հարցերը: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան  հիմնական կորպորատիվ կառուցվածքների, հարկային սխեմաների, մտավոր սեփականության իրավունքի և այլ հիմնախնդիրներին առնչվող օրենսդրական դաշտին։ Կամավորները կկարողանան օգտվել ձեռք բերված գիտելիքներից `օգնելու իրենց շահառուներին Հայաստանի համայնքներում:

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՄՐՑՈՒՆԱԿ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2016». ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈ

Մեր Ընկերության տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց Թբիլիսիում կայացած խորհրդատվական ոլորտի փորձագետների միջազգային համաժողովին: Կոնֆերանսը կազմակերպվել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից և հյուրընկալում էր ավելի քան 200 խորհրդատուների՝ ուսումնասիրելու խորհրդատվական ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները: Նիստերի ժամանակ  ուսումնասիրվեցին ոլորտի գլոբալ միտումներն ու տարածաշրջանի նոր մարտահրավերները: Համաժողովին մասնակցնեցին խորհրդատուներ տարբեր շուկաներից,  ինչպես նաև մի շարք միջազգային խորհրդատվական ընկերություններից, որոնք հետաքրքրված էին տեղական գործընկերների ձեռք բերմամբ։

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է SME.ACBA.AM ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ, ՈՐԸ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

2016 թվականի հոկտեմբերի 25-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանի ավելի քան 200 ձեռնարկատերերի ներկայացրեց sme.acba.am պորտալը։ Sme.acba.am-ը Հայաստանի առաջին ՓՄՁ պորտալն է, որը ձեռնարկատերերերին կտրամադրի բիզնես ռեսուրսներից և գործիքկներից օգտվելու հնարավորություն, ինչը կօժանդակի նրանց հաստատելու, բարելավելու և զարգացնելու իրենց բիզնեսը։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից նախաձեռնած այն ծրագիրը կմեկնարկի 2016 թվականի դեկտեմբերին և կներկայացնի մի շարք գործիքներ, որոնք ծածկում են հաջող բիզնես վարելու համար անհրաժեշտ ամենակարևոր ոլորտները: ADWISE խորհրդատվական ընկերությունը  sme.acba.am պորտալի իրավական և ՄՌ ոլորտների համար պատասխանատու գործընկերն է։ Մենք հպարտ ենք, որ ևս մեկ քայլով նպաստում ենք Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՈՐՊԵՍ ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսներ ոչ ֆինանսիստ ղեկավարների համար» դասընթացի մեկնարկը ևս մեկ քայլ է դեպի մեր առաքելության իրականացումը։ Դասընթացը, որը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 23-27-ը,  նպատակ ուներ ընկերության բաժնետերերին, տնօրեններին և միջին դասի  ղեկավարներին տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ինչպես ռազմավարական և գործառնական մակարդակի որոշումներ կայացնելու և բիզնեսի կատարողականը բարելավելու, այնպես էլ գործառնական արդյունավետությունը բարձրացնելու համար: Դասընթացը կլինի շարունակական և հնարավորություն կընձեռի ղեկավար անձանց և մասնագետներին ձեռք բերելու ֆինանսական գիտելիքներ։   

ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐ

ADWISE Խորհրդատվական ընկերությունը մասնակցեց ՓՄՁ բանկկայն ոլորտի 2-րդ ամենամյա կոնֆերանսին՝ փորձելով նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ՓՄՁ-ների զարգացմանը։

Թիֆլիսում անցկացված համաժողովին, որը տեղի  ունեցավ 2016 թվականի մայիսի 18-19-ը, մասնակցում էին բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ հիմնականում Կովկասից և ԱՊՀ տարածաշրջանից։ Նրանք կիսվեցին ՓՄՁ բանկային հատվածի իրենց փորձով՝ ընդգծելով այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են՝

• Ֆինանսական հաստատությունների կառավարումը ճգնաժամային ժամանակաշրջանում

• ՓՄՁ սեգմենտում նորարարություններ

• Ֆինանսական հաստատություններում գործառնական արդյունավետության ապահովումը

Բանկային ոլորտում այսօրվա ամենաթեժ թեմաներից մեկը՝ գործառնական արդյունավետության և ֆինանսական ինստիտուտների կատարելագործման ուղիները ներկայացրեց ADWISE խորհրդատվական ընկերության  համահիմնադիր և գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը: «Նորություն չէ, որ Հայաստանում ֆինանսական հաստատությունները  անցնում են դժվարին ժամանակաշրջան ու խոշոր վերափոխումներ, և  ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը համարվում է գործառնական արդյունավետության բարձրացումը։ Մենք, որպես ֆինանսական կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրող ընկերություն, այսօր մեծ ջանքեր ենք գործադրում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների օպերացիոն արդյունավետության բարձրացման գործում», — ասում է Լիլիթ Ղարայանը:

Մասնակիցների թվում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի տարբեր առաջատար ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի ֆինանսական հատվածը ներկայացնում էին Ամերիա բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկը, SEF  Միջազգային Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը և ADWISE խորհրդատվական ընկերությունը: Համաժողովի ընթացքում մասնակիցները փոխանակեցին իրենց փորձը, ձեռք բերեցին տեղեկություններ բանավեճերի առանցքային ոլորտների վերաբերյալ և հաստատեցին գործարար կապեր։

Ծանուցում. Նշված երկրների և հաստատությունների ցանկի հետ կապված որևէ հատուկ տրամաբանություն չի կիրառվել:

ՄՆԱՑԵԼ Է ՇԱՏ ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՎԿԱՍԻ ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ 2-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու ՓՄՁ Բանկային Ակումբի կողմից կազմակերպվող ամենամյա տարածաշրջանային hամաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի Թբիլիսիում: Համաժողովը շոշափելու է ֆինանսական համակարգի ներկայիս կարևորագույն թեմաները՝ ճգնաժամի կառավարում, ռազմավարության և ռիսկերի կառավարմում, ՓՄՁ հատվածի նորարարություններ, ՓՄՁ ֆինանսավորում։ ADWISE Ընկերությունը, հանդիսանալով ՓՄՁ Բանկային Ակումբի ներկայացուցիչը  Հայաստանում, խրախուսում է բանկային և ֆինանսական ոլորտի մասնագետներին մասնակցել  ՓՄՁ բանկային համաժողովին։  Համաժողովը կմեկնարկի 2016 թ. Մայիսի 18-19-ը Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում: Գրանցման, մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ADWISE խորհրդատվական ըներությանը հետևյալ  էլ. հասցեով `info@adwise.am կամ  զանգահարեք 374 60 54 12 95 հեռախոսահամարով: Մանրամասն տեղեկություններ օրակարգի և համաժողովի ներկայիս մասնակիցների մասին նույնպես հնարավոր է ձեռք բերել։ 

ԳՐԱՆՑՎԵԼ 2-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՎԿԱՍԻ ՓՄՁ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ, ԹԲԻԼԻՍԻ, ՎՐԱՍՏԱՆ

Հայաստանում բանկային ոլորտը, կրելով տոկուն լարվածություն, այժմ ավելի մեծ մարտահրավերների միջով է անցնում։ Տեղական փորձի վրա հիմնված լինելով հանդերձ՝ փորձի փոխանակումը և տարածաշրջանում գործընկերների լայն ցանցը վճռորոշ գործոն է ՓՄՁ հատվածում ճգնաժամի և խափանումների ժամանակ կառավարելու միջոցով ավելի իմաստուն և գործնական լուծումներ գտնելու համար: ՓՄՁ Բանկային ակումբը կազմակերպում է ՓՄՁ բանկին նվիրված 2-րդ Տարածաշրջանային համաժողովը, որն այս տարի տեղի կունենա Թբիլիսիում, Վրաստան, որի նպատակն է կենտրոնանալ. Քոնսալթինգը, լինելով ՓՄՁ Բանկային ակումբի հայաստանյան գործընկերը, խրախուսում է բանկերի և ֆինանսների մասնագետներին մասնակցել 2016 թվականի մայիսի 18-19-ը Թբիլիսի Մարիոթ հյուրանոցում կայանալիք ՓՄՁ Բանկային համաժողովին: Գրանցվելու, մասնակցության և հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ADWISE Consulting էլեկտրոնային փոստով՝ info@adwise.am կամ Հեռ.՝ 374 60 54 12 95: Համաժողովի մասին լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.events.smebanking.club/event/ կովկաս16/.

ADWISE ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻՄԱՆԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՓՄՁ-ների զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման համար:

ADWISE ընկերությունը, որպես ՓՄՁ-ների զարգացմանն միտված խորհրդատվական ընկերություն,  2016 թ. Փետրվարի 23-ի մասնակցեց «ՓՄՁ քաղաքականության ինդեքս՝ Արևելյան գործընկեր երկրներում» ներկայացմանը։  Նախագիծը համաֆինանսավորվում է ԵՄ,  Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակեպության (ՏՀԶԿ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ)   կողմից։ Ներկայացմանը հաջորդեց կլոր սեղան քննարկում մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում մենք նպատակ ունեինք բարձրացնել ՓՄՁ-ների գործարար միջավայրի բարելավման հիմնական մտահոգությունները`կարևորելով հարկային և մաքսային վարչարարության, ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության, պետական-մասնավոր երկխոսության, կանանց ձեռնարկատիրության հետագա պարզեցման կարևորությունը:

ՀԱՂԹԱՆԱԿ “PHILLIP JESSUP”-Ի ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Մեր Իրավաբանական Ծառայությունների տնօրեն Արա Խզմալյանը համանախագահ Եղիշե Կիրակոսյանի և խորհրդական Իսաբելա Մերաբովայի հետ համատեղ վերապատրաստել են Ամերիկյան համալսարանի թիմին Phillip Jessup միջազգային դատական մրցույթին մասնակցելու համար: Ուրախ ենք տեղեկացնել, որ փետրվարի 14-ին թիմը հաղթանակ է տարել  մրցույթի ազգային փուլերում և այժմ ներկայացնելու է Հայաստանը Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլերում: Սա առաջին անգամն է, երբ Ամերկյան համալասարանի թիմը հաղթանակ է տանում այս մրցույթում, և մենք նրանց մաղթում ենք մեծ հաջողություններ միջազգային մրցաշարերում:

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր Ընկերության իրավաբանական խորհրդատվության տնօրեն Արա Խզմալյանը հավաստագրվել է որպես Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գործակալության արտոնագրային հավատարմատար: Այս սերտիֆիկացումն  ADWISE Խորհրդատցական Ընկերության կողմից ևվս մեկ քայլ է դեպի գործարար համայնքի կարիքների սպասարկման կատարելագործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը, որում ակտիվորեն ներգրավվել է մեր իրավաբանական ծառայության տնօրեն  Արա Խզմալյանը, այսօր հրապարակել է Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիք:

Կարծիքը անդրադառնում է 1, 2, 7 և 8 գլուխներին, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև արդարադատության ոլորտին: Հրապարակված կարծիքը բարձրացնում է նախագծի հետ կապված մի շարք խնդիրներ և թերություններ՝ առաջարկելով նախագծի էական փոփոխություններ: Կարծիքը հասանելի է http://advocates.am/news/view/1050.html կայքում: