Հնս 05 2019

ADWISE-Ը` «ԿԱՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Որպես հովանավոր գործընկեր՝ ADWISE-ը վերջերս մասնակցություն ունեցավ Երևանում “Greenpact”-ի կողմից կազմակերպված «Կայուն ֆինանսների համաժողովին» (Արևելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, 2019), որը համախմբել էր ավելի քան 150 ներդրողների (այդ թվում՝ ՎԶԵԲ, ՄՖԿ, ՎՎԲ, ՄԱԿ), առևտրային բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների՝ երկխոսություն ծավալելու և տարածաշրջանի կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հաստատման համար: Համաժողովի գլխավոր նպատակն էր զարգացնել բիզնես մոդելներ, որոնք արդյունավետորեն կմիավորեն ավանդական ֆինանսական ինստիտուտները տարածաշրջանում դրական հասարակական և բնապահպանական միջավայրի ստեղծմամբ շահագրգռված կազմակերպությունների հետ։ Կլոր սեղանների շուրջ տեղի ունեցան քննարկումներ «կանաչ» բանկինգի, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, թափոնների վերամշակման, օրգանական սննդի և գյուղատնտեսության, ֆինտեխի և բլոկչեքի թեմաների, ինչպես նաև «սմարթ» քաղաքների և ճկուն ենթակառուցվածքների ստեղծման մասին: Իրականացնելով բազմաթիվ նախագծեր ավելի քան 10 երկրներում՝ ADWISE թիմը ֆինանսական հատվածում ձևավորել է զգալի փորձառություն՝ միաժամանակ օգտագործելով ընձեռված յուրաքանչյուր հնարավորություն նպաստելու կանաչ տնտեսությանն անցման գործընթացին: Համաժողովի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը մասնակցեց ՓՄՁ ոլորտում բիզնեսի կայացման համար նախապայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ քննարկումներին` միտված ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանն ու ներդրումների ներգրավմանը: Նա նաև հանդես եկավ որպես ստարտափ ընկերությունների մրցույթի ժյուրիի անդամ, որի շրջանակներում հնչեցին մի շարք նորարական գաղափարներ՝ ուղղված կայուն բիզնես մոդելների շնորհիվ ֆինանսական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։

ADWISE Consulting-ը հպարտ է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում կայուն և նորարական ֆինանսական ենթակառուցվածքի զարգացմանն ու առաջխաղացմանը:

Կիսվել։

կարդալ ավելին

Հնվ 20 2025

Հայաստանում կանաչ անտառների վերականգնման խթանում. ADWISE Consulting-ը մասնակցում է ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացմանը

Կարդալ ավելին

Հնվ 10 2025

Փոփոխություններ Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում

Կարդալ ավելին

Հնվ 07 2025

Ֆինանսական ոլորտում կայունության խթանում. ESG ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման ծրագիր ԱԿԲԱ Լիզինգի համար

Կարդալ ավելին