Մենք հպարտ ենք հայտնել, որ ADWISE Խորհրդատվական ընկերությունը դարձել է Հայաստանում Ամերիկյան Առևտրային Պալատի անդամ (AmCham):
AmCham-ը առաջատար գործարար միություն է, որն ունի ավելի քան 130 անդամ կազմակերպություն տարբեր բիզնես ոլորտներից: Միությունը ոչ միայն լավագույնս ներկայացնում է իր անդամ կազմակերպությունների բիզնես շահերը ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և առհասարակ գործարար համայնքին, այլ նաև հանդիսանում է հիանալի հարթակ բիզնես միջավայրում կապեր հաստատելու համար:
ADWISE Խորհրդատվական ընկերությունը մշտապես բաց է նոր գործընկերության և ուրախ է համագործակցել AmCham- ի հետ` նպաստելով Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը:
Հնվ 20 2025
Հնվ 07 2025