ADWISE Խորհրդատվական ընկերությունը մասնակցեց ՓՄՁ բանկկայն ոլորտի 2-րդ ամենամյա կոնֆերանսին՝ փորձելով նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ՓՄՁ-ների զարգացմանը։
Թիֆլիսում անցկացված համաժողովին, որը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 18-19-ը, մասնակցում էին բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ հիմնականում Կովկասից և ԱՊՀ տարածաշրջանից։ Նրանք կիսվեցին ՓՄՁ բանկային հատվածի իրենց փորձով՝ ընդգծելով այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են՝
• Ֆինանսական հաստատությունների կառավարումը ճգնաժամային ժամանակաշրջանում
• ՓՄՁ սեգմենտում նորարարություններ
• Ֆինանսական հաստատություններում գործառնական արդյունավետության ապահովումը
Բանկային ոլորտում այսօրվա ամենաթեժ թեմաներից մեկը՝ գործառնական արդյունավետության և ֆինանսական ինստիտուտների կատարելագործման ուղիները ներկայացրեց ADWISE խորհրդատվական ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանը: «Նորություն չէ, որ Հայաստանում ֆինանսական հաստատությունները անցնում են դժվարին ժամանակաշրջան ու խոշոր վերափոխումներ, և ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը համարվում է գործառնական արդյունավետության բարձրացումը։ Մենք, որպես ֆինանսական կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրող ընկերություն, այսօր մեծ ջանքեր ենք գործադրում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների օպերացիոն արդյունավետության բարձրացման գործում», — ասում է Լիլիթ Ղարայանը:
Մասնակիցների թվում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի տարբեր առաջատար ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ։ Հայաստանի ֆինանսական հատվածը ներկայացնում էին Ամերիա բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկը, SEF Միջազգային Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը և ADWISE խորհրդատվական ընկերությունը: Համաժողովի ընթացքում մասնակիցները փոխանակեցին իրենց փորձը, ձեռք բերեցին տեղեկություններ բանավեճերի առանցքային ոլորտների վերաբերյալ և հաստատեցին գործարար կապեր։
Ծանուցում. Նշված երկրների և հաստատությունների ցանկի հետ կապված որևէ հատուկ տրամաբանություն չի կիրառվել:
Փտր 25 2025
Հնվ 20 2025