Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին տարիներին առաջնահերթություն տալով շրջակա միջավայրին և կայուն զարգացմանը, այս ոլորտում մեր աշխատանքի հետագա կատարելագործման համար առանձնացնում ենք բիզնես առանձին ուղղություն՝ «Շրջակա միջավայրի և կայուն զարգացման խորհրդատվություն»։ Այս առիթով շատ ուրախ ենք ողջունել Վարդան Մելիքյանին մեր թիմում ՝ որպես այս ուղղությամբ գործընկեր և տնօրեն:
Վարդան Մելիքյանն ունի կլիմայի փոփոխության, բնական ռեսուրսների կառավարման և կայուն զարգացման ոլորտի 17 տարվա առաջատար փորձ ՀՀ կառավարությունում և միջազգային զարգացման կազմակերպություններում:
Լինելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Վարդան Մելիքյանը պատասխանատու է եղել անտառային տնտեսության, կենսաբազմազանության և պահպանվող տարածքների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման համակարգման համար, ինչպես նաև հանդիսացել է Հայաստանում կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի քաղաքական և գործառնական համակարգող և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի փոխնախագահ։
Վարդանի փորձը հատկապես հարուստ է քաղաքական վերլուծության, ռազմավարական պլանավորման, մասնակցային որոշումների կայացման գործընթացների ղեկավարման, ուսումնական նյութերի մշակման և մարզչական սեմինարների անցկացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված տեխնոլոգիական կարիքների գնահատման ոլորտում:
Շրջակա միջավայրի պահպանության և կայունության ոլորտում Վարդանի խորը փորձառությունը և կայուն զարգացման հասնելու տենչը էլ ավելի կհարստացնեն մեր առաջարկների փաթեթը հաճախորդների համար:
Վարդան Մելիքյանը տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, նաև մասնակցել է ոլորտային բազմաթիվ թրեյնինգների։
Նյմ 28 2024
Սպտ 09 2024
Հլս 02 2024