Ավանդական մանրածախ բիզնեսի ոլորտը, որն ունի բարձր ծախսերի և ցածր շահութաբերության հետ կապված մշտական լարվածության խնդիրներ, էլեկտրոնային առևտրի զարգացման պատճառով զգալի խնդիրներ ունեցավ: Ուստի ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվողների համար աճի էական հնարավորություններ են ստեղծվել։ Այսպիսով, ոլորտի արագընթաց էվոլյուցիային համընթաց մանրածախ առևտրով զբաղվողները սկսել են ակտիվորեն փոխել իրենց բիզնեսի մոդելը ու աշխատանքային կառուցվածքը՝ մանրածախ առևտրի փոփոխվող միջավայրին հարմարվելու նպատակով: Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտը ներկայումս կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, այդ թվում՝ պատշաճ ռազմավարական պլանավորում և կառավարում, հաճախորդների սպասարկում և գործառնական արդյունավետություն:
ADWISE Consulting-ը իր փորձագետների թիմի հետ միասին ոլորտում ունի կայուն դիրք: Մեր գործառույթը կայանում է ոլորտի զարգացումներում խորը պատկերացում ապահովելու և աջակցելու մանրածախ բիզնեսներին ապահովել շարունակական աճ: Մեր մասնագետները կարող են օգնել մանրածախ ոլորտի ընկերություններին լուծելու համալիր խնդիրներ և մշակելու ու ներդնելու շահավետ լուծումներ: Մեր մասնագետներն այս ոլորտում ունեն մեծ փորձ:
Դեպի Ոլորտներ Տեսեք ոլորտին առնչվող ծառայությունների նկարագիրը այս հղում(ներ)ով