Նունե Մելքումյանը Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ է:
Նունեն ունի 10 տարիների փորձ մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում: Իր կարիերայի ընթացքում նա ղեկավարել է հայաստանյան 2 առևտրային բանկերի մարքեթինգի ու հանրության հետ կապերի գործառույթները։ 2017-ից Նունեն սկսել է մատուցել խորհրդատվական ծառայություններ մարքեթինգի և հաղորդակցությունների ոլորտներում որպես անկախ խորհրդատու և դասընթացավար։ Որպես ոլորտի խորհրդատու Նունեն ունի լայն և հետաքրքիր փորձ ֆինանսական, մասնավոր ոլորտի զարգացման, ՓՄՁ, կլիմայի փոփոխության, կանաչ տնտեսության և մի շարք այլ ոլորտներում։
Համադրելով Նունեի՝ մարքեթինգի և հաղորդակցության ռազմավարության մշակման խորը գիտելիքներն ու ստեղծագործական թվային գործիքների կիրառման հմնտությունները, մենք ձգտում է հարստացնել մեր հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակը։
Նունե Մելքումյանը ստացել է լրագրության բակալավրի աստիճան Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում և ունի Մարքեթինգային ռազմավարության դիպլոմ՝ Միացյալ Թագավորության Chartered Institute of Marketing-ի կողմից։
Նունեն միացել է ADWISE Consulting թիմին 2021 թվականի փետրվար ամսից։