Վարդան Մելիքյանը ունի ավելի քան 15 տարվա փորձ կլիմայի փոփոխության, անտառային տնտեսության, կենսաբազմազանության և կայուն զարգացման ոլորտներում Հայաստանի կառավարության, ինչպես նաև մի շարք ՄԱԿ-ի և այլ միջազգային զարգացման գործակալությունների հետ:
Աշխատելով որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ նա պատասխանատու է եղել անտառտնտեսության, կենսաբազմազանության և պահպանվող տարածքների կառավարման ոլորտների համար։
Պարոն Մելիքյանն ունի լայն փորձ կլիմայի փոփոխության և մասնավորապես հարմարվողականության ոլորտի քաղաքականության մշակման և ռազմավարական զարգացման գործում:
Պարոն Մելիքյանը ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ունի տնտեսագիտության բակալավրի կոչում, ինչպես նաև մասնակցել է մի շարք ոլորտին առնչվող վերապատրաստման ծրագրերի։