Կարէն Բաբալեան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

kar.babalyan@adwiselegal.am Կարէնը LinkedIn-ում

Կարէնը միացել է ընկերությանը իր հետ բերելով ֆինանսական, կորպորատիվ և գործարքային իրավաբանության ոլորտում իր գրեթե 20 ամյա փորձառությունը: Հատկապես մեծ փորձ ունի խոշոր վարկային ֆինանսավորման (այդ թվում ՝ նախագծային և ենթակառուցվածքային), ֆինանսական ինստիտուտների և կապիտալի շուկաների կարգավորման, բարդ ֆինանսական գործարքների հարցերում։ Հաճախորդների կողմից բարձր գնահատականի է արժանացել հատկապես արտասահմանյան տարրով և միջազգային ընգրկմամբ գործարքներում ունեցած մասնակցության համար։ Իր քսանամյա մասնագիտական գործունեության ընթացքում Կարէնը հանդես է եկել որպես խորհրդատու և ներկայացրել է մի շարք ֆինանսական հաստատությունների շահերը տարբեր տեսակի ապահովված և չապահովված վարկային գործարքներում, ներառյալ ներքին և միջազգային բազմամիլիոնանոց սինդիկացված վարկեր, կապիտալի շուկաների միջոցով ֆինանսավորման կազմակերպում, ներառյալ միջազգային և տեղական IPO-ներ, պարտատոմսերի ցուցակման և տեղաբաշխման գործարքներ, ածանցյալ գործարքներով պայմանգրեր (ներառյալ ICMA ստանդարտ փաստաթղթերը), պարտքերի վերակազմավորում և այլն:

Հասարապես խորը տիրապետելով կորոպորատիվ իրավունքի առանձնահատկություններին՝ Կարէնը նաև հանդես է եկել որպես Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած՝ միաձուլումների և ձեռքբերումների, բաժնետիրական կապիտալի և բաժնեմասնակցային խոշորագույն ներդրումային նախագծերի հարցերով առանցքային խորհրդատու՝ հիմնականում այնպիսի ոլորտներում ինչպիսիք են ֆինանսական ծառայությունները, հանքարդյունաբերությունը, էներգետիկան, հեռահաղորդակցությունը։

ՀՀ Կենտրոնական բանկում (ֆինանսական հատվածի կարգավորիչ) աշխատելու ընթացքում Կարենը մասնագիտացել է նաև ֆինանսական ծառայությունների կարգավորման եւ օրենսդրական նախագծման ոլորտում ՝ հատկպաես բանկերի և ֆինանսների, արժեթղթերի շուկայի և ընդհանուր ներդրումային միջավայրի կարգավորման հարցերում։

Կարէնը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դասավանդում ՀՀ համալսարաններում, հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ։

Մեր Թիմը

Լիլիթ Ղարայան

Լիլիթ Ղարայան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

l.gharayan@adwise.am Լիլիթը LinkedIn-ում Կարդալ ավելին
Արա Խզմալյան

Արա Խզմալյան

Գործընկեր, իրավաբանական խորհրդատվություն

a.khzmalyan@adwise.am Արան LinkedIn-ում Կարդալ ավելին
Վարդան Մելիքյան

Վարդան Մելիքյան

Գործընկեր, շրջակա միջավայրի գծով խորհրդատվություն

v.melikyan@adwise.am Վարդանը LinkedIn-ում Կարդալ ավելին
Վանեսա Գրիգորյան

Վանեսա Գրիգորյան

Բիզնես խորհրդատու

v.grigoryan@adwise.am Վանեսան LinkedIn-ում Կարդալ ավելին
Աստղիկ Բաբայան

Աստղիկ Բաբայան

Իրավախորհրդատու

a.babayan@adwise.am Աստղիկը LinkedIn-ում Կարդալ ավելին

Մեր փորձագետները

Նունե Մելքումյան

Նունե Մելքումյան

Մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ

Նունեն LinkedIn-ում Կարդալ ավելին